Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան 07/02/2019   18:49  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Մենք դատական ակտի հետ ամբողջությամբ համաձայն չենք, եւ կարծում ենք, որ դատավորը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կայացված երկու դատական ակտերին։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումները՝ այդպիսով վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությամբ ազատ արձակվելու մասին որոշումը, որպես նոր խափանման միջոց ընտրելով կալանավորումը, ինչպես նաեւ՝ բեկանելով գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումը։

Խոսելով դատական ակտերի մասին՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չնայած ամենակարեւորն այն էր, որ գործն ուղարկվում է նույն դատարանին, բայց ըստ այս որոշման՝ ենթադրվում է, որ վարույթը պետք է սկսվի ընդհատման պահից. «Այսինքն՝ դատավարության ժամկետը ոչ թե նորից պետք է սահմանվի, այլ շարունակվի, ինչը շատ կարճ ժամկետ է, որովհետեւ որոշումը, եթե ես չեմ սխալվում, ժամկետի լրացման նախավերջին օրն էր կայացվել, ստացվում է, որ գործը ստանալուց հետո դատարանը մեկ օր ժամանակ է ունենալու՝ որոշում կայացնելու համար»,-նշեց Խուդոյանը։

Նրա համար այս որոշման իրավական հիմնավորումը հայտնի չէ,  համենայն դեպս, այս դատական ակտն արդեն գոյություն ունի, եւ ըստ նրա՝ պետք է կատարվի առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն թե ինչպես, ինքը չի կարող ասել։

Ինչ վերաբերում է դատավոր Արմեն Դանիելյանի այն հիմնավորմանը, թե Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների նիստին մասնակցությունը և  խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերը վերաբերել են միայն խափանման միջոցին, եւ այդ նիստերին գործի կասեցման կամ ՍԴ դիմելու հարց չի քննարկվել. «Այդ հարցով նիստ չի էլ եղել, որ որեւէ մեկն էլ զրկված լիներ դրան մասնակցելուց։ Առաջին ատյանի նիստերը վերաբերում էին խափանման միջոցի քննությանը, իսկ դրանց մասնակցելու իրավունք ունի միայն այն անձը, ում խափանման միջոցի հարցը քննվում էր»։

Խուդոյանը հիշեցրեց՝ Առաջին ատյանի դատարանում իրենք բարձրացրել էին այն հարցը, որ այդ դատական նիստին պիտի այլ հարցեր էլ քննվեին, ըստ այդմ՝ մյուս կողմերն էլ կմասնակցեին, բայց դատարանը մերժել էր՝ ասելով, որ միայն խափանման միջոցի հարցն է քննարկում. «Այստեղ մրցակցային դատավարության սկզբունքի հարց չկա, եւ նախկինում էլ՝ մինչդատական վարույթում, 3-4 անգամ երեք ատյաններով էլ ունեցել ենք այդ գործընթացը, որին մասնակցել են դատախազներ, մեղադրյալն ու նրա պաշտպանները»։

Նշենք, որ դատական ակտով դատավոր Արմեն Դանիելյանն արձանագրել էր, որ պաշտպանական կողմն իր առարկությունները սկսել էր Կարեն Մեժլումյանի եւ Միհրան Պողոսյանի ելույթներով, որից հետո Քոչարյանի պաշտպանները չեն ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, պահանջ են ներկայացրել իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ հաջորդականությունը պայմանավորված էր նրանով, որ մյուս պաշտպանները եւս ունեին դիրքորոշում այն մասին, որ խափանման միջոցի վերաբերյալ նիստերին իրենք իրավունք չեն ունեցել մասնակցել կամ դատավարության այս փուլում իրենք չպետք է այլ հարցեր քննարկեն. «Այսինքն՝ իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը կասեցման վերաբերյալ, սպառել են դա, դրանից հետո մենք պետք է ներկայացնեինք  մեր առարկությունները»։

Պաշտպանի խոսքով՝ բողոքարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն, այս պահին իրենց համար առաջնային է գործի քննությունը շարունակել Առաջին ատյանի դատարանում. «Միաժամանակ պետք է Վճռաբեկ բողոք ներկայացնենք, թեպետ Վճռաբեկի հանդեպ էլ առանձնապես վստահություն չունենք»,-ասաց նա։

Վերջինս հայտնեց նաեւ, որ միաժամանակ գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ, իսկ դատավորի վարքագծի հետ կապված քննարկում են ԲԴԽ դիմելու հարցը։

Խոսելով Գլխավոր դատախազի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղարկված ինքնաբացարկի միջնորդությանը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դա պետք է քննարկվի. «Չի բացառվում, որ Դատախազությունը դրա մեջ մեր՝ նախկինում արված դիրքորոշումները կրկնի, բայց միջնորդությանը քանի որ ծանոթչենք, չենք կարող կարծիք հայտնել»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյո՞ք ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է շարունակի գործի քննությունը, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Մենք մի շարք առարկություններ ունեինք, ըստ որոնց՝ նա չի կարող շարունակել այդ գործով քննությունը, բայց քանի որ դրանք մերժվել են, այս պահին մեզ նոր հիմքեր հայտնի չեն»։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:33 02/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ
13:26 28/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչի որոշումներից մեկը
21:21 27/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար
12:53 26/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան
21:11 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՑավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան
18:38 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍտեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան
17:28 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան
17:14 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
17:02 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո հայտարարել է փաստաբան Սեդա Սաֆարյանը
16:08 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը բավարարեց բողոքները

Արխիվ

[]