ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային 07/03/2019 15:47 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Գործով վկա Բենիկ Հարությունյանի՝ դատարանի դահլիճում ցուցմունք տալուց հետո նրան հարցեր հղեցին թե մեղադրող, թե պաշտպանական կողմերը։
Գործով մեղադրյալ Վահագն Դանիելյանի փաստաբան Հենրիկ Մաղաքյանը հարցրեց վկային, թե երբ է հանվել վերջինիս գույքի վրա դրված արգելանքը։ Վկան նշեց, որ այս տարվա մայիս ամսին։ Հենրիկ Մաղաքյանը հարցրեց, թե ինչ հիմքով է հանվել արգելանքը, ինչ գործի շրջանակում, եւ արդյոք դա կապ ունի սույն քրեական գործի հետ։ Վկան այս հարցին չցանկացավ պատասխանել։
Հենրիկ Մաղաքյանը դարձյալ հարց հղեց՝ հետաքրքրվելով՝ հնարավո՞ր է, որ այդ արգելանքը զանգով հանված լինի թե՞ կա դա վկայող փաստաթուղթ։ Սրան ի պատախան՝ վկան ասաց, որ դա պետք է արգելանքը հանող դատավորին հարցնել, ինքը չի կարող իմանալ՝ դատավորին զանգել են թե ոչ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հենրիկ Մաղաքյանը հայտարարեց, որ սույն գործով վկա Բենիկ Հարությունյանը նույն քրեական գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, եւ նա մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի՝ կաշառք տալու հատկանիշներով։ Նա դիմեց վկային՝ ճշտելու՝ արդյո՞ք ինքը տեղյակ է եղել այդ մասին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ տեղյակ է եղել, եւ եթե հիմա վկայի կարգավիճակում է, ուրեմն՝ հանել են։ Պաշտպանի դիտարկմանը, թե տեղյա՞կ է արդյոք՝ ինչ պատճառաբանությամբ է իրեն առաջադրված մեղադրանքը հանվել, վկան պատասխանեց․ «Քննիչին հարցրեք»։ Պաշտպանի մյուս հարցին՝ արդյո՞ք դրանից հետո ինքը հարցաքննվել է, վկան պատասխանեց, որ չի հիշում։
Վկային հարց հղեց գործով մեղադրյալ Գագիկ Հեբոյանը՝ ասելով․ «Դուք սրբություններ ունե՞ք, ես Ձեզանից գումար ուզե՞լ եմ, սակարկե՞լ եմ եւ ասե՞լ եմ՝ տարեք, տվեք»։ Դատավորի որոշմամբ՝ հարցը հանվեց։
Գործով մեղադրող դատախազ Չախոյանն ասաց, որ արդեն իսկ հրապարակվել է գործով մեկ այլ վկա՝ փաստաբան Լիլիթ Մանյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ բառացի կաշառքի մասին խոսակցություն չի եղել։ Սրան ի պատասխան՝ Բենիկ Հարությունյանը նշեց, որ գուցե կաշառք բառը չի օգտագործել, ասել է՝ Հեբոյանն իրեն լավություն է արել, ինչի դիմաց էլ գումար է պահանջել։
Դատախազի հարցին, թե ի վերջո որտեղից նա գտավ այդ գումարը, վկան պատասխանեց, որ հաղորդում ներկայացնելուց հետո իրեն դա տրամադրեց ԱԱԾ-ն։
Բենիկ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ ինքը հասկացել է, որ եթե գումարը չգտնի, ապա մյուս գործերով իր հայցերը կմերժվեն։ Գործով մեղադրյալ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը հարց ուղղեց վկային այն մասին, թե այդ գործերը Հեբոյանի վարույթում են թե ոչ, եւ եթե ոչ, ապա ինչի վրա հիմնվելով է նա նման ենթադրություն արել։ Հարցին ի պատասխան՝ Բենիկ Հարությունյանը նշեց, որ այդ գործերը գտնվել են այլ դատավորների վարույթներում, եւ ինքը մտածել է, թե Հեբոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա։
Արմեն Նադիրյանը ընթերցեց մի հատված Բենիկ Հարությունյանի՝ ԱԱԾ-ին տված հաղորդումից, որտեղ նա ասում է, որ տարիներ առաջ մեկ այլ գործով 4000 ԱՄՆ դոլար է տրամադրել դատավոր Հեբոյանին՝ իր հայցը բավարարելու համար, ինչը հետագայում չի արվել, եւ գումարը 6-7 ամիս անց վերադարձվել է իրեն։ Բենիկ Հարությունյանը այդ հաղորդման մեջ նշել է նաեւ, որ փաստաբան Վահագն Դանիելյանին ինքը հանդիպել է 2017 թվականին, երբ նա այլ քաղաքացիական գործի շրջանակում իրենից գումար է պահանջել՝ Հեբոյանին տալու եւ նրա վարույթում քննվող հայցը իր օգտին լուծելու համար։
Պաշտպանի հարցին՝ իրականում նման բան եղե՞լ է թե՞ ոչ, վկան պատասխանեց․ «Եթե ես եմ գրել, ուրեմն եղել է»։ Հաղորդումը ներկայացվեց իրեն, եւ դատարանն արձանագրեց, որ դա վկայի ձեռագիրն է, եւ ինքն է գրել։
Պաշտպան Նադիրյանն ընդգծեց, որ այդ մեկ հաղորդմամբ՝ վկան երեք դրվագ հանցագործության մասին է հայտնել, եւ անջատված մասով այս գործը ուղարկվել է դատարան, ուստի իրենք պետք է հասկանան՝ մյուսների մասով նման բան եղել է թե ոչ։ Վկան հրաժարվեց պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ այդ առիթով պատրասվում է դիմել իրավապահ մարմիններին։ Պաշտպաններն առարկեցին՝ ասելով, որ վկան իրեն շատ մեծ լիազորորթյուններ է վերագրում, մասնավորապես՝ երբ ուզում է, չի պատասխանում կամ չի հիշում որոշ հանգամանքներ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը արձանագրեց, որ առարկությունը չի ընդունվում, որովհետեւ վկան օգտվում է իր սահմանադրական իրավունքից՝ հրաժարվելով տալ ցուցմունք, որը հետագայում կարող է օգտագործվել իր իսկ դեմ։
Գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանի փաստաբան Գրիգորյանը հարց ուղղեց վկային այն մասին, թե Վահագն Դանիելյանը տեղյա՞կ էր արդյոք դեպքի մասին, երբ ինքը առաջին անգամ հանդիպեց նրան։ Ի պատասխան այս հարցին՝ վկան ասաց․ «Եթե ես չեմ սխալվում, ես ինքս եմ ասել՝ այս գործի համար այսքան գումար է, եթե ինքը տեղյակ չլիներ, ինձ չէր ուղղորդի դեպի իր մեքենան»,-նշեց վկան։
Պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ դրանում առկա են բազմաթիվ հակասություններ։ Որպես օրինակ՝ պաշտպան Նադիրյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքում վկան ինքն է առաջարկել լավության դիմաց վարձահատույց լինել, մինչդեռ դատարանում հայտարարեց, թե Հեբոյանն է իրեն նման առաջարկ արել։
Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հակասություններ չկան։
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, որոշեց այն բավարարել՝ արձանագրելով հակասություններ։
Պաշտպան Նադիրյանը միջնորդեց նախաքննական ցուցմունքը հրապարակել հաջորդ դատական նիստին՝ իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը։ Դատախազը չառարկեց, եւ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց դատական նիստը հետաձգել։
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին ժ․ 12։30-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից