ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանը անդամալույծի կարգավիճակ է ստացել. պաշտպան 06/28/2019 12:56 | ԼՐԱՀՈՍ
«Վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում պետք է ցուցմունք վերցնի իմ պաշտպանյալից, իրականացրել է իր այդ գործառույթը, սակայն իմ պաշտպանյալը հրաժարվել է»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը. «Այսինքն՝ նա այդ գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել, բայց դրանից զատ այս գործի շրջանակում սկսում են բացահայտվել որոշակի ապացույցներ, մասնավորապես՝ Քոչարյանի պաշտպանական թիմը ամիսներ առաջ փաստել էր, որ Քոչարյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը ՊՆ փոխնախարարն էր, եւ իբր նա ցանկացել է կանգնել է ժողովրդի կողմից, որոշակի գործառույթներ է իրականացրել»։
Պաշտպանի խոսքով՝ Գրիգորյանը չի ներկայացել խորհրդակցությանը՝ պարզ հասկանալով, թե ինչ ցուցումներ պետք է լինեն դրա ընթացքում. «Լինելով ըմբոստ տեսակ՝ Գրիգորյանը առերեւույթ որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու պատճառաբանությամբ չի գնացել, եւ երկրի այդ ժամանակվա Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել»։
Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց՝ օրեր առաջ տուժողի իրավահաջորդի կողմից արվեց հայտարարությունը, թե գործի նյութերում առկա է ապացույց, որով երեւում է, որ Քոչարյանն այդ օրերին խորհրդակցություն է հրավիրում, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում այդ խորհրդակցությանը, եւ նա էլ ասում է՝ տեսեք՝ Գրիգորյանի «մայրիկը ինչպես եմ լացացնելու». «Նախ, եթե դա իրոք այդպես է, փաստեմ, որ դա իրավական կատեգորիա չէ, եւ երբ նման արտահայտություն անում է երկրի առաջին դեմքը, այլ գնահատման հարց է, բայց ասեմ, որ թուրքն անգամ դա չի կարողացել դա անել։ Եվ առաջին, եւ երկրորդ, եւ երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, երբ այդ շրջանակում հաշվի առնելով Գրիգորյանի անհատականությունը՝ ցանկացել են նրա «մայրիկը լացացնել», բայց ինչպես տեսնում եք, չի ստացվել»։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործին, պաշտպանների դիրքորոշումը նույնն է. «Մեր կարծիքով՝ նրան մեղադրում են հնարածին գործով, եւ ես ավելի քան լիահույս եմ, որ օբյեկտիվ գնահատական է տրվելու»։
Պաշտպանի խոսքով՝ մոտ վեց ամիս առաջ, երբ իրենք բարձրաձայնում էին այն, որ կալանքի կրման շրջանում նրա հիվանդությունները կրում են բացասական դինամիկա, ոչ մի արդյուքնի չհասան, եւ դիմեցին ՄԻԵԴ. «Իմ պրակտիկայում սա իմ առաջին գործն է, երբ ՄԻԵԴ-ը երկու անգամ անհապաղ միջոցներ կիրառեց։ Հունիսի 21-ին կայացրած երկրորդ որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՀՀ-ի կառավարությանը, որպեսզի վեջրինս Նաիրի եւ Գրիգոր Լուսավորիչ բկ-ների տված էպիկրիզի հիման վրա վերջինս շարունակի բուժումը քաղաքացիական հիվանդանոցում»։
Լեւոն Բաղդասարյանի կարծիքով՝ նորանկախ Հայաստանում ՄԻԵԴ-ի նման կոշտ դիրքորոշումը որոշակի հետեւություններ պետք է առաջացնի. «Այս ընթացքում նրա առողջությունը ոչ միայն բացասական դինամիկայի է հասել, այլ կալանքը կրելու ընթացքում նրա վիճակը հասել է այն աստիճանի, որ վերջինս քայլել չի կարողանում, այսինքն՝ անդամալույծի կարգավիճակ է ստացել, ուստի՝ սա տիպիկ խոշտանգման օրինակ է»։
Բաղդասարյանը նշեց, որ նրան միտումնավոր փորձում են պահել կալանքի տակ. «Մենք բարձրաձայնում ենք, ասում ենք, որ հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ, թույլ տվեք, որ նա արժանապատիվ ձեւով ներկայանա արդարադատությանը, եւ այո, եթե ապացուցվի նրան մեղսագրված արարքը, թող ստանա համապատասխան պատիժը եւ գնա համապատասխան վայր՝ իր պատիժը գրելու»։
Պաշտպանը տեղեկացրեց, որ եթե մեր պետական ատյաններում իր պաշտպանյալի կալանքը չփոխարինվի այլընտրանքային խափանման միջոցով, հաջորդ օրը դիմելու են ՄԻԵԴ՝ կիրառելու հաջորդ անհապաղ միջոցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից