ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին. Արփինե Հովհաննիսյան 06/28/2019 16:50 | Մեկնաբանություն
Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կոչ արել քաղաքացիներին՝ 50 մլն դրամը գերազանցող գույք ունենալու դեպքում սկսեն հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
Երեկ իրավաբան, այլևս «քաղաքական գործիչ» և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարևոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։
Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել են, նույնիսկ պետական մարմիններ չեն ուղարկել (էլ չեմ խոսում հանրային քննարկման կամ քաղաքացիական հասարակության հետ քննարկման մասին) և ուղարկել են միջազգային փորձաքննության: Այս մասին քիչ ուշ կլինի մեր կազմակերպության հայտարարությունը, որը միանգամից մի քանի կարևորագույն հարցի է անդրադառնալու:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծի խիստ կարեւորությունը եւ ժամ առաջ դրա վերաբերյալ հանրային քննարկում սկսելու անհրաժեշտությունը` ես կրկին կստանձնեմ պատասխանատվություն եւ կանեմ այն, ինչը պատկան մարմինները պարտավոր էին անել վաղուց՝ կհրապարակեմ օրենքի նախագիծը (տես` մեկնաբանությունը)։ Եթե կա նախագծի լրամշակված տարբերակ, ապա ճիշտ կլինի, որ պետական մարմիններն այն հրապարակեն, որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ ու թիրախային լինի։ Օրենքի որակին չեմ անդրադառնա, դրա վերաբերյալ իրավաբանները կհայտնեն իրենց տեսակետը։ Տասնյակ էջեր կազմող վերլուծականս ևս չեմ ներկայացնի, դրա ժամանակը դեռ կգա: Առայժմ մեկ-երկու դիտարկում, որ իմանաք՝ ինչպես մոտենալ փաստաթղթին: Ըստ օրենքի նախագծի`
Ա. Ապօրինի ծագում ունեցող գույք է համարվում ցանկացած գույքը, որի օրինական ծագումը չի հիմնավորվում սույն օրենքով նախատեսված կարգով, անկախ դրա` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռքբերված լինելուց: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր այս օրենքի տիրույթում գտնվող պաշտոնատար անձինք են կամ եղել են այդպիսին, պիտի համարեն, որ չունեն օրինական գույք, քանի դեռ դա այս օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:
Բ. Օրենքը տարածվում է նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց վրա: Կասեք՝ նորմալ է: Ես էլ կասեի, եթե նախագիծը չափազանց լայն չսահմաներ «իրական շահառու» և «փոխկապակցված անձ» հասկացությունները։ Օրինակ, նախագիծը սահմանում է, որ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե հանդիսանում են միևնույն ընտանիքի անդամներ, կամ վարում են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ։ Այս տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում ստացվում է, որ մարզպետարանի կամ նախարարության ԲՈԼՈՐ աշխատողները հանդիսանում են տվյալ մարզպետի կամ նախարարի հետ փոխկապակցված անձինք։
Գ. Առավել հետաքրքիր (և իմ կարծիքով՝ շատ ճիշտ) են հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա սույն օրենքի ընդունումից առաջ կամ հետո ընկած լինելուց: Սա նշանակում է, որ ստուգվելու է ոչ թե «վերջին քսան տարվա թալան»-ի արդյունքում ձեռք բերված գույքի օրինականությունը, այլ՝ անկախությունից ի վեր ձեռք բերված գույքի օրինականությունը։ Այսինքն, 1991 - 2019 թվականներին տեղի ունեցած թալանի մասին տվյալներ ունեցող ցանկացած անձ կարող է համապատասխան տեղեկությունները հայտնել իրավասու մարմնին։ Ավելորդ չեմ համարում նշել, որ օրենքի գործողության տիրույթում է գտնվում յուրաքանչյուր ոք, ով երբևէ հանրային պաշտոն է զբաղեցրել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ վերջիններիս էլ փոխկապակցված, ինչպես արդեն նշեցի, գործնականում համարվում է ցանկացած անձ, ով աշխատել է այս մարդկանց հետ:
Ուստի կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ եթե ունեք 50 մլն դրամը գերազանցող ցանկացած գույք, ապա սկսեք հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։ Սեփականության վկայականները բավարար չեն, մտածեք գույքի ձեռքբերման գումարների և դրանց ծագման աղբյուրների մասին:
Ի դեպ, ասվածը հավասարապես վերաբերում է նաև նոր իշխանավորներին: Օրենքը վերաբերելու է նաև ձեզ։ Հենց որ գա այն անխուսափելի պահը, երբ այլևս իշխանություն չեք լինի, ստիպված պիտի ասեք, թե որ գույքը որտեղից եք ձեռք բերել և ինչպես: Գիտեմ, որ ձեր ոտքերն ամպոտ են, բայց ամեն դեպքում իրազեկում եմ։
Դ. Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է: Կարծում եմ՝ մինչև գլխավոր դատախազը և մի շարք այլ անձինք վեթինգ չանցնեն, նրանց այսպիսի գործիք տալը մեղմ ասած հիմնավոր չէ:
Սրանք դեռեւս ամենացցուն օրինակներն են, որոնք ցույց են տալիս, որ նախագիծը պետք է մանրամասն քննարկվի եւ ունենա երաշխիքների այնպիսի համակարգ, որ տպավորություն չստեղծվի, որ այն ինչ-որ կոնկրետ անձանցից գույք վերցնելու համար է գրվել:
Հ.Գ.1 Երբ իրավաբան «քաղաքական գործիչն» ասում է, որ նախագծով ներմուծվող ինստիտուտը գույքի դեմ է, այլ ոչ թե անձի, այդ միտքը գրում է օրենքում՝ որպես դեկլարատիվ նորմ և դրա համար ստանում է արդարադատության նախարարի պաշտոնը, մնում է միայն ասել՝
էդպես լավ չի, մի հատ էլ երդվիր, որ գույքի դեմ է, այլ ոչ թե անձի: Դրա փոխարեն այնպես գրեիր, որ նման կասկածներ չառաջանային, բայց այս մասին` հաջորդիվ:
Հ.Գ.2 Ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս ջանքերս ուղղելու եմ, որպեսզի ապահովվի իրավասու մարմնի անաչառությունը և որպեսզի օրենքով բացառվի ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (թե որ թվականի կամ ում կատարած թալանի հետևից գնալ, իսկ որի հետևից` ոչ):
«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որևէ բացառության): Խուսափողներ չպետք է լինեն:
Ըստ այդմ, ջանքերս ուղղելու եմ, որպեսզի օրենքով ամրագրվեն երաշխիքներ առ այն, որ անձինք կհայտնաբերվեն ու կպատժվեն ժամանակագրական հերթականությամբ` առանց հայեցողության կիրառության։ Սա է միակ երաշխիքը, որ օրենքը կգործի բոլորի համար, և չեն լինի անձեռնմխելիներ։
Հ.Գ.3 Իհարկե, Արմեն Սարգսյանն այս նախագծի հետ կապված որոշ անելիքներ ունի: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինքը չի եկել, որ բոլորին ուրախացնի, այլ եկել է, որ վայելի իր պաշտոնը՝ որոշեցի նրան չանհանգստացնել։ Միևնույն է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից