ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան 06/21/2019 14:29 | ԼՐԱՀՈՍ
Խոշոր ցնցումներից հետո ժամանակի ընկալումը տարբեր է և էապես կախված է քաղաքական կամ հանրային դիրքավորումից։ Պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանության ժամանակը, ոչ իշխանական միավորների ժամանակը և պետության ժամանակը։
Իշխանության ժամանակը
Իշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում։ Նրանց թվում է, թե շտապելու որևէ անհրաժեշտություն չկա, դիմացն անսպառ ժամանակ է։ Գործը կսպասի, բարեփոխումները հանգիստ կարելի է հետաձգել, կարևորը կարելի է թողնել հետոյի։ Հիմա դրա ժամանակը չէ։ Այս ժամանակային թակարդը իշխանության ներսում լուռ համաձայնությամբ է ձևավորվում։ Այդ պատճառով էլ իշխանությունը շատ արագ ձևավորում է իր օրակարգը, որը կազմվում է կա՛մ նեղ հետաքրքրության հարցերից, կա՛մ իշխանություն պահելու տեսանկյունից։
Ամիսներ շարունակ իշխանությունը համառորեն խուսափում է հիմնական բարդ խնդիրներից. այն խնդիրներից, որոնց առկայության, որոնց չլուծվելու պատճառով էլ իրենք եկան իշխանության։ Չի գնում խորքային գրագետ բարեփոխումների, չի գնում բարդ լուծումների։ Ցանկացած ձևաչափում խուսափում է լուրջ թեմաներից: ԱԺ-ում միտինգ է, իշխող ուժի համագումարում միտինգ է, հարցազրույցներում, ասուլիսներում, անհատական խոսքում՝ միտինգ։ Ես այն տեսակետին չեմ, որ իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք ի վիճակի են լուրջ նախաձեռնությունների։
Ուղղակի իշխանությունը արդեն սկսել է ոչ ճիշտ ընկալել իր ժամանակային ռեսուրսը։ «Դիմացը մի 5-10 տարի կա, հետո կանենք...» պատկերացումը շատ ազդեցիկ քաղաքական միավորների հիմնական սխալն է եղել։ Երբ անվերջ, անծայրածիր ժամանակի զգացողությունը իշխում է նոր իշխանական էլիտայի պատկերացումներում, այն երբեք չի սահմանափակվում նեղ շրջանակով։ Գործադիրը, գործ անելու համար նախատեսված համակարգերը, մարդիկ, շատ արագ ու սահուն են վարակվում դրանով։ Արևմտյան կրթությամբ քաղավիացիայի պետի ձևակերպումը, թե՝նոր ավիաընկերություններ, նոր ուղղություններ բերելը ժամանակ է պահանջում՝ 1-15 տարի, ֆանտաստիկ էր իր ճշգրտությամբ։ Այլոք՝ պետություններ, ժողովուրդներ 15 տարվա ընթացքում պլանավորում են Մարսի վրա վայրէջք կատարել կամ արհեստական ինտելեկտի ներդրումն իրենց կյանքում հասցնել բեկումնային մակարդակի։
Ոչ իշխանական միավորների ժամանակը
Լրիվ հակառակ տրամադրություններն են տիում ոչ իշխանական համակարգերում։ «Բան չմնաց, ամեն ինչ վատ է գնում, չեն կարողանում ոչ մի բան անել... Մի քանի ամսվա բան է մնացել սրանց...»։ Սա ամենաանհեռանկար մթնոլորտն է, որը կարող է ձևավորվել իշխանությունից դուրս գտնվող համակարգերում, որովհետև սա, ներկան վերաիմաստավորելու, վերադասավորվելու,ապագայի տրամադրություններ ձևավորելու փոխարեն, ձևավորում է «վերադարձի մթնոլոլորտ»։
Սա սպանում է առողջ մտածելու և առողջ աշխատելու, ինքնակատարելագործվելու՝առկա հնարավորությունները։ Սա նույնքան վտանգավոր է, որքան՝ իշխանության ունեցած՝անսահմանափակ ժամանակի զգացումը։ Երկու դեպքում էլ ընկնում է արդյուանվետությունը՝ անհատների, միավորների, մտքի, գործունեության արդյունավետությունը։ Եվ իշխանության ու ոչ իշխանության՝ ժամանակի հակադիր ընկալումները մեկը մյուսին ուժեղացնում են։ Երկուսն էլ առանձին-առանձին պետության համար շատ վտանգավոր են, ու նաև անընդհատ ուժեղացնում են միմյանց։
Պետության ժամանակը
Ինչո՞ւ են տապալվում պետությունները։ Նաև այն պատճառով, որ մի պահից քաղաքական միավորների ժամանակները դառնում են ոչ համարժեք պետության ժամանակի հետ։ Պատկերավոր ասած,՝պետության ժամացույցը դադարում է մշտապես լինել նրանց աչքի առաջ։ Ու իրականության մեջ ձևավորվում են երեք տարբեր ժամանակային գոտիներ՝ իշխանության ժամանակը, ոչ իշխանական ուժերի ժամանակը, պետության ժամանակը։
Կոնկրետ ժամանակահատվածների համար նախատեսված խնդիրները չեն լուծվում, դրանք կուտակվում են՝ օր օրի, ամսեամիս։ Նոր ծագող մարտահրավերները հավուր պատշաճի չեն գնահատվում, որովհետև պետական մեքենան, պետության շարժիչը աշխատում է այլ ժամանակային տրամաբանության մեջ. «Դա հետո, ավելի ուշ, սա էլ անենք, հետո դրանց մասին կմտածենք, և այլն, և այլն»:
Կա մի խորքային, լուրջ սխալի վտանգ։ Դա հետևյալ ձևակերպումն է՝ 20-30 տարվա խնդիրները 1-2 տարում չենք լուծելու։ Սա իսկապես շատ խորքային սխալ է ու շատ վտանգավոր՝ ոչ միայն այսօրվա, այլև հաջորդ կառավարությունների համար։ Սա երեք գործոնների միաժամանակյա սխալ ընկալում է.
Ա. անցյալի ժամանակի սխալ ընկալում, որովհետև նախորդ 30 տարում ծագել են և լուծվել են հարյուրավոր բարդ խնդիրներ։ Իհարկե, կուտակվել են նաև բազմաթիվ չլուծած հարցեր։ Բայց դա չի նշանակում, որ երկիրը անկախությունից ի վեր միայն չլուծված խնդիրների պաշար է կուտակել։
Բ. Կա բուն խնդիրների սխալ ընկալման միտում։ Խնդիրը, պրոբլեմը շատ դինամիկ հասկացություն է, այն չի կարող վերագրվել միայն անցյալին։ Վերջին մեկ տարում ծագել են լրիվ նոր, բավական բարդ խնդիրներ, որոնք նախկինում չկային ու լուծում են պահանջում։ Հակառակ դեպքում կուտակվում են ու համալրում չլուծված, խնդիրների կրիտիկական ծավալը։ Եվ վերջապես.
Գ. «Ապագայի ժամանակի» սխալ ընկալման ռիսկը։ Այն կայանում է հետևյալի մեջ. եթե հղում ես անում նախորդ 30 տարվա խնդիրներին ու քեզ ժամանակ նվիրում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ պետությունը անվերադարձ հետ է մնալու տարածաշրջանային մրցակցությունից։ Հայաստանը այսօր կանգնած է մոդեռնիզացիայի սուր խնդրի առաջ, Հայաստանը կանգնած է թվայնացված պետության հրամայականի առաջ ու մենք ամեն գնով պետք է առաջ լինենք մեր հարևաններից, և այս ամենն անվտանգության սուր խնդրի պայմաններում։ Տարածաշրջանային մրցակցության կենաց ու մահու պայքարում, նախորդ ժառանգությունը չի կարելի դիտարկել որպես բեռ, այն պետք է դիտարկվի որպես բազա, փորձելով գտնել լուրջ առաջընթացի այլ, նոր ռեսուրսներ։ Հասկանո՞ւմ եք, հակառակ դեպքում 5-6 ամսում կարող են ձևավորվել այնպիսի խնդիրներ, որոնց մոտ նախորդ 30 տարվա խնդիրները պարզունակ, մանկական կթվան։
Ստեղծվում է մի մթնոլորտ, որ կարևոր հարցերի մասին մտածելու ո՛չ ժամանակը կա, և ոչ էլ՝ մեխանիզմը։ Պետական միտքը և պետական մեքենան ուղղվում են մեկ անձի սպասարկման համակարգեր ձևավորելուն։ Պետական միտքն ուղղվում է այս նպատակին։ Պետք է մի բան նաև հստակ պատկերացնել՝ պետության ղեկավարի ժամանակը մի պահից սկսվում է տարբերվել նրա շքախմբի ժամանակից։ Շքախումբը ժամանակի ընթացքում ձեռք է բերում կամ վաստակում է որոշակի ավտոնոմիա և, հետևաբար, ձևավորում իր պատկերացումներն՝անելիքների և հատկացված ժամանակի վերաբերյալ։ Սա շատ լուրջ ռիսկ է ղեկավարի համար, բայց նախ այդ ռիսկը պետք է ժամանակին ֆիքսել և հետո՝ կարողանալ հակազդել։
Ժամանակային աղավաղման պրոցեսում պետության համար մյուս կարևորագույն ռիսկը ժամանակավորության մթնոլորտն է։ Երբ նոր իշխող էլիտան երկար ամիսների ընթացքում չի մտնում համերաշխության և առաջընթացի փուլ, չի մտնում ոլորտային «սուբստանտիվ» բարեփոխումների դաշտ և որպես իր կոմֆորտ զոնա ուրվագծում է անցյալի և ուրիշների սխալները, ապա պետական համակարգում և հասարակական ընդհանրական գիտակցության մեջ սկսում է իշխել այս ամենի ժամանակավորության զգացումը։
Ժամանակավոր փուլ, ժամանակավոր բարքեր, ժամանակավոր մարդիկ և այլն։ Իսկ սա նշանակում է, որ ուղղակի ոչ մի արդյունավետ գործ հնարավոր չի լինի անել, ու մոռանալ է պետք առաջընթացի և զարգացման մասին։ Սրա վերջին կանգառը, ցավոք, ժամանակավոր պետության գաղափարն է։ Ու իշխանության միջի և ոչ իշխանական շրջանակի սոլիդության ցուցանիշը սա է՝ այս պարզ ռիսկերի գիտակցումը։ Մեր բոլոր սուբյեկտիվ ժամանակներին դեմ-հանդիման կա մի շատ օբյեկտիվ և կայուն ժամանակ՝ ադրբեջանական ժամանակը, որը սպասում է մեր նոր, ավելի նոր սխալներին, որպեսզի իր պատկերացմամբ ճիշտ ժամանակին լուծի իր խնդիրը։
Վահե Հովհաննիսյան
«Այլըտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից