ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան 07/02/2019 18:49 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Մենք դատական ակտի հետ ամբողջությամբ համաձայն չենք, եւ կարծում ենք, որ դատավորը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կայացված երկու դատական ակտերին։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումները՝ այդպիսով վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությամբ ազատ արձակվելու մասին որոշումը, որպես նոր խափանման միջոց ընտրելով կալանավորումը, ինչպես նաեւ՝ բեկանելով գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումը։
Խոսելով դատական ակտերի մասին՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չնայած ամենակարեւորն այն էր, որ գործն ուղարկվում է նույն դատարանին, բայց ըստ այս որոշման՝ ենթադրվում է, որ վարույթը պետք է սկսվի ընդհատման պահից. «Այսինքն՝ դատավարության ժամկետը ոչ թե նորից պետք է սահմանվի, այլ շարունակվի, ինչը շատ կարճ ժամկետ է, որովհետեւ որոշումը, եթե ես չեմ սխալվում, ժամկետի լրացման նախավերջին օրն էր կայացվել, ստացվում է, որ գործը ստանալուց հետո դատարանը մեկ օր ժամանակ է ունենալու՝ որոշում կայացնելու համար»,-նշեց Խուդոյանը։
Նրա համար այս որոշման իրավական հիմնավորումը հայտնի չէ, համենայն դեպս, այս դատական ակտն արդեն գոյություն ունի, եւ ըստ նրա՝ պետք է կատարվի առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն թե ինչպես, ինքը չի կարող ասել։
Ինչ վերաբերում է դատավոր Արմեն Դանիելյանի այն հիմնավորմանը, թե Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների նիստին մասնակցությունը և խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերը վերաբերել են միայն խափանման միջոցին, եւ այդ նիստերին գործի կասեցման կամ ՍԴ դիմելու հարց չի քննարկվել. «Այդ հարցով նիստ չի էլ եղել, որ որեւէ մեկն էլ զրկված լիներ դրան մասնակցելուց։ Առաջին ատյանի նիստերը վերաբերում էին խափանման միջոցի քննությանը, իսկ դրանց մասնակցելու իրավունք ունի միայն այն անձը, ում խափանման միջոցի հարցը քննվում էր»։
Խուդոյանը հիշեցրեց՝ Առաջին ատյանի դատարանում իրենք բարձրացրել էին այն հարցը, որ այդ դատական նիստին պիտի այլ հարցեր էլ քննվեին, ըստ այդմ՝ մյուս կողմերն էլ կմասնակցեին, բայց դատարանը մերժել էր՝ ասելով, որ միայն խափանման միջոցի հարցն է քննարկում. «Այստեղ մրցակցային դատավարության սկզբունքի հարց չկա, եւ նախկինում էլ՝ մինչդատական վարույթում, 3-4 անգամ երեք ատյաններով էլ ունեցել ենք այդ գործընթացը, որին մասնակցել են դատախազներ, մեղադրյալն ու նրա պաշտպանները»։
Նշենք, որ դատական ակտով դատավոր Արմեն Դանիելյանն արձանագրել էր, որ պաշտպանական կողմն իր առարկությունները սկսել էր Կարեն Մեժլումյանի եւ Միհրան Պողոսյանի ելույթներով, որից հետո Քոչարյանի պաշտպանները չեն ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, պահանջ են ներկայացրել իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ հաջորդականությունը պայմանավորված էր նրանով, որ մյուս պաշտպանները եւս ունեին դիրքորոշում այն մասին, որ խափանման միջոցի վերաբերյալ նիստերին իրենք իրավունք չեն ունեցել մասնակցել կամ դատավարության այս փուլում իրենք չպետք է այլ հարցեր քննարկեն. «Այսինքն՝ իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը կասեցման վերաբերյալ, սպառել են դա, դրանից հետո մենք պետք է ներկայացնեինք մեր առարկությունները»։
Պաշտպանի խոսքով՝ բողոքարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն, այս պահին իրենց համար առաջնային է գործի քննությունը շարունակել Առաջին ատյանի դատարանում. «Միաժամանակ պետք է Վճռաբեկ բողոք ներկայացնենք, թեպետ Վճռաբեկի հանդեպ էլ առանձնապես վստահություն չունենք»,-ասաց նա։
Վերջինս հայտնեց նաեւ, որ միաժամանակ գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ, իսկ դատավորի վարքագծի հետ կապված քննարկում են ԲԴԽ դիմելու հարցը։
Խոսելով Գլխավոր դատախազի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղարկված ինքնաբացարկի միջնորդությանը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դա պետք է քննարկվի. «Չի բացառվում, որ Դատախազությունը դրա մեջ մեր՝ նախկինում արված դիրքորոշումները կրկնի, բայց միջնորդությանը քանի որ ծանոթչենք, չենք կարող կարծիք հայտնել»։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյո՞ք ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է շարունակի գործի քննությունը, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Մենք մի շարք առարկություններ ունեինք, ըստ որոնց՝ նա չի կարող շարունակել այդ գործով քննությունը, բայց քանի որ դրանք մերժվել են, այս պահին մեզ նոր հիմքեր հայտնի չեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ