ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ հայեցակարգային դրույթները՝ պարզեցված վարույթի հիմքում 07/02/2019 15:37 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի 01.07.2019 թ.-ի նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ընդունված օրենքի կիրառմամբ ակնկալվում է էականորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջությամբ հիմնված են դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռք բերված տվյալների, ինչպես նաև Խորհրդի կողմից մշակված Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի վրա, որոնք ամփոփված են Խորհրդի 2018 թ. տարեկան հաղորդման շրջանակներում:
Կատարված փոփոխությունները հիմնականում հանգում են հետևյալին.
· հստակեցվել են 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջները պարզեցված վարույթի կարգով քննելու թույլատրելիության պայմանները.
· ընդլայնվել է այլ կատեգորիայի գործերով պարզեցված վարույթ կիրառելու հնարավորությունը. ըստ նոր կարգավորումների՝ գործի քննության պարզեցված կարգ կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի առարկայի փոփոխության արդյունքում պահանջի չափը նվազում է մինչև 2 մլն դրամ.
· նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն. ըստ այդմ էապես կրճատվել է այն գործողությունների շրջանակը, որոնք պետք է կատարի գործը վարույթ ընդունած դատավորը (ներառյալ տարատեսակ ժամկետների հաշվարկը, միջանկյալ հավելյալ ակտի ընդունումը և այլն).
· սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
· սահմանվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու իրատեսական ժամկետ (առավելագույնը 4 ամիս պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո)՝ դատարանի համար առավել դյուրին դարձնելով դրա հաշվարկը.
· նախատեսվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում դատական նիստ հրավիրելու հնարավորություն կողմերի տնօրինչական գործողությունները (հայցից հրաժարում, հաշտության համաձայնություն, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն) քննարկելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու նպատակով.
· հնարավորինս նվազեցվել են պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները:
Հետայսու պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով կայացվող վճիռները պատճառաբանելիս ծավալուն, նյութատար և ժամանակատար աշխատանք կատարելու փոխարեն դատարանը վճռի պատճառաբանական մասում կարող է նշում կատարել առ այն, որ հայցի փաստական և իրավական հիմքերը (հայցվորի փաստարկները) բավարար է համարում հայցն ամբողջությամբ բավարարելու համար: Նշված կարգավորումը կիրառելի չի լինի այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում հայցը պատասխանողի կողմից վիճարկվել է, հայցը մերժվել է լրիվ կամ մասնակիորեն: Միևնույն ժամանակ վերջին դեպքերի համար նախատեսվել է օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-2 մասերով և 192-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համեմատ վճիռը պատճառաբանելու «թեթևացված ստանդարտ», ըստ որի՝ վճռի պատճառաբանական մասում բավարար է ցույց տալ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, օրենքների և այլ իրավական ակտերի այն դրույթները (առանց դրանք վերարտադրելու), որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառելի է այն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ