ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմավիրի բնակիչը ծեծել է կնոջը, ապա դանակով այլանդակել նրա դեմքը 06/28/2019 19:07 | Քրեական խրոնիկոն
Արմավիրի մարզի 65-ամյա բնակիչը կենցաղային հարցի շուրջ իր 48-ամյա կնոջ հետ բանավիճելիս բռունցքով հարվածներ է հասցրել նրան, գցել գետնին, ապա խոհանոցային դանակով վնասվածքներ պատճառել նրա դեմքի շրջանում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ նրանք ամուսնացած են եղել 1990 թվականից: Ամուսնության սկզբնական շրջանում հարաբերությունները նորմալ են եղել, սակայն ամուսնու՝ 2009թ. ՌԴ մեկնելուց հետո սկսել են լարվել: 2016 թվականին ՌԴ-ից վերադառնալով՝ ամուսինը շարունակել է բնակվել իր հայրական տանը: Նույն տանն է բնակվել նաև կինը, սակայն ամուսնու Հայաստան վերադառնալուց հետո բանավոր պայմանավորվել են, որ պետք է բնակվեն առանձին եւ վարեն առանձին տնտեսություն: Պաշտոնապես չեն ամուսնալուծվել:
Որոշ ժամանակ հետո ամուսինը դիմել է կնոջ հորը՝ նրան մեկ շաբաթ ժամանակ տալով, որպեսզի կինը հավաքի իրերը և հեռանա, սակայն վերջինս չի հեռացել։ Դեպքի օրը՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին, կինը, արթանանալով քնից, գնացել է խորդանոց, որպեսզի հագնի գոմի շորերը և գնա անասնագոմ` անասուններին խնամելու: Այդ ընթացքում ամուսինը մոտեցել է խորդանոցի դռանը, բացել այն և կնոջ շրջվելուց հետո բռունցքով մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ հարվածել է դեմքին, այնուհետև մազերից քաշել և գցել է գետնին, 4-5 անգամ բռունցքով հարվածել է դեմքին, որից հետո հատակից վերցրել է խոհանոցային դանակը և սկսել է դրանով քաշել դեմքի վրա` կնոջը դրանով պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ։
Նշենք, որ դեպքը դատարան է ստացվել այս տարվա ապրիլ ամսին, եւ մեղադրյալը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ինչով պայմանավորված էլ միջնորդել է արագացված կարգով դատաքննություն սկսելու։
Արագացված դատաքննության ընթացքում դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ տղամարդը կատարել է ծանր հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար էլ վերջինս պետք է պատասխանատվություն կրի: Հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը՝ դատարանը գտել է, որ վերջինիս նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով:
Այսպիսով, տղամարդը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, եւ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 03.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ազատել է պատժի կրումից:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից