ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին 06/25/2019 20:30 | ԳՈՐԾ #
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել նորանկախ Հայաստանի արյունոտ էջերի մանրամասները. 1994 թվականի ամռանը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին, որն իմացել էր, որ Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձի հեղինակը Սիրադեղյանն է։
«Չկա մարդ՝ չկա պրոբլեմ». Սիրադեղյանի համար նախընտրելի էր համարվել այս բանաձևը
1994 թ. հուլիսին, Վանո Սիրադրղյանը ՆԶՎ պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել և իրագործել ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն եղիազարյանի սպանությունը, որն իր ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ համոզմունք է արտահայտել առ այն, որ ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ կատարված սպանության փորձը կազմակերպել է Վանո Սիրադեղյանը:
Վահան Հարությունյանը ստանձնելով Գուրգեն Եղիազարյանի սպանության կազմակերպումը և հետագայում Վանո Սիրադեղյանին պարբերաբար զեկուցելով, որ դեռևս զբաղվում է նրա հանձնարարության կատարումն ապահովելու ուղղությամբ, իրականում գործուն միջոցներ չի ձեռնարկել և նրա սպանությունը չի իրագործել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:
Այն, որ Վանոն հանձնարարել է սպանել Եղիազարյանին, հիմնավորվել է գործով տուժող Եղիազարյանի և տվյալ դրվագով վկա՝ Վահան Հարությունյանի ցուցմունքներով։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դեռեւս որպես վկա հարցաքննվելիս 1998-ի հունիսի 22-ին Վանո Սիրադեղյանը չի ժխտել, որ սրված են եղել իր հարաբերությունները Գուրգեն Եղիազարյանի հետ:
Վանո Սիրադեղյանն ասել է՝ Գուրգեն Եղիազարյանին պետք է վերացնել
Վահան Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ 1994 թ. հուլիսին Սիրադեղյանը նախապես իրեն ասել է և ապա՝ տեղեկացրել, որ իր մոտ է ուղարկելու ՆԳՆ 7-րդ վարչության պետի պաշտոնակատարին, որի անունը Գևորգ էր և որը նրա համերկրացին է:
Իր աշխատասենյակի հանգստի սենյակում Գևորգը իրեն է տվել Գուրգեն Եղիազարյանի հասցեն՝ նկարագրելով նրա տան տեղը և առօրյայի մանրամասները: Իսկ մեկ ժամ անց նրան կանչել է Սիրադեղյանը և շատ բորբոքված՝ հայհոյանքներ տալով Գուրգեն Եղիազարյանի և ուրիշների հասցեին, ասել է՝ «Տեսնում ես դու այդ… Գուգոյին, լկտի…»
Վահան Հարությունյանի հիշելով՝ այդ բորբոքվածությունը կապված է եղել մեկ ամիս առաջ Վլադիմիր Գրիգորյանի վրա կատարված մահափորձի հետ, քանի որ Դավիթ Շահնազարյանն ու Գուրգեն Եղիազարյանը պնդել են, որ այդ «չհաջողված» մահափորձը կազմակերպվել է Վանո Սիրադեղյանի անմիջական հովանավորությամբ: Իսկ Գուրգեն Եղիազարյանն այդ ժամանակ Ազգային անվտանգության վարչության պետ Դավիթ Շահնազարյանի օպերատիվ գծով տեղակալն էր:
Հատկանշական է. որ Վլադիմիր Գրիգորյանի մահափորձից հետո այդ հանցագործությունը բացահայտող շրջանի ՆԳ բաժնի պետին Վանո Սիրադեղյանն ազատել է աշխատանքից:
Վ. Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ երբ Սիրադեղյանն ասել է, թե՝ Գուրգեն Եղիազարյանին պետք է վերացնել, այսինքն՝ սպանել, ինքն առարկել է, թե՝ ինչու ֆիզիկապես վերացնել, կարելի է նրան աշխատանքից ազատել: Սակայն Սիրադեղյանը բարկացած պահանջել է, որ ինքը կատարի իր ասածը, պնդելով, որ Գուրգեն Եղիազարյանը «տղա» է և նրան անհրաժեշտ է վերացնել: Էս լածիրակին նայեք, ուզում է ՆԳ նախարար դառնալ՝ ավելացրել է նա:
Վահան Հարությունյանը շրջանցել է Սիրադեղյանի հանձնարարությունը
Հարությունյանի ցուցմունքով՝ ինքն արդեն բավականին փորձ է ունեցել Վանո Սիրադեղյանի նմանատիպ հանձնարարությունները շրջանցելու, ինչը կիրառել է նաև այդ դեպքում: Նա Արթուր Շահբազյանին, Արթուր Խաչատրյանին և Խաչատուր Դովլաթյանին ու Մովսես Ներսիսյանին հանձնարարել է հետևել Գուրգեն Եղիազարյանին, քանի որ հաստատ համոզված է եղել, որ Վանո Սիրադեղյանը ստուգելու է իր գործողությունները: Ինքը հանձնարարության կատարումը ձգձգել է մոտ մեկ շաբաթ, որից հետո Սիրադեղյանն իրեն ասել է՝ կարո՞ղ է տղաներդ վախկոտ են, չեն կարողանում գործն անել: Ինքը բացատրել է, որ Գուրգեն Եղիազարյանին աննկատ սպանելն անհնար է, քանի որ համարյա մենակ չի լինում, միշտ օրգանի աշխատակիցների հետ է: Այնուհետև Վանո Սիրադեղյանն իմանալով, թե ովքեր են հանձնարարություն կատարողները, ասել է իրեն՝ գործին ներգրավել լուրջ մարդկանց՝ ՆԶ հատուկ նշանակության ջոկատի պետ Վաղինակ Սարգսյանին և նրա տեղակալ Վիրաբ Մանուկյանին, որից հետո ինքը հրավիրել է այդ անձանց և փոխանցել նրանց նախարարի հանձնարարությունը: Այնուհետև՝ հիշյալ անձինք հարցրել են, թե ինչու Սիրադեղյանն անմիջապես իրենց չի դիմում այդ հարցով, ինքն էլ՝ խորհուրդ է տվել պատասխանը նախարարից ճշտել: Իսկ թե հետո նրանք ճշտել են, թե՝ ոչ ինքը տեղյակ չէ:
Արթուր Շահբազյանը և Արթուր Խաչատրյանը ընթացքում որոշել են «յան տալ» Վահան Հարությունյանից
Գործով մեղադրյալ Արթուր Շահբազյանի ցուցմունքով՝ 1994թ. ամռանը Արթուր Խաչատրյանի հետ միասին Վահան Հարությունյանի հանձնարարությամբ ՀՀ պետանվտանգության վարչության ինչ-որ աշխատակցի բնակության վայրը՝ շենքն ու մուտքը ճշտելու համար,ՆԶՎ ծառայական «Վազ -2106» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով գնացել են Երևանի կոնսերվատորիային հարող փողոցը: Այդ հանձնարարությամբ իրենցից բացի զբաղվել են Մովսես Ներսիսյանը և Խաչատուր Դովլաթյանը: Վ. Հարությունյանն իրենց ասել է, որ ՆԳՆ 7-րդ վարչության աշխատակիցների կողմից արդեն ճշտվել է, թե երբ է այդ անձնավորությունը տնից դուրս գալիս, երբ է վերադառնում և այլն, իսկ իրենց հանձնարարել է ճշտել շենքի մուտքն ու ելքը: Հանձնարարությունը կատարելուց 1-2 օր անց Վ. Հարությունյանը իրեն, Արթուր Խաչատրյանին, Մովսես Ներսիսյանին, Խաչատուր Դովլաթյանին և ՆԶ հատուկ նշանակության ջոկատի պետ Վաղինակ Սարգսյանին ու վերջինիս տեղակալ Վիրաբ Մանուկյանին հրավիրել է իր մոտ՝ քննարկելու թե ինչ պլան կարելի է մշակել՝ նշված մարդուն սպանելու համար: Երբ վերջիններս Վ. Հարությունյանին հարցրել են, թե ում հրամանով է դա և ում պիտի սպանեն, Հարությունյանն ասել է, թե հրաման տվողը՝ անձամբ Վանո Սիրադեղյանն է, իսկ այդ անձնավորությունը /իմա՝ սպանության թիրախը/ պետանվտանգության աշխատակից է: Իրենք քննարկել են այդ թեման, սակայն կոնկրետ ոչինչ չի որոշվել: Դրանից հետո ինքն ու Արթուր Խաչատրյանը առանձին խոսակցություն են ունեցել և որոշել են հրաժարվել այդ սպանությունից, ընդհանրապես՝ «յան տալ» Վահան Հարությունյանից, քանի որ նրա հանձնարարություններն իրենց լավ բանի չեն տանի:
Այդ պաշտոնյան հաճախ է ճաշում Նորագավիթում՝ Քյավառ Ժոռի խորտկարանում
Գործով մեղադրյալ Արթուր Խաչատրյանն իր ցուցմունքում նույն տեղեկություններն է տալիս, ինչ Արթուր Շահբազյանը. միայն որոշ լրացումներ կան: Մասնավորաբար, նա հայտնել է, որ Վահան Հարությունյանի աշխատասենյակում կայացած քննարկման ժամանակ խոսվել է մի պաշտոնյանի սպանելու մասին, որը բնակվում է կոնսերվատորիայի հետևի շենքերից մեկում, որն աշխատանքի է գնում սև գույնի «ԳԱԶ-24»մակնիշի ԱԴԳ սերիայի ավտոմեքենայով և որն ունի թիկնապահներ, շատ զգուշավոր է և հաճախ է ճաշում Նորագավիթում՝ «Քյավառ Ժոռի» խորտկարանում:
Նա նաև հայտնել է, որ վերջինիս սպանելու հարցի քննարկման ժամանակ Վաղինակ Սարգսյանը և Վիրաբ Մանուկյանը դժգոհել են, թե դա հասարակ գործ չէ, կապված է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ և այն դժվար է կատարելը:
Նա պատմել է նաև, թե ինչպես հաջորդ օրը Մովսես Ներսիսյանը դուրս գալով Վահան Հարությունյանի կաբինետից, իր ու Խաչատուր Դովլաթյանի հետ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել են Կարապի լիճ, որտեղից «չծակվելու» համար ինքն ու Մովսես Ներսիսյանը իջել են ավտոմեքենայից ու ոտքով գնացել դեպի կոնսերվատորիայի կողմը, իսկ Խաչատուր Դովլաթյանը սպասել է ավտոմեքենայի մեջ: Իրենց նպատակն է եղել, ճշտել, թե Վահան Հարությունյանի կողմից նշված «ՎԱԶ-24» մակնիշի ԱԴԳ սերիայի մեքենան երբ է շարժվելու շենքի բակից և դեպի ուր է գնալու:
20-25 րոպե սպասելուց հետո պարզել են, որ նշված սև գույնի ավտոմեքենան դուրս եկավ բակից և շարժվեց Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ: Ավտոմեքենայում նստած են եղել 4 ուղևոր, որոնցից մեկը՝ տարեց՝ 50-55 տարեկան, սպիտակ մազերով անձնավորություն է եղել, իսկ մյուսները՝ երիտասարդներ: Դրանից հետո վերադարձել են ՆԶ վարչություն և այնուհետև այդ պաշտոնյայի նկատմամբ այլևս հսկողություն չեն իրականացրել:
Ի դեպ, վկա Կոլյա Ադյանը, որը Վահան Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է եղել, իր ցուցմունքներում հաստատել է վերը նշված փաստերը:
Գուրգեն Եղիազարյան. Իմ հանդեպ Սիրադեղյանի հետապնդումները սկսվեցին Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձից հետո
Տուժող Գուրգեն Եղիազարյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը ավելի քան 20 տարի ծառայել է ՆԳ և ԱԱ նախարարությունների համակարգում և թոշակի է անցել 1995թվականին, ընդ որում, 1993-ի դեկտեմբերից հուլիս ամիսը հանդիսացել է ՀՀ ԱԱՊՎ պետի օպերատիվ գծով տեղակալը:
Նրա ներկայացմամբ՝ իր նկատմամբ Սիրադեղյանի հետապնդումները սկսվել են ՀՀ դատախազության քննչական վարչության նախկին պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձից հետո: Ինքն իմանալով, որ այդ հանցագործությունը կազմակերպել է Սիրադեղյանը, չի թաքցրել այդ հանգամանքը, այլ բացահայտ արտահայտվել է դրա մասին: Բացի այդ՝ դեպքից հետո Վլ, Գրիգորյանին վերցրել է ակտիվ պաշտպանության տակ՝ շուրջ 8 ամիս նրան հատկացնելով ԱԱՊՎ «Ալֆա» հատուկ ջոկատի սպաների կողմից անվտանգության ապահովում:
Գուրգեն Եղիազարյանի սպանության փորձը կազմակերպելու համար Վանո Սիրադեղյանին մեղադրանք առաջադրվել է ի թիվս այլ պատվիրված սպանությունների ու սպանության փորձերի, սակայն վերջինս, լինելով ամբաստանյալ, 2000 թվականի ապրիլին դիմել է փախուստի՝ մինչեւ խորհրդարանը քննարկում էր նրան կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից