ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավոր է, որ նախաքննական ցուցմունքում մի բառ էս կողմ-էն կողմ եմ ասել և արդյունքում ուրիշ բան է ստացվել. «Ճըվճըվ Արոյի» որդու գործով վկան փոխում է նախաքննական ցուցմունքները 07/03/2019 22:00 | Դատական ռեպորտաժներ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 3-ին շարունակվեց ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի, գործով դատական նիստը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ։
Դատարանում ներկայումս վկաների հարցաքննության փուլն է։ Քրեական գործով 12 վկաներից դատական նիստին ներկայացել էին երեքը:
Դատարանում որպես վկա առաջինը հարցաքննվեց սույն քրեական գործով քաղաքացիական հայց ներկայացրած անձ հանդիսացող Արմեն Այվազյանը, որը GS մոնիթորինգ ՍՊԸ-ի աշխատակից է: Նա դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին երբևէ չի տեսել և չի ճանաչում: Նրա խոսքով՝ դեպքի օրը իրեն զանգել են և ասել, որ վթարի հետևանքով GS մոնիթորինգ ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակը վնասվել է, իսկ ինքը մոտեցել է վահանակին և բաժինը բացել-փակել։
Դատարանում՝ որպես վկա հարցաքննվեց նաև «Սանիտեք» ընկերության աշխատակից Դավիթ Մանուկյանը: Վերջինս՝ դեպքի պահին «Սանիտեք» ընկերությանը պատկանող ավտոմեքենան վարելիս կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան իր կողքով անցել է և վթարը տեղի է ունեցել:
«Ես «Սանիտեք»-ում եմ աշխատում՝ որպես վարորդ, դրա համար այդ ուշ ժամին դրսում էի: Մեքենայի ղեկին նստած, չեմ հիշում հեռախոսով էի խոսում, թե ուզում էի զանգել, բայց հենց գլուխս բարձրացրի, տեսա, որ ՃՈ և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները խփեցին իրար»,-ասաց նա: Ականատես վկայի խոսքով` երբ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան խաչմերուկ է մուտք գործել լուսացույցը նրա համար եղել է կարմիր: Դավիթ Մանուկյանը դեպքի վայրում մնացել է մոտ կես ժամ, որից հետո շտապօգնության ավտոմեքենան է եկել , իսկ ինքը հեռացել է:
Քրեական գործով երրորդ վկան, որը դատարանում հարցաքննվեց Աշոտ Բաղդասարյանն էր։
Վերջինս ևս նշեց, որ դատավարության մասնակիցներից ոչ մեկին չի ճանաչում։
Դատարանում վկայի տված ցուցմունքի համաձայն՝ 2018 թվականի հունվարին Աբովյան փողոցով իր ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան լուսարձակները թարթել է և ճանապարհ ուզել իրենից։
«Ես իմ մեքենան աջ քաշելով ճանապարհ տվեցի «BMW X6» մակնիշի ավտոմեքենային, որն էլ կանաչ լուսացույցով մուտք գործեց խաչմերուկ, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան շատ դանդաղ ընթանալով առաջին երթևեկելի գոտիով մուտք գործեց խաչմերուկ և խփեցին իրար»,-ասաց նա։
Մեղադրանքը պաշտպանող դատախազի այն հարցին, թե ինչ արագությամբ էր ընթանում «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, վկան պատասխանեց․ «Ինչ իմանամ, ես արագաչափ չեմ, բայց որ գրել են 130կմ/ժ արագություն, ես դա խելամիտ չեմ համարում, որովհետև այդ մեքենան այդքան արագություն չուներ»,-պատասխանեց վկան։
Նրա խոսքով՝ ՃՈ ավտոմեքենայի ձայնային ազդանշանը միացված չի եղել, իսկ ճանապարհի այդ հատվածում տեսանելիությունը վատ է և հնարավոր է, որ ամբաստանյալը չկարողանար նկատել խաչմերուկ մուտք գործող ՃՈ ավտոմեքենան։ Վերջինս նշեց նաև, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մետր հետ է գտնվել իր ավտոմեքենայից և երբ ինքը ճանապարհ է տվել ամբաստանյալը մինչև վկայի ավտոմեքենան հասնելը արգելակել է և արգելակած ընթանալով հարվածել ՃՈ ավտոմեքենային։
Վկայի տված նախաքննական և դատարանում տված ցուցմունքի միջև կար հակասություն, ուստի մեղադրանքը պաշտպանող դատախազ՝ Ա․ Մարգարյանը, միջնորդություն ներկայացրեց վկայի նախաքննական ցուցմունքը դատարանում հրապարակելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարեց։ Դատարանում հրապարակվեց վկա Աշոտ Բաղդասարյանի, նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ առկա էր հակասություն։ Պարզվեց՝ դատարանում նա հայտնել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան արգելակել է միայն կանգ գծանշման մոտ։ Դատարանում Աշոտ Բաղդասարյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքն ինքն իր ձեռքով չի գրել և հնարավոր է, որ քննիչը սխալ է հասկացել իր նկարագրածը։
«Ոչ մեկ ինձ փող չի տվել, որ իմ բառերը փոխեմ, և, ոչ էլ դատավարության մասնակիցներից որևէ մեկին ճանաչում եմ։ Հնարավոր է, որ նախաքննական ցուցմունքում մի բառ էս կողմ-էն կողմ եմ ասել և արդյունքում ուրիշ բան է ստացվել։ Ես հիմա, դատարանում ասում եմ, որ այդ մարդը մինչև խաչմերուկ մուտք գործելը արգելակել է և արգելակած է անցել իմ ավտոմեքենայի կողքով, իսկ արգելակելու ճռռոց ես լսել եմ»,-ավելացրեց վկան։
Քրեական գործով վկա Աշոտ Բաղդասարյանը պնդում է գործի նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքն ամբողջությամբ, բացի այն հատվածից, որտեղ նշված է, թե ամբաստանյալը կանգ գծանշման մոտ է արգելակել։
Արդյունքում դատախազը միջնորդեց, որ վկան մասնակցի դատարանում դեպքի վայրի զննության տեսագրության հետազոտությանը, ինչին պաշտպանական կողմը առարկեց, բայց դատարանը բավարարեց։
Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 8-ին, որի ժամանակ նախատեսվում է՝ գործով վկա Աշոտ Բաղդասարյանի ներկայությամբ, հետազոտել դեպքի վայրի զննության տեսագրությունը։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շուրջ 1,5 տարի առաջ. 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
Պարզվել է, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է «Ճըվճըվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը, որը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Նախնական քննության տվյալներով՝ Ս.Վարդանյանը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2018 թվականի հունիսին, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։
Հեղինակ՝ Մերի Մնոյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից