ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ UNCTAD-ը զեկույց է պատրաստում Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ 06/29/2019 11:16 | ԼՐԱՀՈՍ
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։
Նշելով, որ Առևտրի և զարգացման համաժողովը ՄԱԿ-ի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կառույցի գործունեությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Համաժողովին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար. Այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել նախագահ Սարգսյանը, և անցյալ տարի Ժնևում կայացած հանդիպման ժամանակ համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Հայաստանի նախագահը կարևոր է համարել այդ փաստաթղթի պատրաստումը նաև օտարերկրա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ UNCTAD-ի թիմի՝ վերջերս Հայաստան կատարած այցն օգտակար կլինի զեկույցի համար, որը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին։
«Այժմ Հայաստանի համար հնարավորությունների ժամանակաշրջան է, և մենք պետք է շարունակենք աշխատել շատ սերտորեն»,-ընդգծել է նախագահը, ավելացնելով, որ Հայաստանը շատ բան կարող է անել, սովորել և ներդնել համաժողովի հետ համագործակցելով։
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը մասնավորապես ասել է, որ նախագահ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանին վերաբերող զեկույցը պատրաստելիս ներդրումների քաղաքականության շրջանակի և ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում, շատ արդիական է։ «Բոլոր այս մարտահրավերներն ընկած են համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհաքաղաքականության սրընթաց փոփոխությունների հիմքում։ Այս համատեքստում ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկրները պետք է վերանայեն իրենց զարգացման ռազմավարությունը, առևտրի ու ներդրումների քաղաքականությունը։ Նախագահ Սարգսյանը ներկայացրեց 21-րդ դարում Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է Ջեյմս Ժանը։- Նրա առաջադեմ հայացքները չափազանց օգտակար էին մեզ համար, և մենք դրանք հաշվի կառնենք Հայաստանի ներդրումների քաղաքականության տեսության մշակման ժամանակ։ Առաջիկա ամիսներին մենք տքնաջան աշխատելու ենք Հայաստանի համար ներդրումային քաղաքականության տեսության մշակման շուրջ՝ արդարացնելու նախագահի ակնկալիքները։ Արդեն սեպտեմբերին մենք կգանք Հայաստան՝ զեկուցելու նրան ու կառավարությանն առաջարկների վերաբերյալ և միասին աշխատելու՝ դրանք մեր քննարկումների ու որոշումների հիման վրա կյանքի կոչելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ