ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև ՝ հաջողակ փոքր երկրների ժամանակաշրջանը. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Crans Montana Forum-ի բացմանը 06/27/2019 17:35 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը: Ինչպես ամեն տարի՝ նիստին մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանների անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ ու վերլուծաբաններ ավելի քան 100 երկրից: Ֆորումի շրջանակում տեղի ունեցող հանդիպումները գործարարների ու կառավարությունների ներկայացուցիչների համար լավագույն առիթ են՝ կապեր հաստատելու և գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
Բացելով միջոցառումը՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը դիմել է Հայաստանի նախագահ Սարգսյանին. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, որովհետեւ Դուք մեկն եք նրանցից, ովքեր գիտեն, թե ինչ պետք է անել, որ աշխարհում իրավիճակը բարելավվի, և արդյունավետ քայլեր կատարվեն ժողովուրդների համար»:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեղինակավոր ֆորումին մասնակցելու հրավերի համար՝ նշելով, որ արդեն 30 տարի է, ինչ այն մեկ հարկի տակ է հավաքում անվանի քաղաքական գործիչների, վերլուծաբանների, առաջնորդների և գործարարների՝ քննարկելու աշխարհի ներկային ու ապագային վերաբերող մարտահրավերները: «Երեսուն տարին կարճ, բայց միաժամանակ հսկայական ժամանակահատված է,-ասել է նախագահը:- Այս երեսուն տարում աշխարհը հսկայական փոփոխությունների է ենթարկվել՝ կայսրություներ են փլուզվել, նոր երկրներ են ստեղծվել: Այս 30 տարում միգուցե հարյուրամյակի կյանք ենք ապրել:
Այնպես որ, շնորհավորանքներս ֆորումին այս ձեռքբերման՝ 30 տարի իրական քաղաքականությունում լինելու համար և հուսով եմ, որ մի հրաշալի օր այս ֆորումը Հայաստանում նույնպես կանցկացվի»:
Անդրադառնալով համաժողովի հիմնական հարցին, թե արդյո՞ք խաղաղությունը, զարգացումը և կայունությունն այլևս երազանք են դառնում, նախագահ Սարգսյան ասել է, որ այդ հարցին իր պատասխանը «ոչ» է: «Որպեսզի խաղաղությունը, զարգացումն ու կայունությունը երազանք չդառնան և լինեն իրականություն, մենք բոլորս դրանց մաս պիտի դառնանք, պիտի հավատանք, որ ամեն օր շարժվում ենք խաղաղության ուղղությամբ և զարգացումն անշրջելի է, իսկ կայունությունը՝ հասանելի: Կարծում եմ՝ առաջին հերթին ինքներս պետք է սկսենք փոխվել: Որպեսզի վերադառնանք դեպի խաղաղություն, զարգացում և կայունություն, պետք է մի պարզ բան գիտակցենք՝ այս աշխարհն ուրիշ է: Այն ուրիշ է, քան 30 կամ 50 տարի առաջ էր: Այն ուրիշ է ոչ միայն այն պատճառով, որ Բեռլինյան պատը փլուզվել է, որ սառը պատերազմը դադարել է, կամ որ ֆինանսական ճգնաժամեր կամ մի շարք կարևոր իրադարձություններ են կատարվել, այլև՝ այն կարևոր պատճառով, որ մենք թևակոխել ենք 21-րդ դար: Ոմանք այն անվանում են չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, սակայն ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան, երբ տեխնոլոգիական հեղափոխությունները տեղի են ունենալու ամեն օր, ամիս, տարի։ Մեր կյանքը շատ արագ է փոփոխվելու»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իրականում մենք մուտք ենք գործում մի նոր աշխարհ, որտեղ նաև արագ տեմպով տեխնոլոգիաներն են փոխվում ու զարգանում: «Մենք կանգնած ենք նոր աշխարհի դարպասների մոտ, որտեղ բնակվող 7 մլրդ մարդկանց միջև կա 55 մլրդ կապ։ Մեզնից յուրաքանչյուրը միջինն ունի 7-9 կապ համացանցի հետ։ Վաղն այն կդառնա տասը, ապա՝ տասնհինգ… Սա մի աշխարհ է, որտեղ զվարճանքն ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Խաղի կանոնները փոխվել են: Մենք պետք է սկսենք մտածել՝ ինչպես ապրել այս նոր աշխարհում, քանի որ այս տարիների ընթացքում մեր կողմից փայփայված շատ հիմնարար գաղափարներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, պետք է վերաբերվենք որպես խաղի, ոչ թե այն պատճառով, որ դրանք պակաս արժեքավոր են, այլ՝ պարզապես տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գործի է դրվում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ՝ ամեն օր՝ «Ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի միջոցով։ Հասարակությունն ամեն օր իր արձագանքն է տալիս»։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ աշխարհը, որտեղ մուտք ենք գործում, բացարձակ տարբեր է լինելու, ուստի պետք է փոխենք ինքներս մեզ, պետք է հստակեցնենք 21-րդ դարում մեր մարդկային արժեքները: «Եվ երբ դա անենք, այլևս չենք վախենա ամենօրյա փոփոխություններից, անկանխատեսելի աշխարհից, քանի որ դա թույլ կտա հասկանալ, թե ինչպես կանխատեսել ու գործել նոր աշխարհում»,- նշել է Հայաստանի նախագահը՝ ավելացնելով. «Իմ ուղերձը հետևյալն է՝ եկեք ընդունենք, որ աշխարհն այլևս այլ է։ Եվ այն տարբեր է լինելու ամեն օր։ Արժեքը, որը կարևոր է լինելու մեզ համար, փոփոխությանն ադապտացվելու կարողությունն է։ Փոխվել ոչ թե տասը կամ հարյուր տարին մեկ, այլ ամեն օր, քանի որ աշխարհն այդպիսին է:
Ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև որպես հայ ու պարզապես մարդ՝ ես հավատացած եմ, որ այս նոր աշխարհում փոքրը կարող է լինել հաջողակ։ Հատկապես այս նոր աշխարհում, որտեղ խոշորագույն ընկերությունները ոչ թե բնական ռեսուրսների ընկերություններն են, այլ Apple-ը, Facebook-ը և շատ այլ ՏՏ ընկերություններ։ Մենք մի ժամանակաշրջան ենք մուտք գործում, որտեղ ստարտափի գաղափարը կարող է լինել ավելի հզոր, քան որևէ այլ բան։
Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21-րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր։ Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։ Հայաստանի նման երկրների համար կարևոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաև հաջողակ։ Ես շատ լավատես եմ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ