ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության վերջին մեկ տարվա աշխատանքն արդյունավետ եմ գնահատում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 07/01/2019 11:50 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության Դատախազությունն այսօր տոնում է իր հարյուրմեկամյակը։
Գլխավոր դատախազությունում քիչ առաջ մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, Կառավարության այլ աշխատակիցներ, պաշտոնատար անձինք։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Դատախազության վերջին մեկ տարվա աշխատանքն արդյունավետ է գնահատում․ «Սա չի նշանակում, որ այն անթերի է, ես կարծում եմ, որ ոչ ոքիս գործունեությունը անթերի չէ, բայց վերջին մեկ տարվա ընթացում Դատախազությունը վստահ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի Դատախազություն է եւ պատրաստ է իրականացնել այն գործառույթը, որ ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է իր առաջ»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության աշխատողի օրը համարի իր օրը, որովհետեւ Դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը քաղաքացիների իրավունքները եւ պետության շահերն ու արժեքները պաշտպանելն ու պահպանելն է․ «Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված, որից երկու մեջբերում կանեմ․ «Օրենքը պատժում է հանցավորին, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն», եւ երկրորդ մեջբերումը․«Իրավադատության մեջ է ազգի կյանքը, եւ այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ առաջընթաց ունենալ, մեր երկարամյա պատմության աղետալի էջերի պատճառը արդարադառության պակասն է, որը ազգը պառակտող գործոններից է»։
ՀՀ վարչապետի խոսքով՝ պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռեւս ամենատարածված ասույթներից է տերովին տերն է տարել, անտերին գելը ասույթը․«Ցավոք սրտի, մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս համատեքստում։ Սա վերջին տասնամյակների խնդիր չէ, եւ շատ երկար ժամանակ ուղեկցել է մեզ, հենց այս խնդրի լուծումն է մեր եւ Դատախազության ամենակարեւոր առաքելությունը։ Այս ասույթը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն, եւ որեւէ աղերս չպետք է ունենա մեր իրականության հետ»։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունը ամուր կանգնած է իր թիկունքին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւ մարդ պետք է զգա, որ պաշտպանված է, այնպես, ինչպես իրենց ընտանիքներում, եւ ընտանիքներում էլ այնպես պաշտպանված պետք է զգան, ինչպես կայացած պետություններում․ «Իրավունքը ՀՀ-ում այլեւս էլիտար շնորհ չպետք է լինի, եւ այս համազգեստը, ուսադիրները կրող անձինք ծառայելու են ՀՀ քաղաքացիներին, եւ այս առաքելությունը իսկապես պատմական, շրջադարձային, եւ ես չեմ վախենա ասել, հեղափոխական նշանակություն ունի»։
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց՝ հույս հայտնելով, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ ավելի շատ մարդիկ կտեսնեն, որ ՀՀ դատախազությունը իրենց իրավունքի Դատախազությունն է, եւ իրենց անվտանգությունն ապահովող Դատախազությունն է․ «Հանցագործը պետք է ստանա իր պատիժը, եւ ՀՀ-ոից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Հանցագործի տեղը բանտում է, եւ նա ազատության մեջ պետք է հայտնվի այն դեպքում, երբ մենք բոլորս կունենաք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության մեջ մնալու վտանգները առնվազն վերահսկելի են»։
Նիկոլ Փաշինյանն ամփոփեց՝ ասելով, որ իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունը անցյալի առաջ՝ կարմիր, իսկ ապագայի առաջ կանաչ լույս վառելն ու այդ օրինական ապագայի հասանելիությունը ապահովելն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից