ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը բավարարեց բողոքները 06/25/2019 16:08 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների վերաբերյալ որոշումը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ բավարարում է դատախազ Պետրոսյանի, ինչպես նաեւ՝ տուժող Ավագյանի եւ վերջինիս ներկայացուցիչ Սաֆարյանի վերաքննիչ բողոքները. «Դատարանը որոշեց բեկանել մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ ընտրված անձնական երաշխավորություն խափանաման միջոցը, եւ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։»
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։ Դատավորը հայտնեց, որ նրա կալանավորումը հանձնարարվում է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Դատավորը բավարարեց նաեւ ներկայացված մյուս բողոքը՝ ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը, եւ որոշեց գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Նշենք նաեւ, որ սույն որոշումները կարող են բողոքարկվել այն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ այս պահին դատարանի որոշումը մեկնաբանել չեն կարող. «Պետք է ստանանք դատարանի որոշումը, որպեսզի ծանոթանանք պատճառաբանական մասին եւ կարողանանք համապատասխան եզրահանգում կատարել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին՝ Դատախազության բողոքների ներկայացումից հետո, երբ մեկնարկեց առարկությունների փուլը, ելույթ ունեցան գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Դրանից հետո, երբ խոսքի իրավունքը տրվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ ցանկանում է ներկայացնել ավելի վաղ դատարանին տրամադրված իրենց միջնորդությունը, որով պաշտպանական կողմը ցանկանում էր գործի վարույթը կասեցնել եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան։
Դատախազներն ու տուժող կողմը առարկեցին պաշտպանական կողմի առաջարկած ձեւաչափին, ըստ որի՝ նախատեսվում էր լսել նախ այդ միջնորդությունը, ապա՝ նրանց առարկությունները։ Սրանից հետո դատավոր Դանիելյանը հայտարարեց, որ այսպիսով, ավարտվում է բողոքների քննությունը․ ‹‹Նկատի ունենալով, որ պաշտպանության կողմի դրսեւորած վարքագիծը ուղղված է դատական նիստի բնականոն ընթացքը խաթարելուն, դատական նիստը անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքներից ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից՝ դատական ստուգումը հայտարում եմ ավարտված»,-ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումները:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից