ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, շահագրգիռ անձ է. Արա Ղազարյան 06/28/2019 16:16 | ԼՐԱՀՈՍ
«Իրավաբանորեն այս որոշման մեջ որեւէ զարմանալի բան չկա, որովհետեւ Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, բնականաբար շահագրգիռ անձ է եւ ունի շահերի բախում, վստահ եմ՝ ինքն էլ դա գիտակցում է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը։
Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման՝ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյնանը չի կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը Սահմանադրական դատարանում, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում:
Ըստ Արա Ղազարյանի՝ սա բխում է նաեւ փաստաբանների վարքագծի կանոնակարգից. «Եթե նայենք Փաստաբանների վարքագծի կանոնակարգին, ապա նման նորմեր կան. եթե անձը ունի շահերի բախում, ապա վարույթին չպետք է մասնակցի»։
Ըստ Ղազարյանի, նույն սկզբունքով նա չպետք է մասնակցի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի քննարկմանը ՍԴ-ում, եթե պարզ դառնա, որ այդ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. «Եթե շահարգիռ անձ է, եւ կանխակալ կարծիք ունի կամ արդեն հայտնել է իր կարծքը, ապա այո, դրան եւս չպետք է մասնակցի»։
Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ծավալված քննարկումներին, փաստաբանն այդտեղ խնդիր չի տեսնում. «Ես երբեք չեմ համարել, որ ՍԴ-ի շուրջ խնդիր է գոյացել, այսինքն՝ խնդիր չկա, որ ես ելքը տեսնեմ, նոր Սահմանադրությամբ այդ խնդիրը հստակորեն կանոնակարգված է, եւ 213-րդ հոդվածով նշված է, որ դատավորները, ովքեր ընտրվել են դեռ նախկին Սահմանադրությամբ, շարունակելու են պաշտոնավարել մինչ օրենքով սահմանված ժամկետի ավարտը»։
Ղազարյանի խոսքով՝ դա բխում է հանրային շահից եւ դատավորի անփոփոխելիության հիմնարար սկզբունքից, որը սահմանված է թե մեր, թե եվրոպական նորմերով. «Օրենքը հստակորեն կարգավորել է, անորոշություն, անկանխատելիություն չի եղել, հետեւաբարի ինչո՞ւ այդ մարդիկ պետք է դադարեն պաշտոնավարել։ Այլ բան է, որ Վահե Գրիգորյանը համաձայն չէ այդ հոդվածի բովանդակության հետ, բայց դա նրա կարծիքի ազատության իրավունքն է, հակառակ դեպքում միայն ՍԴ-ն կարող է այդ օրենքը համարել ոչ իրավաչափ»։
Արա Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ սահմանադրական նորմը ուժի մեջ է, մենք բոլորս պարտավոր ենք ուղղակի հարգել այդ նորմը. «Դա բխում է օրենքի գերակայության սկզբունքից, ինչից, սակայն, չի բխում սահմանադրական նորմն անտեսելն ու արհամարհելը»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ