ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ե՛վ թռիչք, և՛ շինարարական բում 07/01/2019 21:47 | Մեկնաբանություն
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի 100-օրվա ամփոփումը եթե տարրալուծենք անցյալի, ներկայի և ապագայի միջև, բնականաբար, ապագայի խոստումներն են գերակայելու: Ընդամենը 100 օր է անցել նրա պաշտոնավարումից և դժվար է մեծ ու լուրջ բան ակնկալել այդ կարճ ընթացքում:
Այնուհանդերձ, մոտիվացիաները պարզորոշ են, իսկ այս համատեքստում հիմնական մոտիվացիան այն է, ինչն իր բոլոր ելույթներում ու լայվերում ասում ու կրկնում է վարչապետը: Տնտեսական հեղափոխություն: Եվ ուրեմն, ինչի մասին էլ խոսելու լինեն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, պիտի կարողանան ամեն կերպ իրենց ասելիքը ձևակերպել որպես հեղափոխություն, տեղավորել այդ կաղապարի մեջ:
Այս առումով, օրինակ շատ հատկանշական է՝ նորերի մոտ տարածված՝ «առաջին անգամ Հայաստանում» ձևակերպումը: Ոչինչ, որ առաջին անգամը չէ, ոչինչ, որ խոսք է գնում արդեն հաջողությամբ արված-փորձարկված հարցի մասին, կարևորը շեշտելն ու պնդելն է նշված տողը:
Անցում թռիչքային ռեժիմի
Անցնենք Վ.Վերմիշյանի ասուլիսին, որի ընթացքում, հենց սկզբից նա հայտարարեց, որ անցում պիտի կատարենք թռիչքային ռեժիմի: «Մենք ժամանակ չունենք, մեզ հարկավոր է թռիչք, թռիչքային զարգացում, որովհետև ոլորտը բավականին լուրջ մարտահրավերներ ունի և ահագին հետ ենք ընկել: Գնացքը գնացել է՝ վազքով հետևից չես հասնի, դրա համար մեզ հարկավոր է լուրջ աշխատանք»:
Իհարկե, ասուլիսի ընթացքում թռիչքայինը մոտիվացնող օրինակներ, ֆինանսական աղբյուրներ, մի խոսքով՝ կոնկրետություն գրեթե չհնչեց, դե 100 օր է ընդամենն անցել, բայց, որ հավաստիացումների, թե՝ մեզ իրականում սպասվում է շինարարական բում մոտակա տարիներին, և սա մեծ տեղ է զբաղեցնելու տնտեսական հեղափոխության գործընթացում, և այլ, պակաս չեղավ:
Կունենա՞ն ճարտարապետները հստակ դիրքորոշում
Դժվար է ասել, կունենան, թե՞ ոչ, սակայն որ Վերմիշյանն այս հարցում Լամանչեցու հանգույն լավատես է՝ «Այլևս Ճարտարապետական համայնքն ու քաղաքաշինության կոմիտեն հստակ դիրքորոշում են ունենալու բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ»-ասում է նա: Իհարկե, թե՛ նախագծային փուլում, թե՛ արդեն շինարարության ավարտից հետո շատ կարևոր է ճարտարապետների հստակ դիրքորոշման առկայությունը և այդ մասին բարձրաձայնելը: Այս հարցի կարևորման, ավելին ՝ այն թեժացնելու համատեքստում արդեն մի քանի ամիս Ճարտարապետների պալատն է ամենուրբաթյա քննարկումներ անցկացնում, բայց առայժմ խնդրո առարկա հարցի շուրջ մասնագիտական լրջմիտ, ոչ տենդենցիոզ վերլուծության չեմ հանդիպել: Անկախության շրջանի ծարտարապետության վերաբերյալ՝ մասնագիտական, փաստարկված, օբյեկտիվ, միտումնավորությունից զերծ վերլուծություն՝ չիք:
Տեսլականից՝ իրականություն
Մինչ Վերմիշյանը իր տեսլականն է ներկայացնում լրագրողներին՝ հասարակության և պետության շահերի կոդավորման, ճարտարապետության գնահատման տարատեսակների՝ հանրային շահի և ինտերսուբյեկտիվ մակարդակների, գնահատման կրիտերիաների, ի վերջո, ճարտարապետության և քաղաքաշինության կապի և առնչությունների մասին, լրագրողները նրան սեփական տեսլականի տիրույթներից կտրուկ իջեցնում են իրականություն և սկսում աղետի գոտուն վերաբերող հարցերի տարափ տեղալ:
2021-ը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության
Այս ձևակերպումն, ինչ խոսք, առավել զգուշավոր է, քան՝ «Աղետի գոտին՝ առանց տնակների» ձևակերպումը, քանի որ այդ տնակները միայն շահառուներին չի, որ պատսպարում են:
Նախորդ շրջանում այս համատեքստում հսկայական աշխատանք է արվել, արդյունքում՝ 2008-2020 թթ․ նախատեսված՝ 5396 ընտանիքի բնակարաններով ապահովման խոստումը 2008-2017 թթ․ արդեն հիմնականում կատարված էր՝ 4839 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը լուծված էր:
Տեսլականից մինչև տնտեսական հեղափոխություն, թռիչքաձև զարգացում և շինարարական բում՝ այս ասուլիսից ես առանձնացրեցի Վահագն Վերմիշյանի բարձրաձայնած սոցիալական բնակարանաշինության ծրագիրը: Իհարկե, այս ծրագիրը, ինչպես նրա ներկայացրած այլ ծրագրեր, նախագծեր, ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություններ ֆինանսական հիմնավորում դեռ չունի, բայց դե, շատ ցանկալի է, որ իրականություն դառնար:
Հեղինակ՝ Ա. Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ