ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/23/2019 14:02 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Սահմանադրական դատարանն իրավունքի դատարան է, եւ եռաստիճան դատական համակարգից կախվածության մեջ չի գտնվում, այսինքն՝ ՍԴ որոշման կայացումը չի կարող կախվածության մեջ գտնվել Վերաքննիչից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը. «Եթե ՍԴ-ն տեսնում է որեւէ նորմի հետ կապված սահմանադրականության խնդիր, ապա ինքը իր որոշումը կկայացնի՝ անկախ այն հանգամանքից, թե Առաջին ատյանում, Վերաքննիչում կամ Վճռաբեկում գործի վերաբերյալ ինչպիսի ընթացք է գնում»,-ասաց նա։
Մեր այն հարցին, թե Վերաքննիչի կողմից բողոքների բավարարումը որքանո՞վ ողջամիտ կլինի այն համատեքստում, որ ՍԴ-ն, օրերս վարույթ ընդունելով Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երեքը, գտել է, որ այդտեղ կա օրենքի մեկնաբանման խնդիր, Էրիկ Ալեքսանյանը մատնանշեց Վճռաբեկ դատարանի մի նախադեպային որոշում. «Ըստ այդ նախադեպային որոշման՝ եթե քրեական գործն արդեն գտնվում է դատարանում, եւ քննարկվում է հարկադրանքի միջոցի կիրառման, փոփոխման կամ վերացման հարցը, Առաջին ատյանի յուրաքանչյուր որոշում հետագայում դատական վերահսկողության առարկա դարձնելիս կանգնում ենք իրավական փակուղու մեջ: Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը, մայր քրեական գործը քննող դատարանի կայացրած որոշման ստուգման արդյունքում յուրաքանչյուր նոր որոշում կայացնելով, փաստացի միջամտում է մայր քրեական գործին։ Այս դեպքում ես կարծում եմ, որ եթե պրն Դանիելյանի որոշումը լինի բացասական պաշտպանական կողմի համար, այսինքն՝ եթե նա վերացնի անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխման որոշումը, ապա միջամտություն կանի մայր քրեական գործին։ Ուստի գտնում եմ, որ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ պրն Դանիելյանը պետք է ուղղակի մերժի այս բողոքը»։
Ինչ վերաբերում է կասեցման որոշման բեկանմանը, պաշտպանը գտնում է, որ դրա համար հիմքեր չկան. «Ճիշտ է, ես ի սկզբանե հայտարարել եմ, որ այս որոշումը բողոքարկման ենթակա եւ մնում եմ այդ նույն կարծիքին, բայց ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա այն խորապես ուսումնասիրելով ՝մենք կտեսնենք, որ դատարանը շատ հանգամանալից հիմնավորել է, թե ինչու է ինքն ասում, որ կա հիմնավոր կասկած՝ կապված 300.1 հոդվածի սահմանադրականության հետ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ հոդվածը անորոշ է, իսկ եթե մի օրենք ունի որոշակիության խնդիր, դրանով անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, որովհետեւ այդ նորմի դեմ պաշտպանական կողմը պետք է կարողանա պաշաճ պայքարել եւ ներկայացնել իր դիրքորոշումը, բայց եթե մեզ համար այդ նորմը անորոշ է, մենք ինչպե՞ս պաշտպանվենք»։
Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց՝ առաջին հարցը, որ իրենց համար անորոշ է եղել, 300.1 հոդվածի դիսպոզիցիայում առկա նորմի վերացում-դադարեցում հասկացությունն է. «Դա ի՞նչ է նշանակում. արդյո՞ք դադարեցում-վերացումը կարող ենք նույնացնել խախտման հետ։ Դատախազությունը, ի դեպ, նույնացնում է այդ հասկացությունները, բայց դա իրենց մեկնաբանությունն է, մենք այլ կերպ ենք մեկնաբանում, եւ գտնում նք, որ դրանք նույնական չեն, եւ խնդիրն այստեղ է. եթե կա երկու մեկնաբանություն, այդ անորոշությունը պետք է վերացնի ՍԴ-ն»:
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմի առարկությունները ամբողջությամբ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելուն՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դա աննախադեպ որոշում էր դատավոր Արմեն Դանիելյանի կողմից. «Առարկություն չներկայացնելը, չթույլատրելը միջնորդություն ներկայացնել ուղղակի օրենքի կոպտագույն խախտում Է, որովհետեւ պաշտպանական կողմը զրկված է եղել լսվելու իրավունքից, ինչը արդար դատաքննության իրավունքի ապահովման տարր է, եւ ես գտնում եմ, որ այստեղ կա լուրջ խնդիր»։
Ինչ վերաբերում է այս դատավարությանը իրենց ներկա չգտնվելուն, Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ իրենց մասնակցությունը հայեցողական իրավունք է, եւ իրենք օգտվել են բացառապես հայեցողական իրավունքից. «Ես հետեւել եմ ամբողջ դատավարությանը, եւ կարող եմ ասել, որ իմ փաստաբան գործընկերները կատարել են առավելագույնը, իմ բացակայությունն այդքան էլ չի զգացվել, որովհետեւ նրանք շատ հանգամանալից ներկայացրել են իրենց փաստարկները՝ կապված թե բողոքաբերների փաստարկների հետ, թե ինքնաբացարկի, ուստի ես միանում եմ նրանց բոլոր փաստարկներին»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ