ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է միջպետական նշանակության ճանապարհների շինարարական աշխատանքներին 06/27/2019 16:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում՝ միջպետական և հանրապետական նշանակության Մ6 և Մ4 ճանապարհների ընթացիկ և ավարտված շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Նախարարի այցի առաջին կանգառն եղել է (Մ-4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի Սևանի թերակզի տանող ճանապարհահատվածում։ Նախարար Պապիկյանը կապալառու ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկել է նորոգման ավարտական փուլում գտնվող այս ճանապարհահատվածի աշխատանքների որակին ու սպասարկմանը, երթևեկության անվտանգության ապահովման համար ձեռնարկված միջոցառումներին առնչվող հարցեր, ինչպես նաև զրուցել թերակղզու հարակից տարածքում մանրածախ առևտրով զբաղվող անձանց և տեղացիների հետ թերակղզի տանող նորոգված ճանապարհների հարմարավետության և պատշաճ պահպանման մասին։ Նախատեսվում է զբոսաշրջային կարևորագույն այս ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև հուլիսի սկիզբ՝ հանգստի ակտիվ շրջանի մեկնարկը։
Հաջորդիվ Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ, նախ եղել Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող ճանապարհահատվածում, որի շինարարությունն ավարտվել է 2018 թվականի վերջին։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարարին ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ նշելով, որ 38,5կմ ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է, կառուցվել և նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, վերանորոգվել են մայթերը։
Շրջայցը շարունակվել է Վրաստանի հետ կապող Մ6 միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյանից և մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ ձգվող 51,74 կիլոմետրանոց հատվածում, որի՝ 2018թ. մայիսին սկսված հիմնանորոգումը շարունակվում է։ Նախարարը ծանոթացել է այստեղ կատարվող աշխատանքներին։
Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը։ Ալավերդու տարածքում կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերակառուցման, հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, հողային շերտի լիցքի և ճանապարհային հագուստի կառուցման աշխատանքներ։
Նախարար Պապիկյանը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու ընկերության ներկայացուցիչների, շինարարների հետ։ Անդրադարձ է եղել շինարարության ընթացքում առաջացող խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին։ Նշվել է, որ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում երևան են գալիս հաղորդակցուղիների հետ կապված, նախագծային որոշ հարցեր, սակայն դրանք ընթացքում լուծվում են։
«Մենք խնդիր ենք դրել ունենալ բարձր որակի ճանապարհներ և հետամուտ ենք լինելու այս խնդրի լուծմանը։ Այստեղ կարևոր է ոչ միայն ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի, այլ նաև շինարարի հետևողական և բարեխիղճ աշխատանքը»,- նշել է նախարարը՝ հանձնարարելով պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել նախագծման և մրցութային գործընթացները, հետևել շինարարության ժամկետների պահպանմանը։
Այնուհետև նախարարն այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի տնտեսությանը։
Վերադարձին Սուրեն Պապիկյանը դիտարկել է նաև Մ4 միջպետական ճանապարհի մնացյալ հատվածները՝ Բագրատաշենի անցակետից Իջևան-Սևան-Երևան ձգվող ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից