ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Իրաքում 06/21/2019 19:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը աշխատանքային այցով Բաղդադում էր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար դոկտոր Նայեմ Թ. Յուսիրի և փոխնախարար Ահմադ ալ-Բայաթիի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական ներուժը և հաջողված փորձը բարձր տեխնոլոգիական կրթության ոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել: Գեղամ Վարդանյանը նախարարին հրավիրել է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
Երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտը համակարգող գերատեսչությունների կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակներում Իրաքի գործարարներին հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են հայկական ընկերությունների հաջողված փորձը, գիտելիքները, գրանցած հաջողությունները, այլ երկրներում ծավալած գործունեությունը: Կողմերը ընդգծել են, որ կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է օգտագործել՝ ի շահ երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման:
Գեղամ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրագույն կրթության և լուսավորության նախարարի տեղակալ դոկտոր Սալամ Խոշնաուի, Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Հազեմ Աբդելռզակ ալ-Ջումայլիի հետ, որին ներկայացվել են Հայաստանում բժշկության ոլորտի թվայնացման գործում ունեցած հաջողությունները և հայկական կազմակերպությունների լուծումները:
Նախարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ փոխգործակցությունը հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Իրաքի պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հունիսի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել են Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, կապի, կրթության և լուսավորության, առողջապահության ոլորտները համակարգող նախարարների հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում, նորաստեղծ նախարարության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը: Գեղամ Վարդանյանն ընդգծել է հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը՝ սկսած դեռևս խորհրդային տարիներից մաթեմատիկայի, արհեստական բանականության, ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում։ Անդրադարձ է եղել ստարտափների գործունեության, թվային օրակարգի ձևավորման, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին։
Քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնմանը և զարգացմանը առնչվող մի շարք հարցեր:
Գեղամ Վարդանյանը փոխվարչապետ Թալաբանիին է փոխանցել Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT-2019») հրավերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ