ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մշակվել է առաջիկա վեց տարվա ՀՖՖ ռազմավարությունը. ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ամփոփում 06/26/2019 18:31 | Մարզական
ՀՖՖ-ի 2019 թվականին նախատեսվող ծախսերը կկազմեն 4,845,000.0 դրամ, իսկ եկամուտները՝ 4,830,000.0 դրամ: Այս մասին տեղեկացանք Armsport.am ից։
Այս մասին ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ժամանակ հայտնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: 2018 թվականին էլ ՀՖՖ-ի ընդհանուր եկամուտները կազմել են 5,675,936,679 դրամ: Այն կարող եք տեսնել այստեղ:
Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն էլ ներկայացրեց վերջին 9 ամիսների գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ժողովի ժամանակ ներկայացրեց առաջիկա վեց տարվա ՀՖՖ ռազմավարությունը:
Ծրագրվում է առաջիկայում Հայաստանը դարձնել առավել ճանաչելի ֆուտբոլի միջոցով: Ապահովել Հայաստանում ֆուտբոլի կայունությունն ու շարունակական զարգացումը:
Ռազմավարության ուղղություններն են՝
Ազգային հավաքականները
Մանկապատանեկան ֆուտբոլը
Մասսայական և սիրողական ֆուտբոլը
Ենթակառուցվածքները
Պրոֆեսիոնալ ֆուտբոլը
Կանանց ֆուտբոլը
Ենթակառուցվածքների մասին խոսելիս Ազարյանն առանձնացրեց.
Մինչև 2025 թվականը կառուցել և շահագործման հանձնել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտերի չափանիշներին համապատասխան և նվազագույնը 32,000 տարողունակությամբ Ազգային նոր մարզադաշտ
Մինչև 2023 թվականը կառուցել և շահագործման հանձնել ֆուտբոլային ժամանակակից միտումներին և չափանիշներին համապատասխանող նոր Տեխնիկական կենտրոն
Մինչև 2025 թվականը բարելավել ՀՀ Բարձրագույն խմբի խաղերն սպասարկող մարզադաշտերի պայմանները՝ ապահովելով դրանցում ՈՒԵՖԱ-ի առնվազն 2-րդ կարգի մարզադաշտերի չափանիշների առկայությունը:
Ազգային հավաքականների մասով առաջիկա վեց տարվա ընթացքում ծրագրվում է Մ 17, Մ 19 և Մ 21 տարեկանների ազգային հավաքականների որակավորումը ՈՒԵՖԱ-ի համապատասխան տարիքային խմբերի առաջնությունների եզրափակիչ փուլերին: Այս ընտրանիները պետք է նաև ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստեն:
Ֆուտզալը նույնպես առաջիկա վեց տարում ուշադրության կենտրոնում է լինելու: Նախատեսվում է ազգային հավաքականի պարբերաբար մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին, ինչպես նաև որակավորումը այդ մրցաշարերի եզրափակիչ փուլերին:
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում առաջնային է Բարձրագույն խմբի բոլոր ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի և համապատասխան մանկապատանեկան դպրոցների/թիմերի բարձրացումը «ակադեմիական» մակարդակի, այդ թվում՝ պահանջվող մանկապատանեկան թիմերի նվազագույն քանակը 7-ից դարձնելով 10: Կազմակերպված մանկապատանեկան ֆուտբոլում ներգրավված 6-18 տարեկան խաղացողների քանակն էլ պետք է ավելանա՝ դառնալով 5,000-ից մինչև 10,000 խաղացող։
Մասսայական և սիրողական ֆուտբոլի համար նույնպես ռազմավարություն է մշակվել: Ամենից առաջ մինչև 2023 թվականը ծրագրվում է հիմնել ՀՖՖ պրոֆեսիոնալ առաջնություններին ստորադաս կազմակերպված սիրողական ֆուտբոլի երկու առաջնություն՝ մասնակցության որոշակի չափանիշներով:
Դե իսկ վերջում Ազարյանը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման մասին՝ հայտնելով, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը եռապատկել մասնակցությունը՝ ֆուտբոլ խաղացող կանանց և աղջիկների թիվը հասցնելով 2000-ի:
Ժողովի պատվիրակները միաձայն քվեարկեցին ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին:
Օրակարգի վերջում չեղյալ համարվեց «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը:
Պատվիրակները կողմ քվերակեցին «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի և «Յունիոր Սևան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը:
Ժողովի վերջում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատվոգիր և ՀՖՖ ոսկե հուշամեդալ հանձնեց «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին: Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով և ՀՖՖ ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Ռոբերտ Դալլաքյանը:
Տեսանյութը և լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ