ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասեցված գործի վարույթը վերսկսվում է միայն ՍԴ-ի որոշում կայացնելուց հետո. պնդում է Սեյրան Օհանյանի փաստաբանը 06/20/2019 15:59 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց պաշտպանական կողմի առարկությունների փուլը։
‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ՝ առաջինը ելույթ է ունենում գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Վերջինիս խոսքով՝ նշված ժամանակաշրջանում Քրեական օրենսգիրքը առաջադրված մեղադրանքի հոդվածով՝ 300.1-ով լրացված չի եղել, այլ եղել է 300-րդ հոդվածը, ըստ որի՝ հանցագործություն են համարվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ՝ պետական իշխանությունը յուրացնելը։
Ըստ Մեժլումյանի՝ սյս հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտ ամսին, եւ ուժի մեջ է մտել միայն մարտի 24-ին։
Կարեն Մեժլումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի առջեւ բարձրացվում են հետեւյալ հարցերը․ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում Ընդհանուր իրավասության դատարանն իրավունք ունե՞ր կայացնելու ՍԴ դիմելու որոշում թե՞ ոչ։ Եթե նա ուներ այդ իրավունքը, ապա ՍԴ դիմելու եւ այդ հիմքով վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա՞ է թե՞ ոչ։ Եվ արդյ՞ոք Վերաքնիչ դատարանը լիազորված եւ իրավասու է միջանկյալ դատական ակտկերի մասով նոր դատական ակտ կայացնելու Ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն։
Վերջինս ՍԴ դիմելու եւ վարույթը կասեցնելու որոշմամբ ցանկանում է պարզել՝ կիրառման ենթակա հոդվածի՝ 300.1-ի առաջին մասի եւ դրա հետ կապված 300-րդ հոդվածի առաջին մասի (մինչեւ 2009 թվականի խմբագրությունը) համապատասխանությունը Սահմանադրության 72, 72, 79-րդ հոդվածների պահանջներին։
Մեժլումյանը հիշատակեց Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածը, որը սահմանում է գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումները, որոնք են դատական քննություն նշանակելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կասեցնելու, մեղադրողին վերադարձնելու, գործն ըստ ընդհատության հանձնելու կամ ինքնաբացարկ հայտնելու մասին։ Այլ դեպքերում, ըստ պաշտպանի, դատարանը կարող է պատճառաբանված որոշում կայացնել գործի վարույթը կասեցնելու մասին, եւ իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա կարող է վարույթը կասեցնել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այդ իրավական ակտը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչի դեպքում դատարանն իրավունք ունի գործի վարույթը կասեցնելու եւ դիմելու ՍԴ. ‹‹Ինչպես տեսնում եք, դատարանը գործի դատական քննության նշանակելիս իրավունք ունի դիմել ՍԴ, ընդ որում, այդ հիմքով՝ գործի վարույթը կարող է կասեցվել Քրդատօրենգրքի համաձայն՝ դատավորի նախաձեռնությամբ կամ միջնորդությունների հիման վրա։ Այս որոշումը կայացումից հետո տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան։ Սակայն նշված նորմից հետեւում է, որ կասեցման մասին միայն այն որոշումը կարող է բողոքարկվել, որը կայացվել է դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարելու կամ մերժելու դեպքում։ Տվյալ դեպքում այս որոշումը կայացվել է ոչ թե միջնորդությունների բավարարումով, այլ դատարանի նախաձեռնությամբ››։
Կարեն Մեժլումյանը պնդեց՝ դատարանի նախաձեռնությամբ ՍԴ դիմելու եւ այդ հիմքով գործի վարույթը կասեցնելու որոշումը դատավարության մասնակիցների կողմից բողոքարկման ենթակա չէ, առավել եւս, որ դատավարությունը չի էլ սկսվել։ Պաշտպանն ընդգծեց նաեւ, որ կասեցված գործի վարույթը վերսկսվում է միայն ՍԴ-ի որոշում կայացնելուց հետո։
Կարեն Մեժլումյանը հիշատակեց նախորդ դատական նիստին դատախազ Կարեն Բիշարյանի այն խոսքը, թե ՍԴ դիմելու որոշումը ածանցյալ է կասեցման որոշմանը․ ‹‹Ամենայն հավանականությամբ նա նման պնդում է արել, քանի որ օրենսգրքի համաձայն կասեցման որոշումը բողոքարկման ենթակա է, ուստի եթե ՍԴ դիմելու որոշումը ածանցյալ է կասեցման որոշմանը, ապա կասեցման որոշումը վերացնելու պայմաններում ինքնըստինքյան վերացվում է ՍԴ դիմելու որոշումը։ Սակայն ես գտնում եմ, որ դատախազի այդ պնդումը հիմնազուրկ է, պնդում եմ, որ կասեցման որոշումն է ածանցյալ ՍԴ դիմելու որոշմանը, ավելին, ցանկացած հիմքով կասեցնելու որոշում ածանցյալ է կասեցման հիմքին››։
Մեժլումյանը նշեց, որ բավարարելով բողոքները՝ Վերաքննիչ դատարանը պետք է որպես նոր դատական ակտ կայացնի 292-րդ հոդվածով սահմանված որոշում, ինչի իրավունքը, ըստ պաշտպանի, դատաարնը չունի․ ‹‹Պնդում եմ, որ Վերաքննիչ դատարանը նման լիազորություն եւ իրավասություն չունի, չունի նաեւ դրան ուղղված բողոքները քննելու լիազորություն››։
Պաշտպանը պնդեց, որ առկա է եղել ՍԴ դիմելու հիմք, եւ հին ու նոր օրենքների սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ դատարանը ունեցել է հիմնավոր կասկած։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ