ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը 07/03/2019 13:10 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ սկզբնապես այն մակագրվել էր Կոտայքի մարզի դատավորներին, սակայն նրանք հրաժարվել էին քննել իրենց գործընկերոջ գործը և ինքնաբացարկ էին հայտնել։ Ավելի ուշ գործը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով էլ գործուղվել էր Կոտայքի մարզի դատարան։ Հետագայում պարզ դարձավ, որ նա արտագնա նիստ է նշանակել Երևանում։
Նախորդ դատական նիստին սկսվել էր վկաների հարցաքննությունը, ինչն էլ այսօր շարունակվելու է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վկաներից առաջինն այսօր Լիլիթ Մանյանն է, ով փաստաբան է, աշխատում է դատարանի հարակից տարածքում գտնվող շենքում, որտեղ աշխատում է նաեւ գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանը։ Նշենք, որ Մանյանը նախկինում աշխատել է նաեւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ իր խոսքով՝ գործով մեղադրյալ, դատավոր Հեբոյանի հետ ունի զուտ աշխատանքային հարաբերություններ։
Լիլիթ Մանյանը, դատարանի դահլիճում ցուցմունք տալով, նշեց, որ 2019 թվականի մարտի վերջին ինքը գրասենյակում էր Վահագն Դանիելյանի օգնականի հետ, երբ ընդմիջման ժամին մի անծանոթ տղամարդ բարձրացավ, հարցրեց Դանիելյանին, բայց նա տեղում չէր։ Երկու ժամ հետո իրեն զանգահարեց Հեբոյանը, ասաց՝ քաղաքացի կա, որ խորհրդատվության կարիք ունի, եւ երբ եկավ այդ տղամարդը, ինքը հիշեց, որ կեսօրին եկած նույն մարդն է․ «Ես գիտեի, թե եկել է խորհրդատվության, հարցրի՝ ի՞նչ խնդիր ունի, նա էլ ասաց՝ ես խնդիր չունեմ, ես գումար եմ բերել, որպեսզի փոխանցեմ Գագիկ Հեբոյանին։ Ես զարմացա, ասացի՝ գործ ունե՞ք դատարանում, ինքն ասաց՝ այո, բացեցի, կայքում նայեցի, աչքովս ընկավ թռչնաբուծարան բառը, ասաց՝ հա-հա, դա է,էլ չնայեցի մինչեւ վերջ։ Ինձ թվաց՝ պետական տուրքի գումար է ուզում վճարել, ես բացատրեցի,որ այդտեղ գումար չեն վճարում, պետք է գնա, բանկում վճարի, նա էլ ասաց, որ իրեն ասել են, որ պետք է բերի, տա Վահագին, ասացի, որ ոչ մի բանով չեմ կարող օգնել»։
Դատախազ Չախոյանը հարց ուղղեց վկային՝ արդյո՞ք իրեն կասկածելի չթվաց այն, որ իր մոտ մարդ են ուղարկում՝ խորհրդատվության, մինչդեռ վերջինս գումար է ուզում տալ։ Ի պատասխան հարցին՝ վկան ասաց, որ բացարձակ կասկածելի չի թվացել, որովհետեւ ինքը հստակ հասկացել է, թե այդ անձը պետտուրքի մասին է խոսում։ Հարցին՝ մի՞թե պետք է պետտուրք վճարվեր արտարժույթով (նշվեց, որ այդ անձի մոտ եղել է 2500 ԱՄՆ դոլար), վկան պատասխանեց՝ ասելով, որ եթե բանը հասներ դրան, ինքը կբացատրեր։
Վկան նշեց, որ իր ընկալմամբ՝ Վահագն Դանիելյանը չի ճանաչել այդ անձին՝ Բենիկ Հարությունյանին։ Վստահ չէ, բայց կարծում է, որ Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանը եւս չի ճանաչել նրան։
Մեղադրյալ Հեբոյանի պաշտպան Նադիրյանը դիմեց վկային՝ հարցնելով՝ եթե իրականում կաշառք վերցնելու լիներ, արդյո՞ք այդ գործընթացը կվստահեր իրեն։ Ի պատասխան սրան՝ Լիլիթ Մանյանն ասաց, որ դա բացառում է․ «Ես Հեբոյանին ճանաչում եմ գրեթե քսան տարի, նախկինում էլ աշխատել ենք նույն դատարանում, եւ ես բացառում եմ, որ պարոն Հեբոյանը նման թեմայով մարդ ինձ մոտ ուղարկեր»։
Վկային հարց ուղղեց նաեւ նիստը նախագահող դատավորը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք ինքը նպատակահարմար չի գտել Հեբոյանի հետ այդ պահին խոսելու, երբ իր մոտ եկած անձի հետ քննարկել է ոչ թե իրավաբանական հարցեր, այլ գումար է ցանկացել տալ։ Ի պատասխան հարցին՝ վկան ասաց․ «Ես համոզված էի, որ խոսքը պետտուրքի մասին է, եւ կարիք չկար նրա հետ քննարկել, ես որեւէ արտառոց բան չգտա»։
Վկային դարձյալ հարց ուղղեց դատախազը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք համապատասխանում են իր նախաքննական ցուցմունքը ներկայիս ցուցմունքի հետ, եւ արդյո՞ք իրեն որեւէ մեկը ուղղորդել է։ Վկան նշեց, որ իրականությունն է հայտնել ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, իսկ ուղղորդում ոչ մեկի կողմից չի եղել։
Վկայի այս պատասխանի հետո դատախազ Չախոյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ երկու ցուցմունքներում առկա է հակասություն։ Մասնավորապես, ըստ դատախազի, վկան նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ այդ մարդը կասկածելի է թվացել իրեն, ընդհանրաես այդ երեւույթն է կասկածելի թվացել, ինչի մասին ինքը հայտնել է, ինչես Վահագին, այնպես էլ նրա օգնական Լիլիթին։ Դատախազը նշեց նաե, որ վկան ասել է, թե դատավորը փրորձել է այդ գումարը իր միջոցով ստանալ։
Պաշտպանական կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հակասություն չկա։
Նիստը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արձանագրեց, որ առկա են էական հակասություններ, որովհետեւ նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ դեպքից հետո հասկացել է, թե Հեբոյանը այդ տղամարդուն իր մոտ ինչ նպատակով է ուղարկել, հասկացել է, որ նա չի ցանկացել իր ձեռքով վերցնել դա, եւ փորձել է իր միջոցով դա անել, մինչդեռ այստեղ տված ցուցմունքում առհասարակ բացառեց դա։
Այս պահին հրապարակվում է Լիլիթ Մանյանի նախաքննական ցուցմունքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից