ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը 06/26/2019 17:19 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամաենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
- Տիկին Մելոյան, Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո վերջին օրերին ակտիվ քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող Սահմանադրության 213-րդ հոդվածը, տրվում են տարբեր, նույնիսկ միմյանց հակասող մեկնաբանություններ: Որն է իրավական հետեւանքը։
- Նախևառաջ՝ պետք է փաստել, որ Սահմանադրության նորմերի իրավական հետևանք առաջացնող վերջնական մեկնաբանություն կարող է տալ միայն Սահմանադրական դատարանը: Ուստի, ցանկացած մասնավոր կամ պաշտոնատար անձի, պետական մարմնի, դատավորի որևէ մեկնաբանություն միայն նախնական կարծիք կամ ենթադրություն է, որը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, կարող է հաստատվել կամ հերքվել միայն Սահմանադրական դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի մոտեցմանը կամ այդ մոտեցումը սատարողների փաստարկներին, ապա դրանք անհամատեղելի են իրավագիտակցության, և ընդհանրապես, իրավունքի մեկնաբանման կանոնների հետ, ուստի` նույնիսկ գոյության իրավունք չունեն:
- Բավական կոշտ գնահատական եք հնչեցնում։ Ինչո՞վ այն կհիմնավորեք:
- Մի քանի պարզ դատողությունների ամբողջությամբ.
1/ Սահմանդրական դատարանը ստեղծվել և գործում է Սահմանադրության հիման վրա՝ 1995 թվականից մինչ օրս.
2/ այդ ընթացքում Սահմանադրական դատարանն իրականացրել է սահմանադրական արդարադատություն.
3/ սահմանադրական արդարադատությունը Սահմանադրական դատարանի անունից իրականացրել են սահմանափակ թվով և հանրության համար որոշակիացված անձինք՝ անկախ իրենց պաշտոնի անվանումից.
4/ այդ անձինք, անկախ իրենց պաշտոնի անվանումից, նշանակվել կամ ընտրվել են որոշակի ժամկետով,
5/ մինչև այդ ժամկետի ավարտը նշված անձինք շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները՝ անկախ իրենց պաշտոնի անվանումից:
Այս պարզ մտավարժանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ, նույնիսկ ոչ իրավաբան, Սահմանադրության 213-րդ հոդվածը կարող է ընկալել միայն մեկ ձևով. Հայաստանում սահմանադրական արդարադատություն իրականացնող նոր մարմին չի ստեղծվել, և այն անձինք, ովքեր մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ՀՀ Սահմանադրական դատարանում իրականացրել են արդարադատություն, դա անելու են նաև հետագայում՝ մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
- Այդուհանդերձ, Դուք ընդունում եք, որ Սահմանադրության մեջ օգտագործված են երկու հասկացություններ՝ «Սահմանադրական դատարանի դատավոր» և «Սահմանադրական դատարանի անդամ»:
- Այո, օգտագործված են 2 եզրույթներ, բայց դրանք ոչ թե միմյանց հակասող կամ բացառող են, այլ՝ հոմանիշներ են, ինչը բխում է Սահմանադրության տեքստի ընդհանուր տրամաբանությունից: Հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելո պարագայում, Սահմանադրության մեջ առկա «փոխվարչապետ» կամ «նախարար» եզրույթները պետք է հակադրենք «կառավարության անդամ» եզրույթին, և պնդենք, որ, օրինակ՝ նախարար նշանակված անձը կառավարության անդամ չէ:
Բացի այդ, նույն սկզբունքով ղեկավարվելով, կարող ենք ասել, որ Սահմանադրության 213-րդ հոդվածում խոսվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի անդամների, այլև՝ նախագահի մասին, այսինքն՝ առանձին կիրառվում է նաև «նախագահ» եզրույթը։ Ուստի՝ այդ խեղաթյուրված մեկնաբանությունը և հորինված «հակասությունը» Սահմանադրական դատարանի նախագահին անգամ վերաբերելի չէ:
Ի վերջո, շարունակելով խեղված մտորումների այդ շարքը, կարելի է հռչակել նաև, որ 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված Սահմանադրական դատարանի երկու դատավորները ոչ լեգիտիմ են, քանի որ նույն 213-րդ հոդվածը խոսում է այդ ժամկետից հետո Սահմանադրական դատարանի դատավորի, այլ ոչ թե Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղ առաջանալու մասին: Իսկ, քանի որ, այդ ժամանակ Սահմանադրական դատարանում պաշտոնավարել են ոչ թե դատավորներ, այլ՝ անդամներ, հետևաբար՝ դատավորի թափուր տեղ չի առաջացել, և չէր էլ կարող առաջանալ: Այսինքն՝ սահմանադրական նորմերի խեղաթյուրված մեկնաբանում կարող է ձեռք բերել ձնագնդի էֆեկտ՝ գնալով մեծանա, որը վերջում կտրորի հենց այդ նորմերը խեղաթյուրողին։
Կարծում եմ, որ պետք է անհապաղ վերջ դնել հանրությանը մոլորեցնելու այս անորակ մանիպուլյացիաներին, քանզի դրանով ուղիղ և ակնհայտ սպառնալիք է ստեղծվում մեր պետության սահմանադրական կարգի և իրավական անվտանգության համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից