ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Էրիկ Ալեքսանյան 07/01/2019 19:56 | Քրեական խրոնիկոն
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ դատարանի գրության դեմ պաշտպանական կողմն այսօր բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։
Հիշեցնենք, որ պաշտպանը գործի կասեցման փուլում միջնորդել էր վարույթն իրականացնող դատարանին՝ խնդրելով քննարկել Գեւորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը, եւ հունիսի 21-ին դատարանից ստացվել էր գրություն, ըստ որի՝ պաշտպանական կողմի այդ միջնորդությունը կքննարկվի գործը վերսկսելուց հետո, քանի որ կասեցման փուլում դատավարական որեւէ գործողություն կատարելու իրավասություն չունի։ Դատարանի այս գրությունը պաշտպանական կողմը դիտարկել է որպես մերժման որոշում, որով խախտվել է Գեւորգյանի՝ Սահմանադրությամբ եւ Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը։
Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե բողոքարկվող որոշումը օրինական է, քանի որ քրեական գործի վարույթը կասեցված է, հետևաբար վարույթն իրականացնող դատարանը, բացառութամբ օրենքով սահմանված դեպքերի, իրավասու չէ կատարել դատավարական գործողություններ, կայացնել որոշումներ, այդ թվում՝ նաև քննարկել և լուծել մեղադրյալի գույքի վրա դրված կալանքը վերացնելու կողմի միջնորդությունը. «Սակայն հարկ է նշել, որ չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան ընթացակարգի բացակայության, մենք գտնում ենք, որ գործնականում նման միջնորդությունները պետք է քննարկվեն, և դրանց լուծման արդյունքում կայացվեն համապատասխան որոշումներ` առանց ընթացակարգային որևէ նորմի հղում կատարելու»։
Ալեքսանյանի խոսքով՝ անգամ օրենսդրական բացի պատճառով անձը չպետք է զրկվի իր սեփականության իրավունքի իրացման հնարավորությունից եւ իր սեփականության իրավունքի նվազագույն, այն է՝ աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու իրավունքից, որը հանդիսանում է իր և իր ընտանիքի անհրաժեշտ կենսապայմանները ապահովելու միջոց. «Այսինքն՝ օրենքի տեսանկյունից՝ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելու իրավունք չունի, բայց այս դեպքում գործ ունենք Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի հետ, քրեական գործը կարող է կասեցված լինել տարիներ, դա նշանակում է, որ այդ ընթացքում մարդը չպետք է կարողանա անգամ աշխատավարձ ստանալ եւ անհրաժեշտ կենսապայմաններ ստեղծի»։
Պաշտպանի պնդմամբ՝ անգամ քրեական գործի վարույթը կասեցված լինելու պայմաններում, երբ խոսքը գնում է Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների մասին, որն անկասկած գերակա է Քրեական դատավարության օրենսդրությամբ կարգավորված քրեական գործի վարույթը կասեցնելու ձևական (ֆորմալ) պահանջի նկատմամբ, դատարանը, միևնույն է, պետք է ապահովի մարդու իրավունքների նվազագույն երաշխիքները. «Այլ կերպ ասած՝ փաստացի խնդրում ենք Վերաքննիչ դատարանից, որպեսզի այն կայացնի նախադեպը չունեցող որոշում եւ դրանով վերջ դնի ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք ձեւական կարգավորումների»։
Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրել է նաեւ այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ արձանագրվել էր Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. «Թեպետ դա դեռեւս ուժի մեջ չի մտել, եւ մենք այն, որպես իրավական լիարժեք փաստաթուղթ, չենք կարող վկայակոչել, բայց միեւնույն է, անգամ այդ պայմաններում մենք չենք կարող այդ իրավունքների խախտված լինելը վերականգնել»։
Ըստ պաշտպանի՝ դեռեւս պարզ չէ՝ Վերաքննիչ քրեական դատարանը առհասարակ քննության առարկա կդարձնի իրենց բողոքը թե ոչ, որովհետեւ ամեն դեպքում, դատարանը գրություն է կայացրել, ոչ թե որոշում, հետեւաբար՝ դատարանը կարող է առանց քննության թողնել՝ համարելով, որ դա դատական ակտ չէ. «Բայց մեր համոզմամբ՝ դա իր մեջ պարունակում է որոշման տարր, եւ քննության չառնելու դեպքում այն բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան, եւ եթե նույն ճակատագրի արժանանա մեր բողոքը, դիմելու ենք ՍԴ, որովհետեւ այստեղ կա իրավունքի խնդիր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից