Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան

Իշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան 06/21/2019   14:29  |  ԼՐԱՀՈՍ

Խոշոր ցնցումներից հետո ժամանակի ընկալումը տարբեր է և էապես կախված է քաղաքական կամ հանրային դիրքավորումից։ Պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանության ժամանակը, ոչ իշխանական միավորների ժամանակը և պետության ժամանակը։


Իշխանության ժամանակը

Իշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում։ Նրանց թվում է, թե շտապելու որևէ անհրաժեշտություն չկա, դիմացն անսպառ ժամանակ է։ Գործը կսպասի, բարեփոխումները հանգիստ կարելի է հետաձգել, կարևորը կարելի է թողնել հետոյի։ Հիմա դրա ժամանակը չէ։ Այս ժամանակային թակարդը իշխանության ներսում լուռ համաձայնությամբ է ձևավորվում։ Այդ պատճառով էլ իշխանությունը շատ արագ ձևավորում է իր օրակարգը, որը կազմվում է կա՛մ նեղ հետաքրքրության հարցերից, կա՛մ իշխանություն պահելու տեսանկյունից։

Ամիսներ շարունակ իշխանությունը համառորեն խուսափում է հիմնական բարդ խնդիրներից. այն խնդիրներից, որոնց առկայության, որոնց չլուծվելու պատճառով էլ իրենք եկան իշխանության։ Չի գնում խորքային գրագետ բարեփոխումների, չի գնում բարդ լուծումների։ Ցանկացած ձևաչափում խուսափում է լուրջ թեմաներից: ԱԺ-ում միտինգ է, իշխող ուժի համագումարում միտինգ է, հարցազրույցներում, ասուլիսներում, անհատական խոսքում՝ միտինգ։ Ես այն տեսակետին չեմ, որ իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք ի վիճակի են լուրջ նախաձեռնությունների։

Ուղղակի իշխանությունը արդեն սկսել է ոչ ճիշտ ընկալել իր ժամանակային ռեսուրսը։ «Դիմացը մի 5-10 տարի կա, հետո կանենք...» պատկերացումը շատ ազդեցիկ քաղաքական միավորների հիմնական սխալն է եղել։ Երբ անվերջ, անծայրածիր ժամանակի զգացողությունը իշխում է նոր իշխանական էլիտայի պատկերացումներում, այն երբեք չի սահմանափակվում նեղ շրջանակով։ Գործադիրը, գործ անելու համար նախատեսված համակարգերը, մարդիկ, շատ արագ ու սահուն են վարակվում դրանով։ Արևմտյան կրթությամբ քաղավիացիայի պետի ձևակերպումը, թե՝նոր ավիաընկերություններ, նոր ուղղություններ բերելը ժամանակ է պահանջում՝ 1-15 տարի, ֆանտաստիկ էր իր ճշգրտությամբ։ Այլոք՝ պետություններ, ժողովուրդներ 15 տարվա ընթացքում պլանավորում են Մարսի վրա վայրէջք կատարել կամ արհեստական ինտելեկտի ներդրումն իրենց կյանքում հասցնել բեկումնային մակարդակի։

Ոչ իշխանական միավորների ժամանակը

Լրիվ հակառակ տրամադրություններն են տիում ոչ իշխանական համակարգերում։ «Բան չմնաց, ամեն ինչ վատ է գնում, չեն կարողանում ոչ մի բան անել... Մի քանի ամսվա բան է մնացել սրանց...»։ Սա ամենաանհեռանկար մթնոլորտն է, որը կարող է ձևավորվել իշխանությունից դուրս գտնվող համակարգերում, որովհետև սա, ներկան վերաիմաստավորելու, վերադասավորվելու,ապագայի տրամադրություններ ձևավորելու փոխարեն, ձևավորում է «վերադարձի մթնոլոլորտ»։

Սա սպանում է առողջ մտածելու և առողջ աշխատելու, ինքնակատարելագործվելու՝առկա հնարավորությունները։ Սա նույնքան վտանգավոր է, որքան՝ իշխանության ունեցած՝անսահմանափակ ժամանակի զգացումը։ Երկու դեպքում էլ ընկնում է արդյուանվետությունը՝ անհատների, միավորների, մտքի, գործունեության արդյունավետությունը։ Եվ իշխանության ու ոչ իշխանության՝ ժամանակի հակադիր ընկալումները մեկը մյուսին ուժեղացնում են։ Երկուսն էլ առանձին-առանձին պետության համար շատ վտանգավոր են, ու նաև անընդհատ ուժեղացնում են միմյանց։

Պետության ժամանակը

Ինչո՞ւ են տապալվում պետությունները։ Նաև այն պատճառով, որ մի պահից քաղաքական միավորների ժամանակները դառնում են ոչ համարժեք պետության ժամանակի հետ։ Պատկերավոր ասած,՝պետության ժամացույցը դադարում է մշտապես լինել նրանց աչքի առաջ։ Ու իրականության մեջ ձևավորվում են երեք տարբեր ժամանակային գոտիներ՝ իշխանության ժամանակը, ոչ իշխանական ուժերի ժամանակը, պետության ժամանակը։

Կոնկրետ ժամանակահատվածների համար նախատեսված խնդիրները չեն լուծվում, դրանք կուտակվում են՝ օր օրի, ամսեամիս։ Նոր ծագող մարտահրավերները հավուր պատշաճի չեն գնահատվում, որովհետև պետական մեքենան, պետության շարժիչը աշխատում է այլ ժամանակային տրամաբանության մեջ. «Դա հետո, ավելի ուշ, սա էլ անենք, հետո դրանց մասին կմտածենք, և այլն, և այլն»:

Կա մի խորքային, լուրջ սխալի վտանգ։ Դա հետևյալ ձևակերպումն է՝ 20-30 տարվա խնդիրները 1-2 տարում չենք լուծելու։ Սա իսկապես շատ խորքային սխալ է ու շատ վտանգավոր՝ ոչ միայն այսօրվա, այլև հաջորդ կառավարությունների համար։ Սա երեք գործոնների միաժամանակյա սխալ ընկալում է.

Ա. անցյալի ժամանակի սխալ ընկալում, որովհետև նախորդ 30 տարում ծագել են և լուծվել են հարյուրավոր բարդ խնդիրներ։ Իհարկե, կուտակվել են նաև բազմաթիվ չլուծած հարցեր։ Բայց դա չի նշանակում, որ երկիրը անկախությունից ի վեր միայն չլուծված խնդիրների պաշար է կուտակել։

Բ. Կա բուն խնդիրների սխալ ընկալման միտում։ Խնդիրը, պրոբլեմը շատ դինամիկ հասկացություն է, այն չի կարող վերագրվել միայն անցյալին։ Վերջին մեկ տարում ծագել են լրիվ նոր, բավական բարդ խնդիրներ, որոնք նախկինում չկային ու լուծում են պահանջում։ Հակառակ դեպքում կուտակվում են ու համալրում չլուծված, խնդիրների կրիտիկական ծավալը։ Եվ վերջապես.

Գ. «Ապագայի ժամանակի» սխալ ընկալման ռիսկը։ Այն կայանում է հետևյալի մեջ. եթե հղում ես անում նախորդ 30 տարվա խնդիրներին ու քեզ ժամանակ նվիրում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ պետությունը անվերադարձ հետ է մնալու տարածաշրջանային մրցակցությունից։ Հայաստանը այսօր կանգնած է մոդեռնիզացիայի սուր խնդրի առաջ, Հայաստանը կանգնած է թվայնացված պետության հրամայականի առաջ ու մենք ամեն գնով պետք է առաջ լինենք մեր հարևաններից, և այս ամենն անվտանգության սուր խնդրի պայմաններում։ Տարածաշրջանային մրցակցության կենաց ու մահու պայքարում, նախորդ ժառանգությունը չի կարելի դիտարկել որպես բեռ, այն պետք է դիտարկվի որպես բազա, փորձելով գտնել լուրջ առաջընթացի այլ, նոր ռեսուրսներ։ Հասկանո՞ւմ եք, հակառակ դեպքում 5-6 ամսում կարող են ձևավորվել այնպիսի խնդիրներ, որոնց մոտ նախորդ 30 տարվա խնդիրները պարզունակ, մանկական կթվան։

Ստեղծվում է մի մթնոլորտ, որ կարևոր հարցերի մասին մտածելու ո՛չ ժամանակը կա, և ոչ էլ՝ մեխանիզմը։ Պետական միտքը և պետական մեքենան ուղղվում են մեկ անձի սպասարկման համակարգեր ձևավորելուն։ Պետական միտքն ուղղվում է այս նպատակին։ Պետք է մի բան նաև հստակ պատկերացնել՝ պետության ղեկավարի ժամանակը մի պահից սկսվում է տարբերվել նրա շքախմբի ժամանակից։ Շքախումբը ժամանակի ընթացքում ձեռք է բերում կամ վաստակում է որոշակի ավտոնոմիա և, հետևաբար, ձևավորում իր պատկերացումներն՝անելիքների և հատկացված ժամանակի վերաբերյալ։ Սա շատ լուրջ ռիսկ է ղեկավարի համար, բայց նախ այդ ռիսկը պետք է ժամանակին ֆիքսել և հետո՝ կարողանալ հակազդել։

Ժամանակային աղավաղման պրոցեսում պետության համար մյուս կարևորագույն ռիսկը ժամանակավորության մթնոլորտն է։ Երբ նոր իշխող էլիտան երկար ամիսների ընթացքում չի մտնում համերաշխության և առաջընթացի փուլ, չի մտնում ոլորտային «սուբստանտիվ» բարեփոխումների դաշտ և որպես իր կոմֆորտ զոնա ուրվագծում է անցյալի և ուրիշների սխալները, ապա պետական համակարգում և հասարակական ընդհանրական գիտակցության մեջ սկսում է իշխել այս ամենի ժամանակավորության զգացումը։

Ժամանակավոր փուլ, ժամանակավոր բարքեր, ժամանակավոր մարդիկ և այլն։ Իսկ սա նշանակում է, որ ուղղակի ոչ մի արդյունավետ գործ հնարավոր չի լինի անել, ու մոռանալ է պետք առաջընթացի և զարգացման մասին։ Սրա վերջին կանգառը, ցավոք, ժամանակավոր պետության գաղափարն է։ Ու իշխանության միջի և ոչ իշխանական շրջանակի սոլիդության ցուցանիշը սա է՝ այս պարզ ռիսկերի գիտակցումը։ Մեր բոլոր սուբյեկտիվ ժամանակներին դեմ-հանդիման կա մի շատ օբյեկտիվ և կայուն ժամանակ՝ ադրբեջանական ժամանակը, որը սպասում է մեր նոր, ավելի նոր սխալներին, որպեսզի իր պատկերացմամբ ճիշտ ժամանակին լուծի իր խնդիրը։

Վահե Հովհաննիսյան

«Այլըտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]