ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության պաշտոնյային շորթելու կասկածանքով ձերբակալված լրագրողը վերջերս էր արդարացվել դատարանի կողմից 06/20/2019 20:52 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանության պաշտոնյային շորթելու, նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկությունները չհրապարակելու համար գումար պահանջելու կասկածանքով նախօրեին ձերբակալված «Հայկական ժամ» խմբագրության լրագրողի անունը նախկինում եւս շրջանառվել է տարբեր աղմկահարույց գործերով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ձերբակալված լրագրողը 1959 թ. ծնված կին է, որն անցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջն առնչվող քրեական քրեական գործով։
Հիշեցնենք, որ տվյալ կայքում 2015 թվականի մայիսի 17-ին և 26-ին վերոհիշյալ կայքում <<Ալիս Խեչոյան>> հեղինակային անվամբ հրապարակել է «Հանում եմ դիմակը՝ ահա Սերյան Օհանյանի իրական դեմքը» և «Ինչ հանգամանքներում մահացավ գործարարը» վերտառությամբ հրապարակումները, որոնցում տեղեկատվություն էր հրապարակվել Ռուզաննա Խաչատրյանի եւ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարելու։ Մասնավորապես՝ ըստ հոդվածագրի՝ 2002 թվականի հունիսի 12-ին Ռուզաննա Խաչատրյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մահացել է գործարար Հովհաննես Հայրապետյանը, իսկ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նշված դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են։ Տվյալ հրապարակումը նախաքննական մարմինը գնահատել էր որպես սուտ մատնություն։
Նշենք, որ տվյալ կայքի հիմնադիրը համարվում է ձերբակալված լրագրոի դուստրը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը տվյալներ էր ձեռք բերել նույն կայքի մեկ այլ լրագրողի կողմից, ով եւս ազգակցական կապեր ունի կայքի հիմնադրի հետ, Լոռու մարզում համայնքի ղեկավարներից մեկից 50 հազար դրամ շորթելու վերաբերյալ։
Նախաքննական մարմինը կայքի հիմնադրին մեղադրանք էր առաջադրել շորթման ու սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով։ Մորը՝ Գ.Մանուկյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 38-333-րդ հոդվածի 1-ին մասով, ազգական-լրագրողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Շուրջ երեք տարի քրեական գործը դատարանում քննվելուց հետո՝ 2019 թվականի մայիսին դատարանն արդարացրել է բոլորին` կայքի հիմնադրի ու լրագրողներին, նրանց թվում՝ Գ.Մանուկյանին, վերջիններիս գործողություններից տուժած անձանց բողոքների բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը՝ Գ.Մանուկյանը, շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեկ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «լրագրողն այցելել է ոստիկանության բարձրաստիճան սպայի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը սպային հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:
2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, լրագրողը, այցելելով սպայի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է սպայից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից