ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ վարչապետի թվերը չեն համընկնում պաշտոնական վիճակագրության հետ. Ի՞նչ է տեղի ունեցել արտահանման ոլորտում 07/01/2019 14:11 | Տնտեսություն
Նիկոլ Փաշինյանը հակված չէ հրաժարվել վիճակագրական ցուցանիշները յուրովի ներկայացնելու և մեկնաբանելու իր սովորությունից։ Ու ոչինչ, որ վարչապետի հրապարակած ցուցանիշները երբեմն չեն համընկնում պաշտոնական վիճակագրության հետ, դեռ մի բան էլ դրանց հիման վրա հեռուն գնացող հետևություններ են արվում։
-Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին` 0,1 տոկոսանոց աճ։ Սա նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք։ Առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում կունենանք արտահանման բավական շոշափելի աճ»։,-կառավարության վերջին նիստում խոսելով տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների մասին` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Թե որտեղի՞ց է վարչապետը վերցրել արտահանման վերաբերյալ իր հրապարակած թվերը, դժվար է ասել։ Բայց պաշտոնական վիճակարության մեջ նման ցուցանիշներ չկան։ Ճիշտ է արտահանումը մայիսին ավելացել է, բայց ոչ թե 15, այլ 11,7 տոկոսով։ Ինչ վերաբերում է հունվար-մայիսին, ապա նույն պաշտոնական վիճակագության համաձայն, արտահանումը ոչ թե 0,1 տոկոսով աճել է, այլ 0,9 տոկոսով նվազել։
Բայց դա էլ թողնենք մի կողմ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ վարչապետի հայտարարած 0,1 տոկոսն է ճիշտ, ապա անգամ մեծագույն ցանկության դեպքում այն դժվար է լուրջ ձեռքբերում համարել։ Որ մայիսին արտահանումն ավելացել է, դեռ հիմք չէ մտածելու, թե այլևս մտահոգություններ չկան։ Եթե վարչապետի հույսը նախորդ տարվա ցածր բազան է, որը ձևավորվեց իշխանափոխությունից հետո, այլ հարց է։
Տարեսկզբի առաջին երեք ամիսներին արձանագրված անկումից հետո, արտահանումը ապրիլ-մայիսին իսկապես աճել է։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակի տվյալներով, արտաքին շուկաներ Հայաստանից առաքումները կրճատվեցին 8,6 տոկոսով։ Արդեն ապրիլին արտահանման աճը կազմեց 9,9, իսկ մայիսին`11,7 տոկոս։ Գուցե վատ ցուցանիշներ չեն, հատկապես նախորդող ամիսների նույնքան կտրուկ անկումներից հետո։ Բայց արտահանման բարելավման մասին խոսելուց առաջ, դեռ պետք է հասկանալ, թե դա ինչի հաշվին է եղել։
Փաստն այն է, ապրիլ-մայիսին արձանագրված արտահանման աճը առաջին հերթին պայմանավորված է նախորդ տարվա ցածր ակտիվությամբ։ Դժվար չէ հիշել, թե ինչպիսի բուռն քաղաքական պրոցեսներ էին այն ժամանակ Հայաստանում։ Գրեթե կաթվածահար վիճակում էր հաղորդակցությունը։
Արդյունքում` ինչ տեղի ունեցավ. 2018թ. ապրիլին արտահանումը Հայաստանից կրճատվեց գրեթե 13 տոկոսով։ Եթե մարտին արտահանվել էր ավելի քան 206,5 մլն դոլարի ապրանք, ապա ապրիլին արտահանումը կազմեց 180,1 մլն դոլար։ Տարբերությունն ակնհայտ է։
Նույնը տեղի ունեցավ նաև մայիսին։ Արտահանումը շարունակեց կրճատվել` հասնելով 171,4 մլն դոլարի։
Այսպիսի նվազեցումներից հետո պարզ չէ՞, որ այս տարվա ապրիլ-մայիսի արտահանման ցուցանիշները պիտի բարելավվեին։ Այստեղ զարմանալու ոչիչն չկա։
Զարմանալին այն է, որ մեկ տարի հետո արտահանումը գրեթե այն մակարդակում է, որը կար մինչև իշխանափոխությունը։ Եթե անցած տարվա մարտին, երբ դեռևս չէր սկսվել թավշյա հեղափոխությունը, Հայաստանից արտահանվել էր 206,5 մլն դոլարի ապրանք, ապա այս տարվա մայիսին արտահանումը կազմել է 208,3 մլն դոլար։
Ահա սա է իրական պատկերը։ Իսկ թե առանձին ապրանքների դեպքում, ինչ է տեղի ունեցել, որ գյուղմթերքի արտահանումը քանի անգամով է ավելացել, էական չէ։
Հեղինակ՝ Վ.Միքայելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից