Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ 07/02/2019   12:33  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով օրերս կայացված դատական ակտում, որով բավարարվել էր մեղադրող կողմի բողոքները՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը անդրադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի՝ իրենց իրավունքները խախտելու վերաբերյալ հարցադրումներին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի վարքագծին, ինչպես նաեւ՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության իրավաչափության հարցին։

1. Մասնավորապես, անդրադառնալով տուժողների իրավահաջորդների արդեն նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից բերված փաստարկին առ այն, որ խախտվել է կողմերի հավասարության և մրցակցայնության սկզբունքը, դատարանն արձանագրել է, որ շուրջ մեկ շաբաթ տևած կալանքի գործով լսումների ժամանակ մեղադրյալ Քոչարյանի պաշտպանները հնարավորություն են ունեցել դատարանին ներկայացնել սույն գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին դիրքորոշումներ, մինչդեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների կողմից նիստին մասնակցությունը և  խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը։

Ավելին՝ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գտել է, թե  դատավոր Դավիթ Գրիգորյանն իրականում ոչ թե սեփական նախաձեռնությամբ է որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ դիմելու մասին, այլ փաստացի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ ( Նշենք, որ դատական ակտը դատավոր Դ.Գրիգորյանը կայացրել է մայիսի 20-ին՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 –րդ հոդվածը, որն սահմանում է գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումների տեսակը։ Դրանք դատարանը կայացնում է միանձնյա – խմբ)։ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կատարելով հետեւյալ  մեջբերումն առաջին ատյանի դատարանի որոշումից՝ «գործի նյութերի հետազոտման արդյունքներով, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի և Ա.Օրբելյանի ներկայացրած փաստարկները, ելնելով քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջից, հաշվի առնելով, որ առկա են հիմնավոր կասկածներ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականության և ՀՀ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) աոնչությամբ՝ դատարանը փաստում է, որ կիրառման ենթակա և գործի լուծման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը պարզելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և քրեական գործի վարույթը կասեցնել» եւ եզրակացրել,  թե այդպիսով  որոշումը կայացվել է քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կարգով կողմի միջնորդության հիման վրա։ Մինչդեռ, այս կապակցությամբ բողոքաբերներն իրենց դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել, ինչով և խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքաբերների իրենց գործի մրցակցային սկզբունքով քննության ՔԴՕ 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքը։

Վերոգրյալը նկատի ունենալով՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ բողոքաբերների վերը վկայակոչված պնդումը` կողմերի հավասարության և մրցակցայնության սկզբունքը խախտված լինելու վերաբերյալ, հիմնավոր է և ինքնին ինքնուրույն հիմք է արդար դատական քննության իրավունքի խախտում արձանագրելու համար:

Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հիշյալ որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը անտեսել է այդ թվում նաև տուժողների իրավահաջորդների և վերջիններիս ներկայացուցիչի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանդրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը՝ արդյունքում թույլ տալով քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը կարող էր ազդել սույն քրեական գործով ներկայումս /այդ առնչությամբ/ ճիշտ որոշում կայացնելու վրա:
Ինչն ինքնին հիմք է սույն գործով վիճարկվող /գործն ըստ էության չլուծող/ դատական ակտը, այն է՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղղարկելու համար:

2. Վերաքննիչ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև սույն գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի, մասնավորապես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների դրսևորած վարքագծին. «Պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչների մասնավորապես պաշտպաններ Մ.Պողոսյանի և Կ.Մեժլումյանի պատասխան ելույթները լսելուց հետո, պատասխան ելույթի համար ձայնը տրվել է մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններին: Մինչդեռ, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հ.Խուդոյանը պաշտպանության կողմից պատասխան ելույթի փոխարեն ներկայացրել է իր իսկ կողմից ստորագրված 19.06.2019թ. թվագրմամբ միջնորդություն` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

Պաշտպանության կողմը, ըստ էության, չի ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, ցանկացել է, պահանջ է ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ»,-նշված է որոշման մեջ։

Սրա առնչությամբ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության պաշտպանության կողմին առաջարկվել է հանդես գալ պատասխան ելույթով և այդ առնչությամբ ճշտվել է պաշտպանների դիրքորոշումը:

«Մինչդեռ, պաշտպանության կողմը պատասխան ելույթով հանդես գալու փոխարեն ցանկացել է, ըստ էության պահանջ է ներկայացրել, որ Վերաքննիչ դատարանի կողմից քննարկվի վերը նշված միջնորդությունը, ըստ էության դրանով պայմանավորելով պատասխան ելույթով հանդես գալու հանգամանքը: Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ՝ պաշտպանության կողմն ըստ էության հրաժարվել է պատասխան ելույթի առնչությամբ առկա փուլում իր իրավունքներն ըստ էության իրացնելուց, փոխարենը փորձել է Վերաքննիչ դատարանին թելադրել /ուղղորդել/ իր սեփական օրակարգն, ինչն անընդունելի է:

Որպիսի պայմաններում, ստեղծված իրավիճակում պաշտպանության կողմն ըստ էության չարաշահել է իր դատավարական իրավունքները, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից»:

3. Անդրադառնալով նաեւ պաշտպանության կողմից նման միջնորդություն ներկայացնելու իրավաչափության հարցին՝ դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկային առնչվող ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավակարգավորումներից հետևում է, որ դատարանները նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են ՀՀ Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի լուծումը հնարավոր չէ առանց վիճարկվող դրույթը կիրառելու:

«Բացի այդ, դեռևս 2019 թվականի մայիսի 07-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը դատավոր Դ.Գրիգորյանի որոշմամբ ընդունվել է վերջինիս վարույթ:

Այլ կերպ ասած, մեղադրյալ Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում /դատավոր Դ.Գրիգորյան/:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանին դատական նիստում /գրասենյակի միջոցով/ պաշտպանության կողմից ներկայացված հիշյալ միջնորդությունը իր մեջ ներառում է նաև քրեական գործի վարութը կասեցնելու վերաբերյալ պահանջ, հետևաբար, առկա պայմաններում, այն որպես այդպիսին ի սկզբանե չէր կարող դիտարկվել իրավաչափ:
Դատարանն ընդգծել է նաեւ, որ պաշտպանության կողմի հիշյալ միջնորդությունը քննարկվող իրավիճակում, ինչպես հետաձգելու, այնպես էլ առանց քննության թողնելու իրավաչափ հիմքեր առկա չեն եղել, ինչը նման միջնորդության քննարկման արդյունքում պետք է հանգեցներ դրա /կոնկրետ/ լուծման, արդյունքում վերադաս դատարան բողոքարկման հնարավորության և ինչն իր հերթին կհանգեցներ գործի հնարավոր անհարկի ձգձգման:

Սա, ըստ դատարանի, պաշտպանության կողմի՝ առկա պայմաններում նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին:

Ինչպես արդեն հայտնել են Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին բավարարել է մեղադրող կողմի բողոքները եւ բեկանել  Երեւանի ընդհանուր իարվասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը։

Նշենք, որ այս որոշումը ենթակա է բողոքարկման  ստանալու պահից 15-օրյա ժամկետում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաննեն արդեն հայտարարել են, որ վերաքննիչ քրեական դտարանի որոշումները բողոքարկելու են։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 28/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչի որոշումներից մեկը
21:21 27/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար
12:53 26/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան
21:11 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՑավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան
18:38 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍտեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան
17:28 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան
17:14 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
17:02 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո հայտարարել է փաստաբան Սեդա Սաֆարյանը
16:08 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը բավարարեց բողոքները
14:20 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]