ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարանը խուսափել է ավագանու որոշումը կատարելուց. քաղաքացին դատական հայց է ներկայացրել 06/29/2019 19:22 | Քաղաքացիական իրավունք
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քաղաքացի Արթուր Մկրտչյանը բողոքում է քաղաքապետարանի գործողությունների դեմ, որը ցանկանում է նրան վտարել Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 53/4 հասցեում գտնվող տարածքից, որտեղ տարիներ շարունակ կրպակ է շահագործել։ Քաղաքացին դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի, իսկ փաստաբան Գեւորգ Մկրտչյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Բանն այն է, որ նշված հասցեում գտնվող կրպակաշարերը, որ պատկանել են «Կենտրոն» թաղային համայնքին, ավագանու 2008 թվականի մայիսի 23-ի որոշմամբ՝ պետք է վաճառքի ձևով օտարվեին դրանց հասցեատերերին։ 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվել է Երևանին։
Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը, դառնալով Կենտրոն համայնքի իրավահաջորդը, ստացել է համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերը եւ պարտավորվել է կատարել «Կենտրոն» համայնքի որոշումների պահանջները, այս դեպքում՝ այդ կրպակաշարերի վաճառքը դրանց հասցեատերերին։
Սակայն ըստ փաստաբանի՝ քաղաքապետարանը խուսափել է այդ որոշման կատարումից եւ դիմել է ՀՀ ոստիկանությանը նշված կրպակաշարերն օրինական հիմքերով տիրապետողներին վտարելու պահանջով։
Փաստաբան Գեւորգ Մկրտչյանը պնդում է, որ նշված հասցեում գտնվող կրպակաշարերը հասցետերերի կողմից օգտագործվում են օրինական հիմքերով կամ առնվազն ադ հիմքերը քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճ է։ Նա նշում է, որ Կառավարության թիվ 797-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ եթե ոստիկանը պարզում է, որ գույքի տարածք մուտք գործող կամ գործած անձը հանդիսանում է բնակելի տարածքի օրինական տիրապետող կամ դրա հիմքերը քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճ է, ապա դրա մասին կազմում է արձանագրություն. «Ավելին, այդպիսի պայմաններում, նույն կարգի 9-րդ կետի համաձայն՝ ոստիկանն իրավասու չէ անձին դուրս բերելու անշարժ գույքի տարածքից և, միաժամանակ պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն իրավասու չէ անձին դուրս բերելու անշարժ գույքի տարածքից կամ արգելելու մտնել անշարժ գույքի տարածք և կողմերի միջև տվյալ վեճը կարող է լուծվել միայն դատական կարգով»-նշում է փաստաբանը։
Այդպիսով, վերջինս խնդրում է Վալերի Օսիպյանից Ոստիկանության համապատասխան ծառայողներին հանձնարարել դադարեցնել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պող․ թիվ 53/4 հասցեում գտնվող կրպակաշարերից ՀՀ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23․05․2008թ․ թիվ 4/21-Ա որոշման հասցեատերերին, մասնավորապես Արթուր Էդուարդի Մկրտչյանին, նույն հասցեից դուրս բերելուն ուղղված գործողությունները, իսկ Երևանի քաղաքապետարանին պարզաբանել, որ վեճը կարող է լուծվել միայն դատական կարգով:
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ