ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասնագետները հետադիմական են որակում կառավարության նախաձեռնությունը.հանրային տեղեկատվությունը չպետք է վաճառվի հանրությանը (տեսանյութ) 07/01/2019 21:28 | ԼՐԱՀՈՍ
Մեդիափորձագետները անընդունելի են համարում ‹‹ԶԼՄ-ների մասին›› օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները՝ թե բովանդակային եւ թե ձեւի առումով։
Ինչպես հայտնի է՝ օրերս կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության e-draft կայքում տեղադրել է մի օրինագիծ՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով նախատեսում են ԶԼՄ-ների հաշվառում իրականացնել՝ պետռեգիստրի տվյալներից օգտվելը թույլատրելու համար, ինչի մասին մասնագիտական հանրույթը նախապես տեղյակ չի եղել։
«Աններելի է առանց ԶԼՄ-ների, քաղհասարակության ներգրավման ոլորտի խնդիրները՝ մեծ կամ փոքր փորձ անել լուծել։ Սա շատ զգայուն խնդիր է եւ ցանկացած սխալ քայլ հարվածելու է հենց կառավարության հեղինակությանը։ Կառավարության լավ ռեֆորմները ստվերի տակ են մնալու նման մեկ երկու հետադիմական,անընդունելի նախագծերի պատճառով։ Սա պարզապես խորհուրդ է կառավարությանը»,- ասաց Շ.Դոյդոյանը։
Դառնալով բուն նախագծին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը կարծիք հայտնեց, որ տվյալ օրենքի նախագիծը ավելի է խորացնելու ‹‹Տեղեկատվության ազատության մասին››, Սահմանադրության և Պետական ռեգիստրի մասին օրենքներում առկա հակասությունները:
««Տեղեկատվության ազատության մասին›› օրենքն ասում է, որ մինչև 10 էջ տեղեկատվությունը դիմողին պետք է տրամադրվի անվճար, 11-րդ էջից սկսած պետք է պահանջվի գումար: Այս պարագայում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պետռեգիստրում առկա հանրային բաց տեղեկատվությունը վաճառվում է ՀՀ քաղաքացիներին և այլոց: Հիմա Արդարադատության նախարարությունը փոխանակ ներդաշնակեցնելու օրենսդրությունը, փոխանակ այս երկու իրավական ակտերի միջև առկա ակնհայտ հակասությունը վերացնելու ավելի է խորացնում խնդիրը՝ մեդիաներին տալիս է արտոնություն»,- ասաց Շ.Դոյդոյանը։
Նա ընդգծեց, որ և Սահմանադրությունը, և՛ «‹Տեղեկատվության ազատության մասին›› օրենքը որևէ արտոնություն հասարակության որևէ խմբի համար տեղեկատվություն ստանալու գործընթացում չեն նախատեսում: «Տեղեկատվություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է և ընդհանրապես պետռեգիստրում առկա հանրային տեղեկատվությունը չպետք է վաճառվի հանրությանը: Այդ տեղեկատվության տերը մենք ենք»,- ասաց ԻԱԿ նախագահը։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ օրենքն ունի լավ ու վատ կողմեր: «Լավ կողմերից մեկն այն է, որ իրավաբանական անձանց մասին տեղեկություններն ուզում են բացել ԶԼՄ-ների համար, իսկ վատն այն է, որ այն ուղեկցվում է ԶԼՄ-ներին հաշվառման ընթացակարգ մտցնելով, որի իմաստն ու նպատակահարմարությունը լուրջ կասկածներ են առաջացնում։ ‹‹Իմ կարծիքով այսօր այդ հաշվառումն իր իմաստը կորցրել է: Այնպես չէ, որ հաշվառում չկար, ուղղակի հաշվառումը պասիվ եղանակով էր լինում: ԱՆ աշխատակիցները, երբ տեսնում էին, որ նոր լրատվամիջոց է ի հայտ գալիս, գրանցում էին, որ այն կա››,-ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավարն ընդգծելով. «եթե բացում են այդ տեղեկատվությունը, ապա պետք չէ դա կապել հաշվառման հետ»։ Առավել եւս երբ այդ հաշվառման իմաստն ու նպատակահարմարությունը չկա։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը խոսելով Արդարադատության նախարարության հայտարարության մասին, որ հաշվառումը պարտադիր բնույթ չի կրելու, նշում է, որ այս կերպ պառակտում է մտցվում լրատվականների միջև: ‹‹Լրատվամիջոցները երկու բանակի են բաժանվելու՝ հաշվառված և չհաշվառված: Սա իր հետ բացասկան հետևանքների կբերի: Հետագայում կարող են ասեն դու հաշվառված ես՝ կհավատարմագրենք, դու ոչ: Այսինքն ուղղակիորեն կիսում են և ամբողջ դաշտում առաջացնում առճակատումներ››,-ասաց Դոյդոյանը:
ԻԱԿ նախագահը շեշտեց՝ պատահական չէ, որ և՛ ՄԱԿ-ը, և՛ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության գործերով հատուկ հանձնակատարը նշել են, որ հաշվառման գաղափարը բոլոր հնարավոր դեպքերում պետք է անտեսվի, որովհետև դա միշտ կառավարություններին հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ, անհարկի միջամտություն գործել մամուլի ազատության ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ