ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ. Ստյոպա Սաֆարյան 06/27/2019 17:57 | ԼՐԱՀՈՍ
«Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ.Քոչարյանի դիմումների քննությանը»,-այս կարծիքն է հայտնել ՀՀ հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը. Սակայն նույն տրամաբանությամբ Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաֆարյանը։
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ.Քոչարյանի դիմումների քննությանը:
Ըստ այդմ՝ եթե ՍԴ դատավոր ու այս պահին դե ֆակտո ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ Մարտի 1-ի գործով նա եղել է տուժողների շահերի ներկայացուցիչ, և ինչպես ՍԴ-ն է որոշել՝ "«կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»", ապա նույն հիմքերով գործի քննությանը չպետք է մասնակցեն նաև.
1. Հրայր Թովմասյանը, ով ՍԴ ու նախագահ անդամ է "ընտրվել" 2018թ. մարտի 21-ին՝ օրենքի պահանջների խախտումով՝ միաժամանակ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀԿ անդամ: Մի կուսակցության անդամ, որին իշխանությունը Մարտի 1-ի սպանդով է փոխանցվել ու հանդիսանում է այդ ամենի թիվ մեկ շահառուն: Մի կուսակցություն, որը Մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը, ինչն էլ Մարտի 1-ի քննվող գործի հիմքն է: Մի կուսակցություն, որն ԱԺ-ում ու կառավարությունում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին ԱԺ հատուկ նիստից անմիջապես հետո հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հավելյալ ԱԺ հայտարարություն ընդունեց՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին: Ըստ որում՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը Հրայր Թովմասյանը նաև եղել է Արդարադատության նախարար, ում անմիջական ղեկավարությամբ Հայաստանը ՄԻԵԴ-ում քննված ու Մարտի 1-ին վերաբերող բազում գործերով կոմունիկացիայի ընթացքում տրամադրել է կանխակալ գրավոր պատասխաններ՝ հօգուտ Ռ. Քոչարյանի ու Մարտի 1-ին պետության անիրավաչափ գործողությունների արդարացման:
Նույն հիմքերով Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ՝
1. Ալվինա Գյուլումյանը, ով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, մինչ այդ` 2003-2014թթ., եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից նշանակված դատավոր, ըստ որում՝ 2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: Նրա՝ ՄԻԵԴ դատավոր եղած տարիներին այդ բարձրագույն ատյանում ընդդեմ Հայաստանի քննվել ու որոշումներ են ընդունվել Մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով ինչպես Մուշեղ Սաղաթելյանի և այլոց գործեր: Այդ որոշումներն ու դրանցում տրված գնահատականներն ակնհայտորեն հօդս են ցնդեցրել ՀՀ պաշտոնական տեսակետը Մարտի 1-ի գործով, որոնք դատավոր Գյուլումյանն ատամներով ու ընդդեմ արդարադատության պաշտպանել է այդ ժամաշրջաններում ՀՀ արդարադատության նախարարների, այդ թվում՝ այժմ իր անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի հետ միասին: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվել է ՍԴ անդամ:
2. Արայիկ Թունյանը, ով 2005 - 2007 թթ. աշխատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում, իսկ 2007 - 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Ինչպես նրա կենսագրության այս ժամանակահատվածն է վկայում, նա ի պաշտոնե չէր կարող անմիջական մասնակցություն չունենալ վերոնշյալ փաստաթղթերի՝ Երևան քաղաքում արտակարգ դրության մասին Ռ.Քոչարյանի հրամանագրի ու դրա հիմքում դրված 0038 գաղտնի հրամանի պատրաստման մեջ: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվի ՍԴ անդամ:
3. Ֆելիքս Թոխյանը, ով ՍԴ անդամ է 1997 թ. սեպտեմբերի 23-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ "անհատական աշխատանքից" հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:
4. Հրանտ Նազարյանը, ով ՍԴ անդամ է 1996թ. փետրվարի 5-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ "անհատական աշխատանքից" հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:
5. Արևիկ Պետրոսյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին, մինչ այդ՝ 2007թ. մայիսից ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի դրությամբ եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ: Մի կուսակցություն, որը նույնպես մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը: Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին հավելյալ ԱԺ հայտարարություն է ընդունել՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին:
7. Աշոտ Խաչատրյանը, ով 2010 թվականի դեկտեմբերի 9-ին է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, մինչ այդ՝ 2004 -2010 թթ., զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Հենց այդ ժամանակահատվածում ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի շրջանում նա և իր գլխավորած վարչությունն են ի պաշտոնե դրական եզրակացություն տվել /այդ վարչության եզրակացությունները նույնպես ԱԺ օրինաստեղծ գործունեության ու գործընթացի մասն են/ Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը:
Այդպիսով, Ռ.Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Սակայն այդ և այլ գործերով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման համար մեկ դատավորի առկայությունը բավարար չէ, հետևաբար ՍԴ 7 տեղերը պետք է նոր նշանակումներով համալրվեն անհապաղ, այդ թվում՝ Ռ.Քոչարյանի 2 միացյալ դիմումները քննելու համար: Մինչ այդ ՍԴ-ը նման քննություն, այն էլ դեմ գնալով իր՝ հունիսի 27-ի որոշման մեջ առաջադրած հիմքին, իրականացնել չի կարող:
Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ
27 հունիսի, 2019թ. Երևան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից