Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Անշարժ գույքի հարկման բազայի մասին օրինագիծը հաստատեց ՀՀ կառավարությունը 06/20/2019   18:11  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և այն առաջիկայում կուղարկի Ազգային Ժողով։  Այս մասին տեղեկացանք  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016 թվականին ընդունված և 2018 թվականից գործող Հարկային օրենսգրքի համաձայն, Հայաստանում պետք է ներդրվի անշարժ գույքի գնահատման և հարկման միասնական համակարգ։ Ըստ այդմ, առաջարկվում է՝ նախ, ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով, ապա՝  անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին։ Կառավարության նիստում հարցը զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին։

Անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձևով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում՝ առանձնատներ, արտադրական ու հասարարական առանձին շինություններ։ Երրորդը բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգն է։ Առանձնատների մասով մասնավորապես հստակեցվել են, օրինակ, լողավազանները, թենիսի կորտերը, շվաքարանները։ Գնահատման տրամաբանության մեջ նվազեցվել են, օրինակ, արտադրական և հասարակական շենքերում բարձր առաստաղներ ունեցող տարածքների գործակիցները և այլն։

Նախագիծը սահմանում է 2021 թվականի հունվարի 1-ից նոր հարկման բազայի տրամաբանությունը։ Հաջորդելու են դրույքաչափերի, նվազագույն հարկման շեմի սահմանումը և հարկման նպատակով իրականացված նոր  տարածագնահատման գոտիավորումը։ Ներկայումս գործող գոտիները վերանայվել ու մասնատվել են, տրվել նոր ձևաչափերով՝ կոորդինատներով և քարտեզներով։

«Այս փոփոխությամբ բացառվելու են շուկայականից ավելի բարձր գնահատված հողերի կադաստրային արժեքները, որոնց վերաբերյալ նախկինում շատ ենբարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչները»,-ասաց Պետրոսյանը։

Նորամուծություն է նաև հողամասի և բնարականի մեկ քառակուսի մետրի համար նոր բազային արժեքների հիման վրա Հանրապետության ողջ տարածքի շուկային մոտարկված կադաստրային արժեքներ ձևավորումը։  Չնայած վերը նշված կարգավորումների մի մասը կառավարությունը սահմանելու է օրենքի ընդունումից հետո, սակայն տարբեր ձևաչափերով արդեն իսկ քննարկվել են այդ բազային արժեքները։ Դրանց վերաբերյալ հանրության շրջանում հանդիպում են որոշակի մտահոգություններ, ուստի Կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ փաթեթով ներկայացված ու շահարկվող՝ հողի բազային 330.000 դրամ և բնակարանի բազային 700.000 դրամ արժեքները վերաբերում են առաջին ամենաթանկ գոտուն.

«Օրինակ, բնակարանի համար սահմանված 700.000 դրամը վերաբերում է Երևանի փոքր կենտրոնում, առաջին գոտում գտնվող, քանակական և որակական ամենաբարձր բնութագրիչներ ունեցող, նորակառույց մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով ժամանակակից բոլոր հարմարություններով վերանորոգված բնակարանի մեկ քառակուսի մետրին։ Այս տվյալները ստուգվել են բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույքերի համար և դիմացել բոլոր տեսակի քննադատական վիճարկումներին»։ 

Կադաստրի կոմիտեի ղեկավարն իր ելույթում մեկ անգամ ևս շեշտեց, որ տվյալ նախագծի ընդունումը չի ենթադրում գույքային հարկերի բարձրացում։ Ասաց, որ նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, ինչը կարող է բազմաթիվ կիրառումներ ունենալ. օրինակ,  պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գնի սահմանումը։ Ինչ վերաբերում է դրույքաչափերի և չհարկվող շեմի վերջնական պատկերին, Պետրոսյանը փոխանցեց, որ կառավարության մի շարք գործընկերների հետ այս պահին կադաստրի կոմիտեի տվյալների հիման վրա իրականացվում է վերլուծական աշխատանք, և արդյունքը կներկայացվի պատրաստ լինելուն պես։ 

Նման փոփոխություն վերջին անգամ կատարվել է 2002 թվականին, իսկ սրանով նախատեսվում է բազային արժեքներն այսուհետ վերանայել երեք տարին մեկ անգամ։ Նախատեսվում է տեղեկատվության հընթացս հավաքագրման գործընթացի կատարելագործում, որի արդյունքում ապագայում նոր գնահատումներն իրականացվելու են առանց պետական միջոցների հավելյալ նպատակային հատկացման՝ Կադաստրի կոմիտեի մարդկային ռեսուրսների ու ծրագրային ապահովման միջոցով։

Գույքային հարկերի համակարգի վերանայումն իրականացվելու է երկու փուլով, և սա առաջին՝ մեկնարկային, փուլն է.

«Ուստի, զանգվածային լրատվության միջոցներին և փորձագիտական շրջանակներին խնդրում ենք զերծ մնալ քաղաքացիների շրջանում տեղեկություններ տարածելուց, թե անխտիր ցանկացած գույքի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը. սա որևէ աղերս չունի ներկայացված նախագծերի հետ»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:48 30/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
13:57 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունը հաստատեց Ինտեգրված կադաստրի հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը
13:45 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը բուռն քննարկումների արդյունքում հաստատեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը
09:47 17/04/2019  |  ՄամուլՑեմենտի արտադրությամբ զբաղվող հսկաները՝ փակման վտանգի առջև. «Ժողովուրդ»
09:15 20/03/2019  |  ՄամուլԿառավարությունում հնարավոր է՝ անակնկալ փոփոխություններ լինեն. «Փաստ»
12:01 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿրճատումներն անխուսափելի են. նախարարությունների թիվը 5-ով կրճատվեց
10:09 01/03/2019  |  ՄամուլԿառավարությունը միտքը փոխե՞լ է. Կկրճատվեն մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ. «Հրապարակ»
11:53 28/02/2019  |  ՔաղաքականԳործադիրը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին
11:37 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍԳործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը
16:08 13/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հրաժարվում է փաստաբաններին հուզող հարկային փոփոխություններից

Արխիվ

[]