ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի հիշողություն 06/27/2019 12:50 | Վերլուծություններ
Երևանում քիչ չեն կիսակառույցները և ,,տեղի հիշողություն,,-ը արթնացնող հատվածները, խոռոչի նման՝ բաց-դատարկ, մի տեսակ՝ սպասման մեջ գտնվող տարածքները: Նրանք կոնկրետ անուն ու հասցե և ճակատագիր ունեն: Դրանցից մեկը Երիտասարդական պալատն է (ճարտարապետներ՝ Թարխանյան, Պողոսյան, Խաչիկյան), որն արդեն 15 տարի է՝ մեր հիշողության դաշտում է:
Գիտեք՝ ճարտարապետը նախագծում է, իսկ երբ շենքը պատրաստ է, այն այլևս մարդկանց է պատկանում, նրանցից յուրաքանչյուրինն է: Սա և՛ իրենց բնականոն կյանքով ապրող շենքերի մասին է, քանզի շենքերն էլ մարդկանց նման են, մեկը երկար կյանք է ունենում, մյուսը՝ ճակատագրորեն՝ կարճ ու տխուր: Նրանց մասին էլ է: Այս դեպքում՝ նախևառաջ: Եվ մեզնից շատերի կծիկ-կծիկ հիշողությունների ու ենթագիտակցական ծալքերի մեջ է այս կամ այն կորուսյալ շենքի իր, բացառապես իր՛ պատմությունը:
Մենք ձևավորում ենք մեր շենքերը, իսկ հետո նրանք ձևավորում են մեզ՝ Ուինսթոն Չերչիլի այս խոսքերը շատ տիպիկ են երկու դեպքում էլ:
Ես ունեմ Երիտասարդական պալատի հետ ամենօրյա ռեժիմով առնչվող իմ կյանքի հինգ տարիների պատմությունը, որն ահագին մեծ կծիկ է հուշերի՝ ներսուդրսից, լավուվատով, անանձնական ու անձնական և ամեն անգամ՝ Աբովյան պուրակից բարձրանալիս կամ պուրակով իջնելիս սիրտս տկտկում է: Եվ քանի-քանիսն ունի: Այն մեր երիտասարդության պատմությունն է, որ սիրելի է ու նվիրական: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ մամուլում մի նոր անդրադարձ է լինում Երիտասարդական պալատին ու նրա խոռոչանման-բաց երևույթին, մտածում եմ՝ գոնե այս անգամ իրական լինի, այլ ոչ՝ հերթական: Ոչ՝ երևակայական:
Այն, որ կառուցապատողը հանդիպել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և անդրադարձել են պալատի տեղում հնարավոր կառուցվելքին՝ լինի այն հյուրանոցային համալիր, թե՝ մեկ այլ բան, ինչ-խոսք, ուրախալի է: Հենց միայն նրա համար, որ մեր իրականությունը որպես կանոն կառուցապատողներին խրտնեցնող է, այլ ոչ՝ գրավող:
Իհարկե, մտածել, թե կառուցապատողը ժողովրդական խոսքով ասած՝«Կուկուռուզնիկ»-ը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և միջազգային ստանդարտներին համահունչ կկառուցի և կնվիրի երևանցիներին, իրատեսական չի լինի: Բա որ հանկարծ ու…Ի դեպ, մարդիկ հենց ա՛յդ են ուզում: Թեպետ՝ ամեն ինչում էլ առաջինն է, որ հիշվելու է: Նորը՝ նոր պիտի լինի և եթե չեմ սխալվում այս կառուցապատողը երևանցիներին ութերորդ հրաշալիք էր խոստացել 15 տարի առաջ: Սակայն միջազգային մրցույթ հայտարարվեց, մեծ աղմուկ եղավ, ճապոնացի մի ճարտարապետ հաղթեց, բայց առասպելական գումարներ արժեցող օտարերկրացու նախագիծը այդպես էլ կյանքի չկոչվեց:
Իսկ Երիտասարդական պալատը կորցրեցինք: Եվ առայսօր որևէ կոնկրետ նախագիծ այդ տեղի և տարածքի համար չկա: Ոչ միայն քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծ չկա, այլև դեռ առաջարկ չկա ներկայացված: Իսկ սա այն դեպքերից է, որ ներկայացված առաջարկը ոչ միայն քաղաքաշինական խորհրդի քննարկմամբ, այլև՝ հանրության հաստատմամբ պիտի կյանքի կոչվի: Այս տեղի հիշողությունը թանկ է:
Բայց քաղաքն էլ պիտի առաջ գնա: Թե չէ ՝ քաղաքն էլ մեր՝ երևանցիներիս օրերի հանգույն անցյալից կառչած է : Մի տեսակ Երևանը մեր հիշողությունների գերին է դարձել:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից