ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019 17:20 | Վերլուծություններ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդումը, թե՝ իր համար Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունն անակնկալ է եղել, վստահություն չի ներշնչում: Մանավանդ, երբ տվյալ անձի և հարցի հետ կապված ողջ նախապատմությունը դիտարկում ենք Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ կամ դատավոր ընտրվելու՝ երկարատև ու բազմադրվագ պատմության ու դրան հաջորդող ինչպես ՔՊ-ական ու ՀԱԿ-ական հայտնի դեմքերի, այնպես էլ՝ Սահմանադրական Դատարանի բակում տեղի ունեցող խիստ ուղղորդված տեսարանների՝ պերմանենտ գետնին պառկող Վարդգես Գասպարիի, ՍԴ ուղարկված՝ ցուցարարների համապատկերում :
Իհարկե, հնարավոր է, որ խմբակցությունը տեղյակ չի եղել Վահե Գրիգորյանի ելույթի մանրամասներին /թեպետ ԱԺ-ում նրա ընտրության նախորդ օրը խմբակցության որոշ անդամների հնչեցրած տեքստերը հակառակն են վկայում/, բայց այն, որ քաղաքական իշխանությունը ծանոթ է հայտարարության բովանդակությանը, և որ դա մանրակրկիտ մշակված գործողությունների ծրագիր է, ակներև է:
Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը, աներկբա իրավաբանության հետ որևէ կապ չունի, այն քաղաքական հայտարարություն է, իսկ նա չէր կարող քաղաքական հայտարարությամբ հանդես գալ՝ առանց քաղաքական թիմի հետ համաձայնեցնելու:
Մանավանդ, որ Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը քաղաքական լինելով մի շարք բացահայտումներ արեց: Մասնավորաբար, այն շատ հստակ ցուցանեց, թե ինչու էր իշխանությունը, ԱԺ մեծամասնությունը հենց Վահե Գրիգորյանին և միայն նրան տեսնում որպես ՍԴ դատավորի թեկնածու: Ասել է, թե՝ ի սկզբանե որոշված էր՝ նրան գործուղել Սահմանադրական դատարան՝ արագացված տեմպով՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու մտայնությամբ:
Այդ էր պատճառը, որ իշխանության համար, ըստ էության, ընդունելի չէր նախկինում ՀՀ նախագահի կողմից առաջադրված որևէ այլ թեկնածու, որքան էլ՝ վերջինս պրոֆեսիոնալ և բարձրակարգ լիներ:
Այսինքն, այն, որ Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող գործընթացներն ամբողջովին համաձայնեցված են իշխող կուսակցության վերնախավի հետ, կասկածի տեղ չի թողնում:
Ըստ էության, այս ամենը հաստատում են, որ մենք գործ ունենք առերևույթ ժողովրդավարական ներկայացող, սակայն իրականում իշխանության կարևոր մեկ օղակը համարվող դատական իշխանության հանդեպ իշխող ուժի կողմից ակնհայտ և համակարգված ճնշում գործադրելու՝ արդեն նախադեպ ունեցող փաստի հետ:
Նպատակը հստակ է՝ ճնշում գործադրել ՍԴ-ի վրա՝ պարտադրելով ՍԴ նախագահին հրաժարական տալ: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ՝ դատարանների անկախության սկզբունքի կոպիտ խախտում: Չէ՞ որ հայտնի է՝ ՍԴ նախագահն ունի հստակ գործառույթներ, որով առաջնորդվում է: Ընդ որում, Սահմանադրական դատարանի նախագահը պիտի պաշտոնավարի մինչև թոշակի անցնելը, մինչև 70 տարեկանը /ՀՀ Սահմանադրություն, Հոդված 166. Դատավորների ընտրության և նշանակման կարգը/: Բնականաբար, օրենսդրական այս կարգավորումը կոնկրետ և կարևոր նշանակություն ունի, այն է՝ քաղաքական տարբեր վայրիվերումներից դատական իշխանությունը, արդարադատությունը զերծ պահելը, երկրում տեղի ունեցող քաղաքական վայրիվերումների ազդեցությունը Սահմանադրական դատարանի վրա բացատելը: Այսինքն, այն գործիք է օրենքի շրջանակնԵրում:
Համադրելով վերը նշված գործընթացները, հանգում ենք այն եզրակացության, որ օրենսդրական այս կարգավորումը ուղղակիորեն ձեռնտու չէ գործող իշխանությանը, որն էլ ակնհայտորեն փորձում է ճնշում գործադրել ՍԴ վրա: Ընդ որում, այս օրերին մի տեսակ հրատապ ու արդիական է դառնում այդ ճնշումը՝ այն համատեքստում, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքները: Ինչը նշանակում է իշխող ուժի, կառավարող մեծամասնության ներկայացուցիչները ամեն կերպ փորձելու են ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա:
Սա նշանակում է, որ մենք գործ ունենք օրենքը, սահմանադրական արդարադատությունը՝ քաղաքական նպատակահարմարությամբ փոխարինելու և պետության կարևորագույն ինստիտուտը կոնկրետ մեկ քաղաքական ուժի կամայականություններին ենթարկելու տխուր փորձի հետ:
Ընդդիմախոսները կշտապեն ասել, բա նախկինում.... նախկինի հենց այդ արատավոր երեւույթներն էին, որ մերժվեցին՝ այդ թվում քաղաքականությունից զերծ արդարադատություն ունենալու եւ ոչ նույնը՝ այլ փաթեթավորմամբ շարունակելու համար։
Փորձի ու սխալի ևս մեկ ճանապարհ մենք պարզապես չունենք:
Հեղինակ՝ Ա.Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ