Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»

Հայաստանում քննարկվում է վիզայի ազատականացմամբ ֆիլիպինցիների հոսքն ակտիվացնելու հարցը 06/20/2019   19:52  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային խորհրդի Ժողովրդագրական և գենդերային հարցերի  հանձնաժողովի նախագահ  Գագիկ Եգանյանն  այսօր Հանրային խորհրդում կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ Արտաքին գործերի և  և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչները,   բավական ուշագրավ նախագիծ  առաջարկեց, որը միտված էր Հայաստանում  զբոսաշրջիկների հոսք ապահովելուն:  Խոսքն այս դեպքում շատ կոնկրետ էր և վերաբերում էր  Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների կտրուկ ավելացմանը և դրան վերաբերող քայլերին:

Այս համատեքստում բավական ուշագրավ թվեր  ներկայացրեց Գ. Եգանյանը: Ըստ այդմ, Պարսից ծոցի արաբական երկրներում բնակվում և աշխատանքային գործնեություն են իրականացնում Ֆիլիպինների, Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Շրի Լանկայի և ասիական այլ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բազմակի անգամ /3-6 անգամ/ ավելին են, Պարսից ծոցի արաբական  երկրների քաղաքացիները:

Ըստ Գ. Եգանյանի՝ ներկայացված  երկրներում վարվող իմիգրացիոն քաղաքականությունը շատ դեպքերում   պարտադրում է իմիգրանտներին կարճատև ժամկետով դուրս գալ երկրից, որպեսզի հնարավոր լինի թարմացնել այդ երկրում բնակության իրավունք տվող իրենց կացության կարգավիճակը: Եվ բնականաբար,  նրանք ընտրում են  Պարսից ծոցի տարածաշրջանին չպատկանող այնպիսի երկրներ, որտեղ մի կողմից դյուրին է մուտք գործելը, իսկ մյուս կողմից՝ 3-4 օր տևողությամբ այդ կարճաժամկետ ուղևորությունները չեն պահանջի մեծ ծախսեր: Այդ տեսանկյունից նրանց համար նախընտրելի է համարվում նաև դեպի Հարավային Կովկասի երկրներ ուղղությունը, մասնավորապես՝ դեպի Վրաստան ու Հայաստան:

Սակայն Վրաստանում և Հայաստանում  էական տարբերություններ գոյություն ունեն այդ տարածաշրջանից դեպի Թբիլիսի ու Երևան կանոնավոր ինքնաթիռային չվերթների քանակությունների միջև:

«Տեսեք,   Դուբայից շաբաթական 28 ավիաթռիչք է կատարվում դեպի Թբիլիսի, իսկ դեպի Երևան՝ ընդամենը՝ 11, Դոհայից՝ համապատասխանաբար 21 և 7: Բացի այդ, ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատված Թբիլիսիի ու Քուվեյթի, Թբիլիսիի ու Բահրեյնի միջև, ինչն առկա չէ Երևանի դեպքում: Այսինքն, այդ տարածաշրջանից առնվազն 4 անգամ ավելի շատ ուղևորություններ են կատարվում դեպի Թբիլիսի, քան՝ թե Երևան:

Եթե դրան ավելացնենք, որ Երևան ուղևորվողների մեջ որոշակի մաս են կազմում Սիրիայի մեր հայրենակիցները, ապա տարբերությունն է՛լ ավելի ակնառու է դառնում»:

 Ինչո՞վ են պայմանավորված նման զգալի տարբերությունները

Գագիկ Եգանյանը դեպի կովկասյան երկու երկրներ ավիաթռիչքների զգալի տարբերությունները չի  պայմանավորում   ծառայությունների փաթեթների գնային  առաջարկներով՝ ինքնաթիռի տոմս, գիշերակացի արժեք՝ գրեթե նունն է: Տուրօպերատորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գնահատմամբ ուղևորների 80%-ը պատկանում է ամենաէժան էկոնոմ դասին, որոնց համար առաջարկվող տուր փաթեթի արժեքը տատանվում է 400-450 ԱՄՆ դոլարի շրջակայքում, որից 350-ը ինքնաթիռի տոմսի արժեքն է, իսկ մնացածը՝ հոսթելների: Եվ ուղևորների միայն 20%-ն է, որ հանգրվանում է հյուրանոցներում:

Բանախոսի ներկայացմամբ՝ Վրաստանը և Հայաստանը դիտարկվում են   որպես պատմամշակութային հուշարձանների առատությամբ ու բնաշխարհի գեղեցկություներով առանձնացող տուրիստական երկրներ՝ որոնք  միջազգային կազմակերպությունների գնահատմամբ ապահով պետություններ են, ուր ապրում են հյուրընկալ մարդիկ: Այսինքն, նշված գործոնները, որոշ առավելություն-տարբերություններով հանդերձ, ըստ նրա, չեն  պայմանավորում ուղևորահոսքերի զգալի տարբերությունները: Իհարկե, մեր հարևանները զբոսաշրջիկին հրապուրում են ծովով, սակայն Հայաստանն  էլ բազմաթիվ այլ գրավչություններ ունի՝ գտնում է Գագիկ Եգանյանը, մեծ հաշվով առկա իրավիճակը հիմնականում պայմանավորելով նրանց համար Հայաստան կամ Վրաստան մուտք գործելու տարբեր ռեժիմներով:

Բանն այն է, որ Պարսից ծոցի երկրներում բնակվող օտարերկրացիները Վրաստան ժամանելիս ազատված են մուտքի արտոնագրեր  ձեռք բերելու պահանջից, մինչդեռ Հայաստան այցը նրանց համար վիզա՝ մուտքի արտոնագիր է ենթադրում:

Գ. Եգանյանի կարծիքով՝  նշված ուղևորոհոսքերը մեր երկիր բերելու համար բավարար է միայն Հայաստան ժամանելիս այդ անձանց ազատել մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից: <<Ընդհանրապես մուտքի արտոնագրի ինստիտուտի ներդրումը պետությունների համար ծառայում է 2 նպատակի․ առաջին՝ անվտանգության նկատառումներ (ժամանողի անձի ինքնությունը, այցելության նպատակը, նախկինում երկրի հետ ունեցած առնչությունները և նմանատիպ այլ հարցերի պարզման ճանապարհով), երկրորդ՝ ֆիսկալ նպատակ, երբ մուտքի արտոնագիր տրամադրելիս գանձվում է տուրք: Պարզ է, որ Հայաստանի դեպքում ժամանման պահին սահմանակետում վիզա տրամադրելիս, ըստ էության, շրջանցվում է առաջին նպատակը: Բացի այդ, արտոնագրի տրամադրումը որևէ լուրջ ֆիսկալ խնդիր չի լուծում, քանի որ սահմանակետում դրա համար գանձվում է ընդամենը 3000 դրամ:  Այս ամենը վկայում է, որ անհրաժեշտ է այդ անձանց Հայաստան ժամանելիս` ազատել մուտքի արտոնագիր ունենալու պահանջից, քանի որ այդ պահանջը նվազեցնում է ուղևորների հոսքը դեպի մեր երկիր և ընդհակառակը, խիստ բարեբեր է ազդում հարևան երկիր ուղևորվողների թվաքանակի ավելացման վրա>>:

Առաջարկը՝ առաջարկ, որին, ի դեպ, կառավարության համապատասխան օղակները դրական են արձագանքել, բայց այն գործնական հուն տեղափոխելու համար, պիտի գործնական քայլեր արվեն: Այս համատեքստում՝ Գագիկ Եգանյանն առաջարկում է առաջին փուլում,  որպես փորձնական ծրագիր, Պարսից ծոցի երկրներից Հայաստան ժամանող ուղևորների համար վիզայի պահանջից ազատել միայն ԱՄԷ-ում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին: Նրա խոսքով՝ <<Առաջարկի օգտին են խոսում մի շարք հանգամանքներ, մասնավորաբար՝  նրանց թվաքանակն այնտեղ կազմում է ավելի քան 800 000 մարդ, Երևանի և Դուբայի միջև առկա են կանոնավոր ավիաչվերթներ: Ֆիլիպինցիներն աչքի են ընկնում որպես մեղմ, բարեպաշտ և իրապես քրիստոնյա ազգ, և այդ տեսանկյունից մեծանում է Հայաստանի գրավչությունը նրանց համար: Բացի այդ, նրանք շատ լավ կազմակերպված հանրություն են, ունեն համերկրացիների բազմաթիվ կառույցներ, որոնք գործում են ԱՄԷ-ում գտնվող իրենց դեսպանության համակարգմամբ, ինչը դյուրին կդարձնի ինչպես այս նորարարության, այնպես էլ՝ այցելության դեպքում Հայաստանի ունեցած այլ գրավչությունների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների տարածումը նրանց շրջանում>>:

Դե, իսկ  փորձնական ծրագրի արդյունքները կհուշեն՝  մեկ տարի հետո կարելի՞ է քննարկեի դարձնել  Պարսից ծոցի այլ երկրներում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում բանկվող այլ երկրների քաղաքացիներին ևս Հայաստան մուտք գործելիս վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու հարցը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]