ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունն իրավասու չէ գիտակից և ինքնավար մարդու փոխարեն որոշում կայացնելու.Ղամբարյան (տեսանյութ) 06/22/2019 16:07 | Քաղաքացիական իրավունք
Պետությունը փորձում է օրենսդրորեն սահմանափակել ծխախոտի օգտագործումը։ Թվում է դրական քայլ է՝ ուղղված բնակչության առողջության անվտանգության ապահովմանը, սակայն այն միաժամանակ պարունակում է մարդու կյանքին միջամտելու, նրա փոխարեն որոշումներ կայացնելու տարրեր։
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ղամբարյանի դիտարկմամբ՝ օրենքի նախագիծը հիմնված է «մարդ-պետություն» փոխհարաբերությունների կոշտ պատերնալիստական հայեցակարգի վրա, որը համատեղելի չէ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում հռչակված սահմանադրական արժեհամակարգի հետ: «Պետությունն իրավասու չէ գիտակից և ինքնավար մարդու փոխարեն որոշելու նրա վարքագծի լավագույն տարբերակը: Եթե գիտակից մարդը կայացրել է ծխելու մասին ինքնավար որոշում, որով նա չի ոտնահարում այլ անձանց առողջության պահպանման իրավունքը, ապա պետությունը չի կարող, առանց լրացուցիչ հիմնավորման, արգելել մարդուն ծխել՝ իր իսկ առողջության պահպանման շահերից ելնելով»,- ասաց Ա.Ղամբարյանը:
Իրավաբանը փաստեց, որ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում անմիջականորեն ամրագրված չէ ծխելու «իրավունքը», ուստի այն՝ որպես առանձին իրավունք գոյություն չունի, սակայն ծխելու հնարավորությունը պաշտպանվում է ազատ գործելու սահմանդրական իրավունքով: Ազատ գործելու իրավունքի այս դրսևորումը կարելի է սահմանափակել այլ անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման նպատակով: Ազատ գործելու իրավունքի այլ սահմանափակումները պետության կողմից պետք է հստակ հիմնավորվեն: Այս տեսանկյունից խիստ վիճահարույց է, թե Նախագծի հեղինակները ին՞չ իրավաչափ նպատակից ելնելով են փորձում ծխելն արգելել նաև փակ մասնագիտացված ակումբներում (սիգար բարեր և այլն), չէ որ այն նախատեսված է բացառապես ծխողների համար, և այլ անձանց իրավունքները չի ոտնահարվում: Կրկին նշեց՝ եթե պետությունն այս եղանակով ցանկանում է ապահովել ծխող մարդու առողջությունը, ապա դա դեպի բռնապետություն տանող կոշտ պատերնալիզմ է:
Պրոֆ. Ա.Ղամբարյանը քննադատեց ՀՀ առողջապահության նախարարի այն դատողությունը, ըստ որի առողջության պահպանման իրավունքը մարդու մյուս իրավունքների համեմատության գնահատվում է որպես գերակայող իրավունք: Նա նշեց, որ մարդու հիմնական իրավունքների սահմանադրական դոկտրինի տեսանկյունից անթույլատրելի է մարդու այլ իրավունքների, այդ թվում՝ ազատ գործելու իրավունքի համեմատությամբ մարդու առողջության պահպանման իրավունքն in abstracto որակել որպես գերակայող իրավունք: Նույնիսկ մարդու կյանքի իրավունքը մյուս իրավունքների համեմատությամբ a priori կամ in abstracto չի դիտարկվում որպես գերակայող իրավունք:
«Ծխելու համապարփակ արգելքը (պետական հոգածություն, թե՞ մարդու ինքնավարություն)» թեմայով Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում մասնագետները նշվեցին, որ Նախագիծը կարիք ունի համալիր փոփոխությունների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ