ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ 07/02/2019 12:33 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով օրերս կայացված դատական ակտում, որով բավարարվել էր մեղադրող կողմի բողոքները՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը անդրադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի՝ իրենց իրավունքները խախտելու վերաբերյալ հարցադրումներին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի վարքագծին, ինչպես նաեւ՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության իրավաչափության հարցին։
1. Մասնավորապես, անդրադառնալով տուժողների իրավահաջորդների արդեն նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից բերված փաստարկին առ այն, որ խախտվել է կողմերի հավասարության և մրցակցայնության սկզբունքը, դատարանն արձանագրել է, որ շուրջ մեկ շաբաթ տևած կալանքի գործով լսումների ժամանակ մեղադրյալ Քոչարյանի պաշտպանները հնարավորություն են ունեցել դատարանին ներկայացնել սույն գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին դիրքորոշումներ, մինչդեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների կողմից նիստին մասնակցությունը և խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը։
Ավելին՝ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գտել է, թե դատավոր Դավիթ Գրիգորյանն իրականում ոչ թե սեփական նախաձեռնությամբ է որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ դիմելու մասին, այլ փաստացի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ ( Նշենք, որ դատական ակտը դատավոր Դ.Գրիգորյանը կայացրել է մայիսի 20-ին՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 –րդ հոդվածը, որն սահմանում է գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումների տեսակը։ Դրանք դատարանը կայացնում է միանձնյա – խմբ)։ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կատարելով հետեւյալ մեջբերումն առաջին ատյանի դատարանի որոշումից՝ «գործի նյութերի հետազոտման արդյունքներով, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի և Ա.Օրբելյանի ներկայացրած փաստարկները, ելնելով քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջից, հաշվի առնելով, որ առկա են հիմնավոր կասկածներ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականության և ՀՀ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) աոնչությամբ՝ դատարանը փաստում է, որ կիրառման ենթակա և գործի լուծման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը պարզելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և քրեական գործի վարույթը կասեցնել» եւ եզրակացրել, թե այդպիսով որոշումը կայացվել է քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կարգով կողմի միջնորդության հիման վրա։ Մինչդեռ, այս կապակցությամբ բողոքաբերներն իրենց դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել, ինչով և խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքաբերների իրենց գործի մրցակցային սկզբունքով քննության ՔԴՕ 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքը։
Վերոգրյալը նկատի ունենալով՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ բողոքաբերների վերը վկայակոչված պնդումը` կողմերի հավասարության և մրցակցայնության սկզբունքը խախտված լինելու վերաբերյալ, հիմնավոր է և ինքնին ինքնուրույն հիմք է արդար դատական քննության իրավունքի խախտում արձանագրելու համար:
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հիշյալ որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը անտեսել է այդ թվում նաև տուժողների իրավահաջորդների և վերջիններիս ներկայացուցիչի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանդրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը՝ արդյունքում թույլ տալով քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը կարող էր ազդել սույն քրեական գործով ներկայումս /այդ առնչությամբ/ ճիշտ որոշում կայացնելու վրա:
Ինչն ինքնին հիմք է սույն գործով վիճարկվող /գործն ըստ էության չլուծող/ դատական ակտը, այն է՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղղարկելու համար:
2. Վերաքննիչ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև սույն գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի, մասնավորապես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների դրսևորած վարքագծին. «Պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչների մասնավորապես պաշտպաններ Մ.Պողոսյանի և Կ.Մեժլումյանի պատասխան ելույթները լսելուց հետո, պատասխան ելույթի համար ձայնը տրվել է մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններին: Մինչդեռ, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հ.Խուդոյանը պաշտպանության կողմից պատասխան ելույթի փոխարեն ներկայացրել է իր իսկ կողմից ստորագրված 19.06.2019թ. թվագրմամբ միջնորդություն` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:
Պաշտպանության կողմը, ըստ էության, չի ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, ցանկացել է, պահանջ է ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ»,-նշված է որոշման մեջ։
Սրա առնչությամբ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության պաշտպանության կողմին առաջարկվել է հանդես գալ պատասխան ելույթով և այդ առնչությամբ ճշտվել է պաշտպանների դիրքորոշումը:
«Մինչդեռ, պաշտպանության կողմը պատասխան ելույթով հանդես գալու փոխարեն ցանկացել է, ըստ էության պահանջ է ներկայացրել, որ Վերաքննիչ դատարանի կողմից քննարկվի վերը նշված միջնորդությունը, ըստ էության դրանով պայմանավորելով պատասխան ելույթով հանդես գալու հանգամանքը: Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ՝ պաշտպանության կողմն ըստ էության հրաժարվել է պատասխան ելույթի առնչությամբ առկա փուլում իր իրավունքներն ըստ էության իրացնելուց, փոխարենը փորձել է Վերաքննիչ դատարանին թելադրել /ուղղորդել/ իր սեփական օրակարգն, ինչն անընդունելի է:
Որպիսի պայմաններում, ստեղծված իրավիճակում պաշտպանության կողմն ըստ էության չարաշահել է իր դատավարական իրավունքները, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից»:
3. Անդրադառնալով նաեւ պաշտպանության կողմից նման միջնորդություն ներկայացնելու իրավաչափության հարցին՝ դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկային առնչվող ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավակարգավորումներից հետևում է, որ դատարանները նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են ՀՀ Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի լուծումը հնարավոր չէ առանց վիճարկվող դրույթը կիրառելու:
«Բացի այդ, դեռևս 2019 թվականի մայիսի 07-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը դատավոր Դ.Գրիգորյանի որոշմամբ ընդունվել է վերջինիս վարույթ:
Այլ կերպ ասած, մեղադրյալ Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում /դատավոր Դ.Գրիգորյան/:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանին դատական նիստում /գրասենյակի միջոցով/ պաշտպանության կողմից ներկայացված հիշյալ միջնորդությունը իր մեջ ներառում է նաև քրեական գործի վարութը կասեցնելու վերաբերյալ պահանջ, հետևաբար, առկա պայմաններում, այն որպես այդպիսին ի սկզբանե չէր կարող դիտարկվել իրավաչափ:
Դատարանն ընդգծել է նաեւ, որ պաշտպանության կողմի հիշյալ միջնորդությունը քննարկվող իրավիճակում, ինչպես հետաձգելու, այնպես էլ առանց քննության թողնելու իրավաչափ հիմքեր առկա չեն եղել, ինչը նման միջնորդության քննարկման արդյունքում պետք է հանգեցներ դրա /կոնկրետ/ լուծման, արդյունքում վերադաս դատարան բողոքարկման հնարավորության և ինչն իր հերթին կհանգեցներ գործի հնարավոր անհարկի ձգձգման:
Սա, ըստ դատարանի, պաշտպանության կողմի՝ առկա պայմաններում նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին:
Ինչպես արդեն հայտնել են Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին բավարարել է մեղադրող կողմի բողոքները եւ բեկանել Երեւանի ընդհանուր իարվասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը։
Նշենք, որ այս որոշումը ենթակա է բողոքարկման ստանալու պահից 15-օրյա ժամկետում։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաննեն արդեն հայտարարել են, որ վերաքննիչ քրեական դտարանի որոշումները բողոքարկելու են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից