ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան 06/24/2019 17:12 | Քաղաքական
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց տարեկան հաղորդումը, որի ժամանակ քննադատական ելույթներ առանձնապես չհնչեցին իշխող ուժի կողմից։
Փոխարենը Յոլյանին քննադատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ նա նախորդ իշխանությունների ներկայացուցիչ է, որի ժամանակ ժողովրդի սոցիալական ծանր պայմանները, երբ տասը տարիների ընթացքում մարդկանց սոցիալական բևեռացվածությունն ավելի խորացել է՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել։
Պատգամավորի վկայակոչած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007թ.-ին գործազրկությունը եղել է 18.5 տոկոս, որը պահպանվել է նաև 2018թ.-ին, 2007թ.-ի վերջին ՀՆԱ-ն կազմել է 11.9 մլրդ դոլար, 2017թ.-ը երկիրը փակել է 11.5 մլրդ դոլարով։ Ի տարբերություն այս ամենի, 10 տարվա ընթացքում պետական պարտքն է 4 անգամ աճել, իսկ մշտական բնակչության թիվը նվազել՝ առնվազն 260 հազարով։
«Պարոն Յոլյան, Ձեր կենսագրությունից պարզ է դառնում, որ Դուք պետական կառավարման համակարգ եք վերադարձել 2007թ.-ին, ըստ այդմ՝ ես հրապարակեցի հենց այդ թվականից ի վեր Ձեր ուղղակի մասնակցությամբ Հայաստանը կեղեքելու և հարստահարելու հետևանքով երկրի վիճակը նկարագրող որոշ խոսուն թվեր։ Ես այս քննարկումը ֆարս եմ համարում և տարօրինակ եմ համարում, որ մեզ էլ մասնակից եք դարձնում այս քննարկմանը։ Չեմ հասկանում՝ ո՞վ է ի վերջո մերժվել մեկ տարի առաջ, ինչո՞ւ է միայն նա մերժվել, արդյոք մերժումը վերաբերելի՞ է եղել միայն այդ անձին, թե մերժվողը այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարներից է եղել նաև Լևոն Յոլյանը։ Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սեփական կամ մասնավոր սեկտորոնում աշխատանքի փորձ չունեն։ Առավել ևս՝ գուցե կառավարման փորձ։
Բայց մի հարց նրանց, ովքեր ունեն այդպիսի փորձ՝ դուք պատրա՞ստ եք ձեր ընկերությունում աուդիտ կամ հաշվետքննություն հանձնարարել մեկին, ում չեք վստահում, մեկին, ով թալանչի է կամ առնվազն թալանի մասնակից։ Հուսամ՝ պատասխանը բացասական է։ Բա ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին, ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյանը հեղափոխությունից մեկ տարի անց զբաղեցնում է այս կարևորագույն պաշտոնը։ Արդյոք այն, որ հեղափոխական կառավարությունը թեկնածու չի գտել», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Արման Բաբաջանյանը։
Ըստ նրա՝ Յոլյանը չէ, որ պետք է ներկայացներ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը ու հավելեց. «Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը։ Հույս ունեմ՝ այս քննարկման ընթացքում մենք կլսենք այս հարցերի սպառիիչ պատասխանները, այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոններ զբաղեցնեն։ Այդ իմաստով իմ սեփական վերլուծությամբ կարող եմ պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին և ուրեմն, պարոն Յոլյան, Ձեզ կոչ եմ անում ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, որովհետև չենք կարող այս կարևորագույն ինստիտուտը, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում, այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ պեսոնա նոն-գրատա և ասում եմ՝ հաջողություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից