Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ. Ստյոպա Սաֆարյան 06/27/2019   17:57  |  ԼՐԱՀՈՍ

«Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ.Քոչարյանի դիմումների քննությանը»,-այս կարծիքն է հայտնել ՀՀ հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը. Սակայն նույն տրամաբանությամբ Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաֆարյանը։

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ.Քոչարյանի դիմումների քննությանը:

Ըստ այդմ՝ եթե ՍԴ դատավոր ու այս պահին դե ֆակտո ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ Մարտի 1-ի գործով նա եղել է տուժողների շահերի ներկայացուցիչ, և ինչպես ՍԴ-ն է որոշել՝ "«կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»", ապա նույն հիմքերով գործի քննությանը չպետք է մասնակցեն նաև.

1. Հրայր Թովմասյանը, ով ՍԴ ու նախագահ անդամ է "ընտրվել" 2018թ. մարտի 21-ին՝ օրենքի պահանջների խախտումով՝ միաժամանակ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀԿ անդամ: Մի կուսակցության անդամ, որին իշխանությունը Մարտի 1-ի սպանդով է փոխանցվել ու հանդիսանում է այդ ամենի թիվ մեկ շահառուն: Մի կուսակցություն, որը Մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը, ինչն էլ Մարտի 1-ի քննվող գործի հիմքն է: Մի կուսակցություն, որն ԱԺ-ում ու կառավարությունում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին ԱԺ հատուկ նիստից անմիջապես հետո հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հավելյալ ԱԺ հայտարարություն ընդունեց՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին: Ըստ որում՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը Հրայր Թովմասյանը նաև եղել է Արդարադատության նախարար, ում անմիջական ղեկավարությամբ Հայաստանը ՄԻԵԴ-ում քննված ու Մարտի 1-ին վերաբերող բազում գործերով կոմունիկացիայի ընթացքում տրամադրել է կանխակալ գրավոր պատասխաններ՝ հօգուտ Ռ. Քոչարյանի ու Մարտի 1-ին պետության անիրավաչափ գործողությունների արդարացման:

Նույն հիմքերով Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ՝

1. Ալվինա Գյուլումյանը, ով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, մինչ այդ` 2003-2014թթ., եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից նշանակված դատավոր, ըստ որում՝ 2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: Նրա՝ ՄԻԵԴ դատավոր եղած տարիներին այդ բարձրագույն ատյանում ընդդեմ Հայաստանի քննվել ու որոշումներ են ընդունվել Մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով ինչպես Մուշեղ Սաղաթելյանի և այլոց գործեր: Այդ որոշումներն ու դրանցում տրված գնահատականներն ակնհայտորեն հօդս են ցնդեցրել ՀՀ պաշտոնական տեսակետը Մարտի 1-ի գործով, որոնք դատավոր Գյուլումյանն ատամներով ու ընդդեմ արդարադատության պաշտպանել է այդ ժամաշրջաններում ՀՀ արդարադատության նախարարների, այդ թվում՝ այժմ իր անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի հետ միասին: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվել է ՍԴ անդամ:

2. Արայիկ Թունյանը, ով 2005 - 2007 թթ. աշխատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում, իսկ 2007 - 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Ինչպես նրա կենսագրության այս ժամանակահատվածն է վկայում, նա ի պաշտոնե չէր կարող անմիջական մասնակցություն չունենալ վերոնշյալ փաստաթղթերի՝ Երևան քաղաքում արտակարգ դրության մասին Ռ.Քոչարյանի հրամանագրի ու դրա հիմքում դրված 0038 գաղտնի հրամանի պատրաստման մեջ: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվի ՍԴ անդամ:

3. Ֆելիքս Թոխյանը, ով ՍԴ անդամ է 1997 թ. սեպտեմբերի 23-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ "անհատական աշխատանքից" հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:

4. Հրանտ Նազարյանը, ով ՍԴ անդամ է 1996թ. փետրվարի 5-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ "անհատական աշխատանքից" հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:

5. Արևիկ Պետրոսյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին, մինչ այդ՝ 2007թ. մայիսից ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի դրությամբ եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ: Մի կուսակցություն, որը նույնպես մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը: Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին հավելյալ ԱԺ հայտարարություն է ընդունել՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին:

7. Աշոտ Խաչատրյանը, ով 2010 թվականի դեկտեմբերի 9-ին է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, մինչ այդ՝ 2004 -2010 թթ., զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Հենց այդ ժամանակահատվածում ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի շրջանում նա և իր գլխավորած վարչությունն են ի պաշտոնե դրական եզրակացություն տվել /այդ վարչության եզրակացությունները նույնպես ԱԺ օրինաստեղծ գործունեության ու գործընթացի մասն են/ Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը:


Այդպիսով, Ռ.Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Սակայն այդ և այլ գործերով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման համար մեկ դատավորի առկայությունը բավարար չէ, հետևաբար ՍԴ 7 տեղերը պետք է նոր նշանակումներով համալրվեն անհապաղ, այդ թվում՝ Ռ.Քոչարյանի 2 միացյալ դիմումները քննելու համար: Մինչ այդ ՍԴ-ը նման քննություն, այն էլ դեմ գնալով իր՝ հունիսի 27-ի որոշման մեջ առաջադրած հիմքին, իրականացնել չի կարող:

Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ
27 հունիսի, 2019թ. Երևան»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]