Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է 06/24/2019   14:05  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն և ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առևանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրը, ինչպես նաև՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեք անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այլ անձի անվամբ ներկայանալով, շահադիտական նպատակով անձին ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան 14.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու և ավտոմեքենայի գումարը բնակարանում վճարելու պատրվակով Սևան քաղաքի երկու բնակիչների՝ ծնված 1995 և 1994թթ., ուղեկցել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող բնակարան, որը վարձակալել էր՝ նախապես պլանավորած հանցագործությունը կատարելու նպատակով:

Այնուհետև, ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու և վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից, և հափշտակել նույն շենքի բակում կայանված նշված ավտոմեքենան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սրահում գտնված տուժողներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

 

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ մասնատված և հաշվառման համարանիշերը փոխված վիճակում՝ Երևան քաղաքում գործող ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում, որի զննությամբ, ի թիվս նշված և այլ մասնատված ավտոմեքենաների, հայտնաբերվել են նաև ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հափշտակության վերաբերյալ քննվող քրեական գործով որոնվող «Մերսեդես-բենց S 550» մակնիշի և ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որոնվող «Մերսեդես-բենց S 350» մակնիշի երկու այլ ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի աշխատակիցը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին, 2019թ. հունիսի 20-ին 6000 ԱՄՆ դոլար գումարով ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա երիտասարդից ձեռք է բերել նաև երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով տուժողներից մեկին պատկանող վերոհիշյալ «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի հասցրել ապամոնտաժել, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019թ. մայիս-հունիս ամսիներին ապամոնտաժելու և պահեստամասերը վաճառելու նպատակով ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող նշված կետի աշխատակցի կողմից ևս հինգ հատ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել, որոնք նա նույն կերպ ապամոնտաժել և պահեստամասերի զգալի մասը վաճառել է:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երևան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության  դեպքերին հնարավոր այլ անձանց մասնակից լինելու հանգամանքներն ստուգելու, նրանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, վերջիններիս ինքնությունը պարզելու, ինչպես նաև՝ հափշտակված այլ ավտոմեքենաներն ու վաճառված պահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:22 19/06/2019  |  Քրեական խրոնիկոնԻնքնուս կոսմետոլոգ կինը, որն այլանդակել է 19 հաճախորդի դեմքերը՝ ստացել է հինգ տարվա ազատազրկում (տեսանյութ)
20:38 16/06/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկինում ծխախոտի դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը ձերբակալվել է խարդախության գործով
15:32 06/06/2019  |  Քրեական խրոնիկոնՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար
14:55 30/05/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու և կեղծ վիզա ձևակերպելու համար. գործը դատարանում է
23:38 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀաշվապահը գողացել է հազարավոր ֆունտեր և ծախսել կոշիկների և պայուսակների վրա
16:05 22/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրյալի մասնակցությամբ առերևույթ խարդախության նոր դեպքեր են բացահայտվել
10:07 14/04/2019  |  Քրեական խրոնիկոնԿոտայքի բնակչուհին սոցցանցում հանդես է եկել տղամարդու անվան տակ, Արամուսի բնակչուհուն խոստացել ամուսնանալ ու 7 մլն հափշտակել
11:34 15/03/2019  |  Քրեական խրոնիկոն22-ամյա տնօրենին մեղադրանք է առաջադրվել
08:42 27/02/2019  |  ՄամուլԽաբեություն լավ մտածված սցենարով․ 2 հազար դրամ կանխավճարով բնակարան են առաջարկում.«Ժողովուրդ»
00:01 17/02/2019  |  Քրեական խրոնիկոն«Վուդլենդ» ՍՊԸ տնօրենին բարեկամը մեղադրում է խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ

Արխիվ

[]