ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան 07/03/2019 18:34 | Քրեական խրոնիկոն
«Իմ պաշտպանյալ Գագիկ Հեբոյանն իր ցուցմունքներով հայտնել է, որ Բենիկ Հարությունյանի հաղորդման մեջ նշված հանգամանքն իր նկատմամբ սուտ մատնություն է, ինչի պատճառը 2013 թվականին ի վնաս Հարությունյանի կայացված վճիռն է, որով ինքը ֆինանսական բավականին լուրջ կորուստներ է ունեցել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց կաշառքի գործով մեղադրյալ դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը՝ անդրադառնալով գործով վկա Բենիկ Հարությունյանի հաղորդմանը. «Դրա հետեւանքն է ասօր Բենիկ Հարությունյանի թշնամաբար տրամադրված լինելն ու վրեժխնդիր լինելը»։
Հիշեցնենք, որ Բենիկ Հարությունյանը ԱԱԾ ներկայացրած իր հաղորդման մեջ նշել է, որ տարիներ առաջ մեկ այլ գործով 4000 ԱՄՆ դոլար է տրամադրել դատավոր Հեբոյանին՝ իր հայցը բավարարելու համար, ինչը հետագայում չի արվել, եւ գումարը 6-7 ամիս անց վերադարձվել է իրեն։ Նա նշել է նաեւ, որ գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանին ինքը հանդիպել է 2017 թվականին, երբ նա այլ քաղաքացիական գործի շրջանակում իրենից գումար է պահանջել՝ Հեբոյանին տալու եւ նրա վարույթում քննվող հայցը իր օգտին լուծելու համար։
Արմեն Նադիրյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ վկան խոսում է իր մասնակցությամբ ավարտված հանցագործությունների մասին, ապա այդ մասով պետք է պարտադիր քննություն իրականացվի, եւ այդ ամենին պետք է քրեադատավարական գնահատական տրվի։
Նադիրյանը նշեց նաեւ, որ իրենք բողոքարկել են Բենիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, եւ իրենց բողոքը մերժվել է Գլխավոր դատախազի կողմից. «Եթե դիտարկում ենք, որ կաշառք իրականում ստացվել է, ուրեմն՝ տվողն էլ պետք է պատասխաանտվության ենթարկվի, ուստի մենք համամիտ չենք վարույթն իրականացնող մարմնի հետ եւ Բենիկ Հարությունյանի գործողություններում հանցակազմ տեսնում ենք, թեպետ քրեական հետապնդումը դադարեցվել էր հենց հանցակազմի բացակայության հիմքով»։
Գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Բենիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը ձեւական բնույթ է կրել. «Մենք ունենք հիմնավոր կասկած, որ դա այլ նպատակ է հետապնդել, եւ մեղադրանք են առաջադրել, որպեսզի նա հեշտ կառավարելի լինի եւ իրենց պահանջած ցուցմունքները կարողանա տալ»։
Նշենք, որ Բենիկ Հարությունյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարեց, որ կաշառք հանդիսացող գումարը ԱԱԾ-ի հետ եղել է նախապես մշակված, այսինքն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո ԱԱԾ-ն է իրեն տրամադրել համապատասխան չափով գումար, ինչն էլ ինքը գցել է Վահագն Դանիելյանի մեքենայի մեջ վերջինիս պահանջով։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել էր դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել էր վերջինիս մոտ եւ վերցվել: Փաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել