ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինչ ունես-չունես, տուր, թե չէ կկրակեմ». մուրացկանին օգնող կինը ավազակային հարձակման է ենթարկվել.գործը դատարանում է 07/01/2019 08:47 | Դատական ռեպորտաժներ
Երեւանում մուրացկանին օգնելու մեջ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու մեջ մեղադրվող վրացահայերը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, սկսվել է քրեական գործով դատաքննությունը: Մեղադրյալները երկուսն են` Ե.Ծառուկյանն ու Թ.Պապոյանը, որոնք ազգությամբ հայ են, Վրաստանի քաղաքացի, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանու են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններիդատախազության տարածքային բաժնի դատախազներԱրման Մուրադյանը և Գևորգ Ամիրխանյանը:
Հունիսի 28-ին տեղի ունեցած դատական նիստում, հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, սակայն ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, սակայն դեպքի վերաբերյալ ցուցմունք նրանք կտան ապացույցների հետազոտման վերջին փուլում:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն` նախ կհետազոտվենգործի նյութերը, իսկ հետո կհարցաքննենտուժողին, ապա` ամբաստանյալին:
Գործով տոժողի ներկայացրած հաղորդման համաձայն` իրեն պատճառված վնասը կազմում է 273000 ՀՀ դրամ:Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 23-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտաում գտնվող Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց:
Հարձակման ենթարկված 27-ամյա կինը Ֆրանսիայի Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ եզդի ՀՀքաղաքացի է։ 2019 թվական իհունվարի22-ին նա ժամանել է Հայաստան առողջական խնդիրներ ունենալու պատճառով և այստեղ վիրահատվելուց հետո փետրվարի25-ին պետք է վերադառնար Ֆրանսիա: Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստացել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` դեպքի օրը կինը դուրս է եկել տանից և գնացել Կենտրոն`փոքր-ինչ զբոսնելու նպատակով: Եղել է միայնակ, իր հետ է վերցրել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ գումար:
Տիգրան Մեծի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ տեսել է մայթեզրին կանգնած մուրացկան մի կնոջ, որն անցորդներից գումար է խնդրել: Կանգնելով այդ կնոջ մոտ՝ բացել է դրամապանակը, որպեսզի մետաղադրամ տա նրան։ Այդ պահին նկատել է, որ մոտ 2 մետր հեռավորության վրա կանգնած են երկու երիտասարդ, որոնք կենտրոնացած նայել են իրեն: Մետաղադրամը տալո վմուրացկան կնոջը ՝շարունակել է իր ճանապարհը: Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքով քայլելու ընթացքում զգացել է, որ վերոհիշյալ երիտասարդներն իրեն հետևում են։ Հասնելով նրան՝ չարագործներից մեկն ատրճանակը պահել է կնոջդ եմքին եւ ասել. «Ինչ ունես-չունես, տուր, թե չէ կկրակեմ», ապա կրկնել` «փողերդ տուր»: Կինը, վախենալով, որ իսկապեսկ կրակի, դրամապանակը տվել է նրան։ Վերջինս, վերցնելով այն, մյուս երիտասարդի հետ դիմել է փախուստի:
Ավազակային հարձակում՝ մուրացկանին օգնող կնոջ վրա
Հետագայում պարզվել է, որ չարագործներն օգտագործել են խաղալիք ատրճանակ: Մեղադրյալները` Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ազգությամբ հայ, որոնցից մեկը անչափահաս է։ Պարզվում է` նրանք եւս Հայաստան էին եկել բուժման համար եւ Երեւանում սենյակ են վարձակալել Իսակովի պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկում: Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի` ողնաշարի ճողվածքի հետ կապված, ով այստեղ անցել է նախնական հետազոտություն բժշկական կենտրոնում ու, հասկանալով, որ բավականին գումար է անհրաժեշտ բուժումը կազմակերպելու համար, որոշել են գումար հայթայթել այլ եղանակով:
Նախնական քննության տվըալներով` այդ նպատակով տոնավաճառից գնել են երկու ծալովի դանակ և մեկ մետաղական խաղալիք ատրճանակ, որն արտաքինից գրեթե չի տարբերվել իրական զենքից։ Ապա գնացել են հյուրանոցային համար, որտեղ իրենց գուլպաներից պատրաստել են երկու դիմակ։ Կնոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակումից հետո վերադարձել են հյուրանոց եւ հաշվել գումարը, ինչը մասամբ օգտագործել են բժշկական կենտրոնի վճարումները կատարելու, մյուս մասն էլ իրենց հաճույքների համար. Տղաները գնացել են գիշերային ակումբ, սրճարան: «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ հյուրանոցային համարում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի 2 դանակ, «FN Browning 1910» տեսակի ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ, գուլպայից պատրաստված 1 դիմակ:
Տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որը հրապարակվեց դատական նիստում, իսկ գործին կցված լազերային սկավառակները և լուսանկարչական հավելվածները կհրապարակվեն հաջորդ դատական նիստին,որը տեղիկունենաօգոստոսի19-ին: Հաջորդ դատական նիստի օրը 1,5 ամիս հետո նշանակելը գործով նախագահող դատավորը պատճառաբանեց դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ