ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համագործակցություն հանուն Հայաստանի անվտանգության բարձրացման 07/02/2019 18:25 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին:
Հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա սեպտեմբերին Շիրակի մարզի Բավրա անցակետում նախատեսված միգրացիոն հոսքերի կառավարմանը նվիրված համատեղ ուսումնավարժության հետ կապված հարցերը:
Ողջունելով ՄԱԿ ներկայացուցչին՝ Արտավազդ Դավթյանը նշեց, որ թե՛ մարզային իշխանությունները, և թե՛ ՏԻՄ մարմինները արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել աջակցել և իրենց մասնակցությունը բերել ուսումնավարժության անցմանը:
Ըստ Արտավազդ Դավթյանի՝ նախատեսվում է վարժանքին ներգրավվել նաև ՏԿԶՆ միգրացիոն ծառայությանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին և Միջազգային փրկարարական կոմիտեին (IRC), մի շարք նախարարությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումներին և Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը:
Արտավազդ Դավթյանը հատուկ ընդգծեց, որ հումանիտար կենտրոնը ունի մարդասիրական օգնության ցուցաբերման բավական լուրջ փորձ: Մասնավորապես՝ կենտրոնի ռեսուրսների ներգրավմամբ նախատեսվում է խաղարկել վրանային ավանի ծավալում և կառավարում:
Նախատեսվում է վարժանքի մեջ ընդգրկել ՓԾ այն մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչներին, ովքեր, ըստ պլանի, իրենց մարզերում կարող են հանդիպել միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների:
Ըստ ՓԾ տնօրենի տեղակալի՝ ուսումնավարժանքի նախապատրաստական փուլում չափազանց կարևոր է հասնել մասնակցող կառույցների գործողությունների առավելագույն ներդաշնակության:
«Կառույցների գործողությունների համակարգումը, գործողությունների առավելագույն ներդաշնակության ապահովումը հանդիսանում է ԱԻՆ գլխավոր գործառույթներից մեկը՝ լինի դա՝ միգրացրոն հոսքերի, կամ այլ բնույթի խնդիրների լուծման պարագայում»,- նշեց Արտավազդ Դավթյանը:
Նրա խոսքով, ցանկություն կա վարժանքի մեջ ներգրավվել նաև Կարմիր խաչի Վրաստանի գրասենյակի աշխատակիցներին, որոնք կարող են իրենց վրա վերցնել հայ-վրացական սահմանը հատող փախստականների դերը:
Իր հերթին Աննա-Կարին Օստը, շնորհակալություն հայնելով հանդիպման հնարավորության համար, իր գոհունակությունը հայտնեց ԱԻ նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակով՝ շեշտելով, որ չափազանց տպավորված է մայիսի 31-ին Գյումրիում անցկացված «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպում ու իրականացում» թեմայով վարժանքի կազմակերպմամբ:
Ամփոփելով հանդիպումը, Արտավազդ Դավթյանը կարևորեց համատեղ տարվող աշխատանքը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները հանգեցնում են Հայաստանի, ՀՀ քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացմանը, որոշակիորեն նպաստում տարածշրջանի առջև ծառացած անվտանգության խնդիրների լուծմանը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կամրապնդվի նաև ապագայում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ