Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հանրային խորհուրդը ցանկանում է հանդիպել Փաշինյանի հետ եւ քննարկել «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը 06/20/2019   12:03  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Մինչ օրակարգային բուն հարցերին անցնելը նիստը նախագահող Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկել է հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։

Մասնավորապես, նա հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հուլիսի սկզբին Հանրային խորհրդում համատեղ քննարկել վերջինիս համահեղինակած «Ճամփաբաժին» գիրքը, որտեղ ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված Հայաստանի, հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Գրքի նպատակն է հայ հասարակության շրջանում երկրի ու ազգի ապագայի շուրջ լայն քննարկում նախաձեռնելը, տեսլական ձեւավորելը, հատկապես այսօր` 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհը եւ հայ ժողովուրդը կանգնած են բեկումնային սահմանագծի եւ ընտրության առաջ։

Մանուկյանն առաջարկել է նաեւ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու եւ խորհրդի հետ քննարկելու Հայաստանի ներկային ու ապագային վերաբերող ընդհանուր հարցեր, այդ թվում վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման արդյունքում ներկայացված «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը։

Երկու առաջարկներն էլ խորհրդի անդամներն ընդունել են։

Ռազմավարական ու հեռանկարային հարցերին զուգահեռ Հանրային խորհուրդը հուլիսի ընթացքում քննարկելու է նաեւ ընթացիկ հարցեր։ Մասնավորապես գյուղատնտեսության ներկա ժամանակաշրջանին վերաբերող խնդիրների բարձրացման եւ լուծման նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են ինչպես գյուղոլորտի հետ առնչվող ՀԽ անդամները, այնպես էլ խորհրդի կազմից դուրս գտնվող մասնագետներ։

Առաջարկվել է նաեւ նախաձեռնել հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ, որին կմասնակցեն  Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ խորհրդում ընդգրկված սփյուռքի ներկայացուցիչները։

Այնուհետեւ Հանրային խորհուրդն անցել է օրակարգով նախատեսված հարցերին՝ ամփոփելով պետական կառույցների հետ ՀԽ հանձնաժողովների քննարկումների արդյունքները, որոնք վերաբերում են պետական կառույցների 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրերին եւ բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերին։ Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի առաջարկով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր պետական մարմիններին ՀԽ հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը կազմելու նպատակով:

Հունիսի 11-18-ը Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են տասնյակ քննարկումների պետական տարբեր կառույցներում՝ նախարարություններ, Գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, Պետական վերահսկողական ծառայություն, Կադաստրի կոմիտե, Հանրային հեռուստառադիոընկերություն եւ այլն, համատեղ քննարկել բյուջետային հայտերն ու  դրանցում ներառվելիք ծրագրերը։ ՀԽ անդամներն ընդհանուր առմամբ կառուցողական են գնահատել պետական մարմինների հետ աշխատանքը։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի կանոնադրության նախագծին, որը մշակվել է ՀԽ աշխատանքային խմբի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ։

Խորհրդի որոշ անդամներ դիտողություններ ու առաջարկություններ են ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Հիմնական շեշտադրումները վերաբերել են այն հարցին, որ կանոնադրությունը պետք է լինի առավել ճկուն ու դինամիկ։ Ընդգծվել է, որ հատկապես խորհրդի հանձնաժողովների գործունեության համար նպատակահարմար չէ խիստ կանոնների սահմանումը, քանի որ խորհրդի գործունեությունը հասարակական հիմունքներով է, հանձնաժողովներում ներգրավված են հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր վայրերից, եւ նրանց գործունեության համար ցանկալի է առավել ազատ ու անկաշկանդ ձեւաչափ։

Միաժամանակ նշվել է, որ կանոնադրությամբ նախատեսված որոշ դրույթներ եւ հասկացություններ ունեն հստակեցման եւ պարզաբանման կարիք, որպեսզի խորհրդի գործունեության արդյունքն առավել տեսանելի լինի։

Հանրային խորհրդի հանձնաժողովների նախագահները նաեւ գրավոր տեղեկանք են ներկայացրել հանձնաժողովների ձեւավորումից մինչ օրս կատարած աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:08 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրային խորհրդի նախագահ նշանակվեց Վազգեն Մանուկյանը
14:02 27/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀանրային խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են խորհրդի վերջին 15 անդամներին
18:37 03/10/2018  |  ԼՐԱՀՈՍՍահմանվել է Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը
12:26 06/09/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հաստատեց Հանրային խորհրդի կազմը. ՀԽ-ում ընդգրկված են Վազգեն Մանուկյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հովիկ Մուսայելյանը և այլք
13:25 21/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎազգեն Մանուկյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
10:27 07/02/2018  |  ՄամուլՀանրային խորհուրդն անիմաստ մարմին է. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. «Ժամանակ»
13:13 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն տվեց «Հանրային խորհրդի մասին» օրինագծին
08:29 13/08/2016  |  ՄամուլՀանրային խորհուրդը վարձակալության համար նախագահական նստավայրից տարեկան ստանում է 31 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»
12:23 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություն է կատարվել «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» կարգադրության մեջ
20:50 27/12/2014  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Արխիվ

[]