Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com 01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»

«Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ 06/28/2019   14:39  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։
Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարց ու պատասխանի փուլ։

Բանախոսության ամբողջական տարբերակը ներկայացնում ենք ստորև։

«Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» աշխատությունը, որտեղ հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչպես է ռազմավարությունը դարձել մեր կյանքի դոմինանտ մասը։

Այս ակադեմիան և այս կոնֆերանսը ևս ռազմավարական մտածողության արդյունք են, ես կասեի՝ հաջողված ռազմավարության։

Կարծում եմ, որ հաջողված են այն հասարակությունները կամ անհատները, որոնք ունեն ռազմավարական մտածողություն։ Որովհետև միայն այս մտածողության ձևն է թույլ տալիս երևույթներին նայել համապարփակ ու երկարաժամկետ, և կայացնել արդյունավետ որոշումներ։ Ես նաև կարծում եմ, որ ռազմավարական մտածողության ձևում Թուկիդիդեսի, Սուն Ցզինի, Ժոմինինի, Ալֆրեդ Մահանի, Ջուլիան Կորբեթի ժամանակներից շատ բան չի փոխվել։ Այդ ժամանակներից մարդկության սոցիալ֊տնտեսական կյանքում ահռելի մեծ հեղափոխություններ են տեղի ունեցել, սակայն ռազմավարական մտածողության մեխանիզմը գրեթե փոփոխության չի ենթարկվել։
Հետաքրքիր է, որ ռազմական ոլորտի ռազմավարական մտածողությունը կիրառելի է նաև այլ ոլորտներում։
Օրինակ` պատերազմի ռազմավարության վերաբերյալ Կլաուզևիցի մտքերը վաղուց դուրս են եկել նեղ պատերազմական համատեքստից և լայնորեն կիրառվում են նաև ոչ ռազմական ոլորտում՝ ձևավորելով նպատակային տեսլական հետապնդող, կամ այլ կերպ ասած` ձևավորելով ռազմավարական միտք պետության և հասարակության գործունեության ամենատարբեր ոլորտներում, որտեղ չնայած տեխնոլոգիաների արագընթաց զարգացումներին ռազմավարական մտածելակերպը թույլ է տալիս վերլուծելու և հասնելու ցանկացած նպատակի:

Չնայած ռազմավարությունն այսօր ընկալվում է որպես գիտություն, սակայն գործնականում այն բնութագրվում է որպես արվեստ, ինչպես և քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ ռազմավարությունը կամուրջ է ռազմական և քաղաքական նպատակների միջև: Այսինքն, ռազմավարությունը կարող ենք սահմանել որպես նպատակներ. դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցներ և այդ միջոցներն արդյունավետ օգտագործելու ձևերի փոխկապվածության և փոխներազդման համակարգ:

Լայն իմաստով, ռազմավարությունն ընդգրկում է ազգային քաղաքականության դժվարին խնդիրների լուծման ուղիները, որտեղ քաղաքական, տնտեսական, ռազմական, ինչպես նաև բարոյահոգեբանական գործոնները որոշիչ դեր ունեն: Այստեղ թերևս կարևոր է հիշատակել նաև Կլաուզևիցյան հայտնի տրիադան՝ (trinity) Ազգ-Բանակ-Իշխանություն եռանկյունին, որոնց շարունակական և հավասարակշռված կապի կարևորությունը չդիտարկելու դեպքում ցանկացած ռազմավարություն դատապարտված է ձախողման:

Կլաուզևիցի այս տրիադային ես կավելացնեի ևս մեկ կոմպոնենտ` տնտեսությունը։ Այսօր ցանկացած ռազմավարական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ պետք է կարողանա համադրել այս չորսը։ Ցանկացած ռազմավարություն դատապարտված է ձախողման, եթե ռազմավարական այդ մտածողությունը հասարակության լայն շերտերը չեն կիսում։ Այսօր ցանկացած ժողովրդավարության համար սա կարևոր գործոն է։

Պետության անվտանգության, արդյունավետ կառավարման և զարգացման գործում նշանակալից կարևորություն ունի ռազմավարական մտածելակերպը, դրա շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցների կիրառումը, քանի որ միայն ռազմավարական մտքի զարգացմամբ և ռազմավարության արվեստին հստակ տիրապետմամբ է հնարավոր մշակել և իրագործել պետության զարգացման այնպիսի ծրագիր, որը կապահովի անվտանգությունը և կնպաստի առաջընթացին:

Այսպիսով, ռազմավարությունը հանդես է գալիս որպես մտածելակերպի մեթոդաբանություն, որի նպատակն է վերլուծել և ապակոդավորել իրադարձությունները, դասակարգել առաջնահերթությունները և այնուհետև ընտրել ցանկալի տեսլականին հասնելու լավագույն ուղին, որի առանցքում գտնվում է անհատը, քաղաքացին։

Հաճախ ազգային շահն ինքն իսկ անվտանգությունն է, որի ապահովումն այսօրվա հիբրիդային սպառնալիքների պայմաններում հատկապես դժվարացել է: Ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անվտանգության մարտահրավերներն ստացել են նոր ձև ու բովանդակություն՝ հանդես գալով տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և այլ տարատեսակ սպառնալիքների տեսքով: Անվտանգության համակարգի վերոնշյալ տարրերի փոխներգործության, ինչպես նաև ազգային և գլոբալ համակարգերի միջև փոխկապվածության ճանաչողությունը ապահովելու համար կարևորվում է քաղաքական ղեկավարության դերը, որի ռազմավարական մտածողությունը պարտավոր է ապահովել անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում: Արդի անվտանգության հասկացությունը դիտարկվում է ընդլայնված համատեքստում, որի ապահովման գործում նշանակալից է Անվտանգության խորհրդի դերը: Այս մարմնի նշանակության առանձնահատկությունը նախևառաջ արտահայտված է նրա կազմով, ինչպես նաև՝ կոլեգիալ հիմունքներով գործունեություն իրականացնելով:

ՀՀ Անվտանգության խորհուրդը, հանդես գալով որպես սահմանադրական մարմին, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, այսպիսով հանդես գալով որպես պետության ռազմավարական քաղաքականության մշակող և համակարգող մարմին:
Այս առումով, Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը, որի բաղադրիչներից է անվտանգության ռազմավարական նպատակների և խնդիրների սահմանումը, քանի որ ռազմավարական նպատակներն այն ցանկալի արդյունքն են, որին ձգտում ենք հասնել, իսկ ռազմավարությունը՝ այն մեթոդներն ու ձևերն են, որոնք պետք է կիրառվեն նպատակներին հասնելու համար:

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում առանցքային է անվտանգության միջավայրի գնահատումը: Այս առումով Կովկասի աշխարհաքաղաքական դերն իսկապես եզակի է: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, Կովկասյան տարածաշրջանը մի կամուրջ է, որ կապում է Սև ծովը Կասպից ծովին, համակցում Հյուսիսը և Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն աշխարհափիլիսոփայական հարթությունների համատեքստում, այլև քաղաքակրթային համադրության դաշտում: Այդ պատճառով այսօր Կովկասը գերտերությունների շահերի կենտրոնն է և գտնվում է դրանց միջև հարաբերությունների կիզակետում։
Վերոնշյալի համատեքստում հաշվի առնելով մեծ տերությունների բազմակողմանի մրցակցությունը, տարածաշրջանի ուժերի աշխարհաքաղաքականությունը, Հարավային Կովկասի երկրների միջև ուժերի հարաբերակցությունը և բառացիորեն գտնվելով ընթացող «Նոր մեծ խաղ»-ի կենտրոնում և կազմելով դրա մի մասը, սրան գումարած նաև էթնիկական, մշակութային, աշխարհագրական և այլ տարբերություններն ու տարաձայնությունները տարածաշրջանի փոքր ու մեծ երկրների միջև, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների քաղաքականությունը ձևավորվում է մի կարևոր հասկացության շուրջ, այն է՝ ազգային շահը, որը հաճախ ինքն իսկ անվտանգությունն է: Եվ հենց այս համատեքստում է կարևոր դառնում ռազմավարական մտածողությունը։

Այսօր անվտանգությունը ներառում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական կոմպոնենտներ, որոնք գտնվում են փոխազդեցության պայմաններում: Սակայն դրանց փոխկապակցված լինելու փաստը չի վերացնում միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ ուղղված մարտահրավերները՝ պայմանավորված այն փաստի հետ, որ պետության անվտանգությունը անմիջականորեն կապված է տարածաշրջանային ենթահամակարգի կայունության հետ, որն էլ իր հերթին՝ ամբողջ միջազգային համակարգի հետ: Այսպիսով, գլոբալիզացիոն (կամ համաշխարհայնացման) գործընթացները զարգացող տեխնոլոգիաների և հաղորդակցության արդիականացման հետ զուգընթաց ձևավորել են անվտանգության նոր, ոչ ավանդական սպառնալիքների հիմք:
Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում հատուկ կարևորում ենք միջազգային համագործակցությունը: Հայաստանն ունենալով ռազմավարական դաշնակցային կապեր Ռուսաստանի հետ և կազմելով Եվրասիական միության մաս, 2017 թ․ Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, այդպիսով կապող օղակ հանդիսանալով Արևմուտքի և Արևելքի միջև։ Այս համատեքստում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակերում՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ։
Տարբեր ոլորտներում վերջին գիտական առաջընթացները նույնպես ունեն անվտանգության ներգործության հստակ ներուժ: Համացանցը և թվայնացումը նոր հարթություն են ստեղծել անվտանգության և կիբեր պատերազմների ոլորտում: Կիբեր սպառնալիքները ժամանակակից աշխարհի հայելին են, արտացոլելով նրա միջազգայնությունը, բարդությունը և արդիականությունը: Կիբեր ոլորտի զարգացման արդյունքում անվտանգության ապահովման խնդիրը ավելի բարդ, ավելի ընդլայնվածված ու ապակառուցողական է դառնում: Կիբերտարածության անվտանգության ապահովման դժվարությունները կայանում են գործող անձի ցանկացած վայրից գործելու հնարավորության մեջ, ինչը բարդ կիբեր ցանցում մեծացնում է խոցելիությունը՝ առաջացնելով լուրջ հետևանքներ։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ՝ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Այսպիսով, այսօր անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական մտածելակերպը չի սահմանափակվում միայն նեղ ռազմական ոլորտով: Ներկա պայմաններում ազգային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է բավականին բարդ, բազմամակարդակ և բազմաշերտ խնդիր, որը պահանջում է ներպետական և միջազգային մակարդակով մասնագիտական մոտեցում՝ բազմագործոնային և բազմաշերտային այդ համալիր հիմնահարցերի բոլոր կողմերի ճշգրիտ հաշվառմամբ: Եվ պաշտպանական պլանավորման ցանկացած ռազմավարություն կարող է իրականանալ՝ միայն, եթե այն հիմնված է հասարակական կամքի վրա և վայելում է լայն հասարակական շերտերի աջակցությունը:»

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]