Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանում քննարկվում է վիզայի ազատականացմամբ ֆիլիպինցիների հոսքն ակտիվացնելու հարցը 06/20/2019   19:52  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային խորհրդի Ժողովրդագրական և գենդերային հարցերի  հանձնաժողովի նախագահ  Գագիկ Եգանյանն  այսօր Հանրային խորհրդում կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ Արտաքին գործերի և  և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչները,   բավական ուշագրավ նախագիծ  առաջարկեց, որը միտված էր Հայաստանում  զբոսաշրջիկների հոսք ապահովելուն:  Խոսքն այս դեպքում շատ կոնկրետ էր և վերաբերում էր  Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների կտրուկ ավելացմանը և դրան վերաբերող քայլերին:

Այս համատեքստում բավական ուշագրավ թվեր  ներկայացրեց Գ. Եգանյանը: Ըստ այդմ, Պարսից ծոցի արաբական երկրներում բնակվում և աշխատանքային գործնեություն են իրականացնում Ֆիլիպինների, Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Շրի Լանկայի և ասիական այլ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բազմակի անգամ /3-6 անգամ/ ավելին են, Պարսից ծոցի արաբական  երկրների քաղաքացիները:

Ըստ Գ. Եգանյանի՝ ներկայացված  երկրներում վարվող իմիգրացիոն քաղաքականությունը շատ դեպքերում   պարտադրում է իմիգրանտներին կարճատև ժամկետով դուրս գալ երկրից, որպեսզի հնարավոր լինի թարմացնել այդ երկրում բնակության իրավունք տվող իրենց կացության կարգավիճակը: Եվ բնականաբար,  նրանք ընտրում են  Պարսից ծոցի տարածաշրջանին չպատկանող այնպիսի երկրներ, որտեղ մի կողմից դյուրին է մուտք գործելը, իսկ մյուս կողմից՝ 3-4 օր տևողությամբ այդ կարճաժամկետ ուղևորությունները չեն պահանջի մեծ ծախսեր: Այդ տեսանկյունից նրանց համար նախընտրելի է համարվում նաև դեպի Հարավային Կովկասի երկրներ ուղղությունը, մասնավորապես՝ դեպի Վրաստան ու Հայաստան:

Սակայն Վրաստանում և Հայաստանում  էական տարբերություններ գոյություն ունեն այդ տարածաշրջանից դեպի Թբիլիսի ու Երևան կանոնավոր ինքնաթիռային չվերթների քանակությունների միջև:

«Տեսեք,   Դուբայից շաբաթական 28 ավիաթռիչք է կատարվում դեպի Թբիլիսի, իսկ դեպի Երևան՝ ընդամենը՝ 11, Դոհայից՝ համապատասխանաբար 21 և 7: Բացի այդ, ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատված Թբիլիսիի ու Քուվեյթի, Թբիլիսիի ու Բահրեյնի միջև, ինչն առկա չէ Երևանի դեպքում: Այսինքն, այդ տարածաշրջանից առնվազն 4 անգամ ավելի շատ ուղևորություններ են կատարվում դեպի Թբիլիսի, քան՝ թե Երևան:

Եթե դրան ավելացնենք, որ Երևան ուղևորվողների մեջ որոշակի մաս են կազմում Սիրիայի մեր հայրենակիցները, ապա տարբերությունն է՛լ ավելի ակնառու է դառնում»:

 Ինչո՞վ են պայմանավորված նման զգալի տարբերությունները

Գագիկ Եգանյանը դեպի կովկասյան երկու երկրներ ավիաթռիչքների զգալի տարբերությունները չի  պայմանավորում   ծառայությունների փաթեթների գնային  առաջարկներով՝ ինքնաթիռի տոմս, գիշերակացի արժեք՝ գրեթե նունն է: Տուրօպերատորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գնահատմամբ ուղևորների 80%-ը պատկանում է ամենաէժան էկոնոմ դասին, որոնց համար առաջարկվող տուր փաթեթի արժեքը տատանվում է 400-450 ԱՄՆ դոլարի շրջակայքում, որից 350-ը ինքնաթիռի տոմսի արժեքն է, իսկ մնացածը՝ հոսթելների: Եվ ուղևորների միայն 20%-ն է, որ հանգրվանում է հյուրանոցներում:

Բանախոսի ներկայացմամբ՝ Վրաստանը և Հայաստանը դիտարկվում են   որպես պատմամշակութային հուշարձանների առատությամբ ու բնաշխարհի գեղեցկություներով առանձնացող տուրիստական երկրներ՝ որոնք  միջազգային կազմակերպությունների գնահատմամբ ապահով պետություններ են, ուր ապրում են հյուրընկալ մարդիկ: Այսինքն, նշված գործոնները, որոշ առավելություն-տարբերություններով հանդերձ, ըստ նրա, չեն  պայմանավորում ուղևորահոսքերի զգալի տարբերությունները: Իհարկե, մեր հարևանները զբոսաշրջիկին հրապուրում են ծովով, սակայն Հայաստանն  էլ բազմաթիվ այլ գրավչություններ ունի՝ գտնում է Գագիկ Եգանյանը, մեծ հաշվով առկա իրավիճակը հիմնականում պայմանավորելով նրանց համար Հայաստան կամ Վրաստան մուտք գործելու տարբեր ռեժիմներով:

Բանն այն է, որ Պարսից ծոցի երկրներում բնակվող օտարերկրացիները Վրաստան ժամանելիս ազատված են մուտքի արտոնագրեր  ձեռք բերելու պահանջից, մինչդեռ Հայաստան այցը նրանց համար վիզա՝ մուտքի արտոնագիր է ենթադրում:

Գ. Եգանյանի կարծիքով՝  նշված ուղևորոհոսքերը մեր երկիր բերելու համար բավարար է միայն Հայաստան ժամանելիս այդ անձանց ազատել մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից: <<Ընդհանրապես մուտքի արտոնագրի ինստիտուտի ներդրումը պետությունների համար ծառայում է 2 նպատակի․ առաջին՝ անվտանգության նկատառումներ (ժամանողի անձի ինքնությունը, այցելության նպատակը, նախկինում երկրի հետ ունեցած առնչությունները և նմանատիպ այլ հարցերի պարզման ճանապարհով), երկրորդ՝ ֆիսկալ նպատակ, երբ մուտքի արտոնագիր տրամադրելիս գանձվում է տուրք: Պարզ է, որ Հայաստանի դեպքում ժամանման պահին սահմանակետում վիզա տրամադրելիս, ըստ էության, շրջանցվում է առաջին նպատակը: Բացի այդ, արտոնագրի տրամադրումը որևէ լուրջ ֆիսկալ խնդիր չի լուծում, քանի որ սահմանակետում դրա համար գանձվում է ընդամենը 3000 դրամ:  Այս ամենը վկայում է, որ անհրաժեշտ է այդ անձանց Հայաստան ժամանելիս` ազատել մուտքի արտոնագիր ունենալու պահանջից, քանի որ այդ պահանջը նվազեցնում է ուղևորների հոսքը դեպի մեր երկիր և ընդհակառակը, խիստ բարեբեր է ազդում հարևան երկիր ուղևորվողների թվաքանակի ավելացման վրա>>:

Առաջարկը՝ առաջարկ, որին, ի դեպ, կառավարության համապատասխան օղակները դրական են արձագանքել, բայց այն գործնական հուն տեղափոխելու համար, պիտի գործնական քայլեր արվեն: Այս համատեքստում՝ Գագիկ Եգանյանն առաջարկում է առաջին փուլում,  որպես փորձնական ծրագիր, Պարսից ծոցի երկրներից Հայաստան ժամանող ուղևորների համար վիզայի պահանջից ազատել միայն ԱՄԷ-ում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին: Նրա խոսքով՝ <<Առաջարկի օգտին են խոսում մի շարք հանգամանքներ, մասնավորաբար՝  նրանց թվաքանակն այնտեղ կազմում է ավելի քան 800 000 մարդ, Երևանի և Դուբայի միջև առկա են կանոնավոր ավիաչվերթներ: Ֆիլիպինցիներն աչքի են ընկնում որպես մեղմ, բարեպաշտ և իրապես քրիստոնյա ազգ, և այդ տեսանկյունից մեծանում է Հայաստանի գրավչությունը նրանց համար: Բացի այդ, նրանք շատ լավ կազմակերպված հանրություն են, ունեն համերկրացիների բազմաթիվ կառույցներ, որոնք գործում են ԱՄԷ-ում գտնվող իրենց դեսպանության համակարգմամբ, ինչը դյուրին կդարձնի ինչպես այս նորարարության, այնպես էլ՝ այցելության դեպքում Հայաստանի ունեցած այլ գրավչությունների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների տարածումը նրանց շրջանում>>:

Դե, իսկ  փորձնական ծրագրի արդյունքները կհուշեն՝  մեկ տարի հետո կարելի՞ է քննարկեի դարձնել  Պարսից ծոցի այլ երկրներում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում բանկվող այլ երկրների քաղաքացիներին ևս Հայաստան մուտք գործելիս վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու հարցը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]