ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի» 07/02/2019 16:48 | ԳՈՐԾ #
«Մեր դեմ խաղ չկա»՝ կարգախոսով առաջնորդվող ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի համար ինչ-որ պահից սկսած՝ միջկուսակցական և միջանձնային՝ հարցերի լուծման հիմնական ուղին սպանությունն էր դարձել: Մարդուն վերացնելը, կյանքից զրկելը, մեջտեղից հանելը նրա ամենօրյա հանձնարարությունների մեջ էր մտնում: «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել նորանկախ Հայաստանի արյունոտ էջերի մանրամասները։
1994 թ. մայիս ամսին ՆԶՎ պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել և իրագործել ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Կիմ Բալայանի սպանությունը, որն իր հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ Վանո Սիրադեղյանին հրապարակավ մեղադրել էր հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը կազմակերպելու մեջ:
Վահան Հարությունյանը ստանձնելով Կիմ Բալայանի սպանության կազմակերպումը և հետագայում Վանո Սիրադեղյանին պարբերաբար զեկուցելով, որ դեռևս զբաղվում է նրա հանձնարարության կատարումն ապահովելու ուղղությամբ, իրականում գործուն միջոցներ չի ձեռնարկել և նրա սպանությունը չի իրագործվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:
Վանո Սիրադեղյան. «Ինչ ասում եմ, այդպես արա»
Այն, որ Վանոն հանձնարարել է սպանել Բալայանին, հիմնավորվել է տուժող Կիմ Բալայանի, տվյալ դրվագով վկա՝ Վահան Հարությունյանի ցուցմունքներով, ինչպես նաև՝ նախաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցներով և փաստական տվյալներով:
Վանո Սիրադեղյանն, ի դեպ, գործով որպես վկա հարցաքննվելով 1998-ի հունիսի 22-ին, չի ժխտել, որ սրված են եղել իր հարաբերությունները Կիմ Բալայանի հետ:
Իսկ գործով վկա Վահան Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1994 թ. ապրիլ կամ մայիս ամիսներին, երբ քաղաքական իրավիճակը լարված է եղել և տեղի են ունեցել միտինգներ, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իրեն կանչել է և ասել, որ անհրաժեշտ է Կիմ Բալայանի հարցը լուծել, այսինքն՝ սպանել: Ինքն առաջարկել է ծեծել, կամ՝ այլ կերպ վախեցնել, բայց ոչ՝ սպանել, սակայն Սիրադեղյանն ասել է՝ «ինչ ասում եմ, այնպես էլ՝ արա»: Ինքը հասկացել է, որ հակաճառելն անիմաստ է և ասելով «եղավ»`դուրս է եկել: Իմանալով, որ Վանո Սիրադեղյանն իր տված հանձնարարականները վերցնում է հսկողության տակ, ունի համապատասխան հնարավորություններ և ծառայություններ, ինքը ձևականորեն, «իմիտացիայի համար» ՆԳ հատուկ բաժնի աշխատակից Սամվել Կարապետյանին հանձնարարել է մի քանի օր հետևել Կիմ Բալայանին, ճշտել, թե վերջինս որտեղ է ապրում, ում հետ է շփվում, որտեղ է լինում: Եթե անգամ հնարավոր լիներ Կիմ Բալայանին սպանելը, միևնույն է, ինքն այդ քայլին չէր գնալու:
Մինչդեռ մեկ-երկու օր անց Սամվելն իրեն զեկուցել է, որ Կիմ Բալայանը միշտ լինում է ինչ-որ ճանաչված մարդկանց հետ, սակայն ինքը չի հիշում՝ ում հետ: Ինքն էլ ուրախանալով, որ նրան սպանելը դժվար է, գնացել է Վանո Սիրադեղյանի մոտ և նրան ասել, թե անհնար է այդ առաջադրանքը կատարել: Նախարարը լսել է իրեն և նեղացած ասել՝ «լավ, գնա, գնա»:
Վահան Հարությունյանի նկատմամբ Կիմ Բալայանի սպանության վերաբերյալ քրեական գործի մասը 28.11.1998թ. կարճվել է՝ նշված հանցագործությունը կատարելուց կամովին հրաժարվելու կապակցությամբ:
Կիմ Բալայանը տեղեկացրել է ԱԱՊՎ պետ Դավիթ Շահնազարյանին, որ Սիրադեղյանն իրեն սպանելու հանձնարարական է տվել
Իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին Կիմ Բալայանին հայտնի է դարձել 1994թ. հուլիսին։Տվյալ հարցի շուրջ 1994թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա պաշտոնական հայտարարություն է արել ՀՀ Գերագույն խորհրդում:
Նրա խոսքով՝սկզբնական շրջանում ինքն այդ ամենն ընդունել է որպես սպառնալիք, սակայն կարճ ժամանակում համոզվել է, որ իրեն իրոք հետևում են: Նկատել է, որ հետևում են բավական հասարակ հնարքներով՝ իր տան մոտ նույն ուղևորներով մշտապես կանգնած է եղել միևնույն ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաճախակի փոխվել են: Տեսնելով, որ այդ անձինք ավտոմեքենայից ռադիոկապով համագործակցում են այլ անձանց հետ, իրեն հաջողվել է ձայնագրել նրանց հեռակապային խոսակցությունները, որոնք այնուհետև ներկայացրել է ԱԱՊՎ պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանին: Միաժամանակ, նրան մանրամասն պատմել է իրեն հայտնի փաստերի մասին, այդ թվում հայտնելով, որ իր սպանության կազմակերպումն ու իրականացումը Վանո Սիրադեղյանը հանձնարարել է Վահան Հարությունյանին:
Դավիթ Շահնազարյանը մի քանի օրից Բալայանին ասել է, որ հարցը բավականին լուրջ է և ինքը նույնպես այդ մասին ունի օպերատիվ տվյալներ՝ առաջարկելով օգտվել իր կողմից տրամադրված թիկնապահների ծառայությունից, ինչը նա մերժել է: Միաժամանակ Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ ապահովել է նաև ընտանիքի անդամների անվտանգությունը և բացի այդ շուրջօրյա հսկողություն է սահմանված ՆԶ վարչության հրամանատար Վահան Հարությունյանի նկատմամբ:
Սակայն հետագայում Բալայանը հասկացել է, որ գործնականում իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովված չէ և ոչ էլ Վահան Հարությունյանն է շուրջօրյա հսկողության տակ: Իսկ մի քանի օր անց Դավիթ Շահնազարյանը հրավիրել է նրան իր աշխատասենյակ և ասել, որ ի վիճակի չի ապահովելու իր անվտանգությունը, եթե ինքը չօգտվի նրա կողմից տրամադրված թիկնապահների ծառայությունից: Ի վերջո նա համաձայնել է օգտվել թիկնապահի ծառայություններից, ապա նաեւ Շահնազարյանի խորհրդով ինքը 16.08.94թ. գրավոր դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին և նույն օրը ՀՀ Գերագույն խորհրդի իր աշխատասենյակում դիմումը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին:
Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»
Նախաքննության ընթացքում Կիմ Բալայանը հայտնել է, որ Սիրադեղյանի հետ անձնական որևէ խնդիր չի ունեցել և չունի: Եվ որ վերջինս իր մահափորձը կազմակերպել է կատարած օրինախախտումները թաքցնելու համար, քանի որ ինքը որպես ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ անաչառ և սկզբունքային դիրքորոշում է ունեցել այդ օրինախախտումների վերհանման հարցում: Նա ԳԽ-ում բազմիցս հանդես է եկել Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Մասնավորապես, ինքը ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին տեղեկացրել է, որ Վանո Սիրադեղյանը, լինելով Լ. Տեր-Պետորսյանի խորհրդականը, որպես «Հայանտառի» գլխավոր տնօրեն, հրամանով լուծարել է մի շարք անտառտնտեսություններ և բազմաթիվ մարդկանց ազատել աշխատանքից։ Փաստորեն կատարել է հանցանք՝ իշխանազանցություն: Հետագայում նա ոչ միայն հրաժարվել է կատարել դատարանի որոշումները, ՀՀ գլխավոր դատախազի որոշումներն ու միջնորդությունները, այլև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է շորթումներ, պաշտոնատար անձանց սպառնացել հաշվեհարդարով, եթե վերջիններս շարունակեն պայքարն անօրինականության դեմ:
Համբարձում Ղանդիլյանի սպանության առթիվ Կիմ Բալայանը ԳԽ նիստում հայտարարել է, որ եթե սպանություն կատարողը և բացահայտողը միևնույն գերատեսչությունն է, ապա այդ հանցագործությունը չի բացահայտվի։ Նա դեռեւս այն տարիներին հայտարարել էր սպանության շարժառիթի վերաբերյալ իր կարծիքը, այն է՝ Հ. Ղանդիլյանը տեղեկանալով, որ Հայաստանում մոտ 430 վագոն վառելանյութ է հափշտակվել, սակայն այդ առթիվ կեղծ ակտ է կազմվել, որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում, պայքարել է հափշտակողներին հայտնաբերելու համար:
Սիրադեղյանի կատարած բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ որպես ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ տեղյակ է պահել ՀՀ նախագահ Լ. Տեր -Պետրոսյանին, որն էլ խոստացել է, հրավիրել և հանձնարարել Սիրադեղյանին, որ իր գործունեությունը համապատասխանեցնի օրենսդրությանը: Այդ կապակցությամբ նա Կիմ Բալայանին բառացիորեն ասել է՝ «Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ բառադիություններ այլևս չանի»:
ՆԶ վարչության պետ Վահան Հարությունյանը դասընկերոջն է հանձնարարել, որ հետևի Կիմ Բալայանին
Գործով վկա Սամվել Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1992 թվականին իր համադասարանցի և համակուրսեցի, ՆԶ վարչության պետ Վահան Հարությունյանի միջնորդությամբ աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ ՆԶ վարչությունում՝ որպես հատուկ բաժնի պետ:
Նրա ներկայացմամբ՝ 1993թ. իրեն կանչել է Վահան Հարությունյանը և տալով մի թղթի վրա գրված հասցե՝ հանձնարարել է ճշտել, թե նշված հասցեում գտնվող տունը ու՞մ է պատկանում, արդյո՞ք այն Կիմ Բալայանին է: Նույն օրն ինքը գնացել -գտել է այդ տունը, որ գտնվում է սալաքարերով պատված փողոցում՝ Ամերիկյան համալսարանից վերև: Ճշտելով, որ հասցեում նշված կիսակառույցը Կիմ Բալայանին է պատկանում, ինքը հանձնարարության համաձայն մի 2-3 օր իր սեփական «Զապորոժեց» մակնիշի մեքենայով հետևել է նրան: Մասնավորաբար, ինքը առավոտյան 8. 30-ին 20 մետր հեռավորության վրա կանգնած հետևել է և տեսել, որ ժամը 9. 00 Բալայանի հետևից եկել է սև գույնի «ԳԱԶ-24» կամ «ԳԱԶ-31»՝ իր հիշելով 20 թվանշանով սկսվող պետհամարանիշերով ավտոմեքենա: Նա միայնակ դուրս է եկել տնից և գնացել Մելիք-Ադամյան փողոցի Նախարարների խորհրդի շենքը: Ինքը Կիմ Բալայանին հետևել է մինչև նշված շենքը և երբ նա ներս է մտել, գնացել է աշխատանքի: Մեկ շաբաթ անց ինքը զեկուցել է Վահան Հարությունյանին իր պարզածի մասին : Հանձնարարության նպատակի մասին Հարությունյանն իրեն ոչինչ չի ասել, իր կարծիքով Հարությունյանն իրեն է հանձնարարել այդ գործը, քանի որ վստահել է, բացի այդ Կոմիտասի բնակիչ է և Բալայանի տունն իր տանը մոտ է: Նա իմացել է նաև, որ այդ շրջանում Կիմ Բալայանը Գերագույն խորհրդում շատ է քննադատել իշխանություններին, որի պատճառով իշխանությունները նրա դեմ լարված են եղել և ինչ-որ բան են ցանկացել կազմակերպել: Թե ինչ՝ ինքը չգիտի:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գևորգյանը ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի դիմումի կապակցությամբ 17. 08.94թ. համապատասխան հանձնարարություն է ուղարկել ՀՀ ԱԱՊՎ պետի պաշտոնակատար Դ. Շահնազարյանին՝ համապատասխան միջոցառումներ իրականացնել Կիմ Բալայանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու, նրանց նկատմամբ հակաօրինական արարքներ կատարող անձանց ինքնությունը պարզելու, ահաբեկչական գործողությունները խափանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից