ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական կարգը տապալելու համար երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի թնջուկը կհանգուցալուծվի օգոստոսին 06/21/2019 20:26 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցի քննարկումն ի վերջո տեղափոխվեց Սահմանադրական դատարան, որտեղ 2019 թվականի օգոստոսին իրենց հանգուցալուծումը կստանան շուրջ մեկ տարի իրավաբանական հանրույթի կողմից հնչեցվող իրարամերժ մեկնաբանությունները։ Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռ.Քոչարյանի կողմից ներկայացված եւս երեք դիմում։ (Ի սկզբանե նշել էինք երկու, սակայն ՍԴ հաղորդագրությանն ուշադիր ծանոթանալով պարզվեց, որ իրականում խոսքը գնում է երեք դիմումի մասին)։
Պաշտոնապես ՍԴ-ն հայտնել է, որ վարույթ ընդունած դիմումներից մեկը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի, մյուսները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նշված դիմումները ՍԴ ներկայացվել են 2019 թվականի մայիսի 20-ից հետո, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, չանդրադարձավ Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությանը եւ իր նախաձեռնությամբ որոշեց կասեցնել քրեական գործի վարույթը ու դիմել ՍԴ։ Վերջինիս որոշումը դեռեւս քննարկման փուլում է. ՍԴ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն էր տեսել դատարանի դիմումը վարույթ ընդունելու հարցը որոշելու համար, իսկ դատախազությունն էլ դատական ատյաններում վիճարկում է օրենսդրական նորմերի սահմանադրականության հարցը պարզելու համար ՍԴ դիմելու դատարանի որոշման իրավաչափությունը։ Մի կողմ թողնելով, որ նախկինում երբեւէ դատախազությունը չի բողոքարկել որեւէ այլ գործով ՍԴ դիմելու դատարանի որոշումները՝ դրանով իսկ ի ցույց դնելով երկրորդ նախագահի քրեական գործի նկատմամբ առանձնահատուկ կանխակալ վերաբերմունքը՝ փաստենք, որ Ռ.Քոչարյանի դիմումները ՍԴ-ի կողմից վարույթ ընդունելը երկրորդական-երրորդական դարձրեցին վերաքննիչ քրեական դատարանի՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ափալ-թափալ խորհրդակցական սենյակ հեռանալը ։
Այսպես՝ վերջին մեկ ամսում Ռ.Քոչարյանի կողմից ՍԴ ներկայացվել է 4 դիմում, որոնցից 3-ը ՍԴ-ն վարույթ է ընդունել։ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը վիճարկելով ՀՀ երկրորդ նախագահը խնդրել է Սահմանադրական դատարանին պարզել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որոշակիության եւ համաչափության խնդիրը, այդ թվում հանցակազմի տարրերի, ձեւակերպումների անորոշությունը։ նույն հոդվածին վերաբերող երկրորդ դիմումով նախագահը բարձրացրել է դրա հետադարձ ուժի հարցը, իսկ երրորդ դիմումով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի մասին, վիճարկվում է հանրապետության նախագահի անձեռնմխելիության հարցը, դրա բացակայությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք։ ՍԴ-ն դրանք ընդունել է վարույթ, միավորել և միավորված գործի դատաքննությունը նշանակվել օգոստոսի 29-ին։ 4-րդ դիմումի ընդունումը մերժվել է։
Կարող ենք փաստել, որ անկախ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշման բովանդակությունից՝ կարող ենք փաստել, որ ՍԴ-ի այսօրվա աշխատակարգային որոշումները խիստ բեկումնային են, քանզի բարձրացված հարցերի վերբերյալ ՍԴ-ի մեկնաբանությունը կարող է էական ազդեցություն ունենալ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործի հետագա ճակատագրի վրա՝ Սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքի մասով։
Նշենք, որ ավելի վաղ պաշտոնաթող նախագահը ներկայացրել էր եւս երեք դիմում, որոնցից 2-ը ընդունումը մերժվել էր, իսկ երրորդը ՍԴ-ն ընդունել էր վարույթ ու փաստել նրա արդար դատաքննության իրավունքի խախտումը։
Ի դեպ, այս առումով հետաքրքիր է լինելու ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանի վարքագիծը, որը տվյալ գործով հանդես է գալիս որպես շահագրգիռ անձ, քանզի ներկայացրել է տուժողների իրավահաջորդների շահերը, հետեւապես նրա՝ որպես դատավորի, անկողմնակալության ու անաչառության սկզբունքների ապահովումը վիճարկելի է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից