Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ 06/20/2019   17:23  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Օրինագծի ընդունման արդյունքում՝  անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը:  Այն կարևոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի և անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մասնավորապես, նախատեսվում է գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման, անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում, գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում, անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում, անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

Ինչպես նշել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում  գյուղատնտեսական նշանակության  հողերին: Ըստ նրա՝  անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է  երեք ձևով՝ հողամաս, հողամասը՝ իր բարելավումներով, բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինություններ: Սահրատ Պետրոսյանը նշել էնաև, որ առանձնատների մասով, մասնավորապես,  հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները՝ լողավազան, շվաքարաններ և այլն:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է օրինագծին և նշել.  «Խոսքն այն երկար քննարկված փոփոխությունների մասին է, որ, այսպես ասած, եկամտային հարկի կամ Հարկային օրենսգրքի փոփոխության համատեքստում սոցիալական արդարության բաղադրիչը տեղափոխում ենք գույքի հարկման ռեժիմ: Սա շատ կարևոր գաղափարախոսական նշանակություն ունի: Իհարկե, այս նախագծով ամբողջ աշխատանքը չի ավարտվում: Դեռ պետք է շարունակենք այդ աշխատանքը, բայց կարևոր հանգրվան է, որ արդեն  ԱԺ նախագծի փաթեթ  է ուղարկվում»:

Հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով, հարկային մարմնին, իր լիազորությունների շրջանակում,  ճանաչել որպես պատասխանատվություն կիրառող մարմին: Արդյունքում, մասնավորապես, կապահովվի հարկային օրենսդրությամբ սահմանված վիճակագրական տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և կկարգավորի դրանից բխող հետագա աշխատանքների ճշտության խնդիրը:  

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, կառավարությունն ընդունելի է համարում նախագծով առաջարկվող դրույթները, միևնույն ժամանակ առաջարկում է քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու պահանջի նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության մարմիններում աշխատանքների համակարգում ենթադրող մի շարք պատասխանատու պաշտոններ ՀՀ օրենսդրության համաձայն չեն հանդիսանում ղեկավար պաշտոն (օրինակ՝ նախարարի խորհրդական, վարչության խորհրդական, մամուլի քարտուղար, ինչպես նաև պետական այլ մարմիններ գործուղված դիվանագետների զբաղեցրած հայեցողական պաշտոններ): Ըստ նախագծին կից հիմնավորման՝ օրինագծով նվազագույնի է հասցվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչն առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:

Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են կարծիքներ, դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես,  քննարկվել է 10 տարվա ստաժի պահանջի օրենսդրական կարգավորումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախագիծը կառավարության եզրակացություններով ուղարկել ԱԺ՝ բարձրացված հարցերն առավել մանրամասն քննարկելու պայմանով:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներիի նախագծերի վերաբերյալ:

Կանցկացվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն

Կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբին՝  ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար: Արդյունքում՝ միջազգային փառատոնի իրականացման միջոցով կարժևորվի մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը: Փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, համերգներ են տեղի ունենալու Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Գործադիրի որոշմամբ գումար կտրամադրվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով:  Հիմնավորման համաձայն՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»։ Այն բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթահամակարգերը։ Այս պահին ամբողջությամբ ներդրված է և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։  «Դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգը» այս տարի այն կգործի միայն Երևան քաղաքի դպրոցների համար, հաջորդ տարվանից՝ ՀՀ բոլոր դպրոցների համար։ Որոշման ընդունման  արդյունքում դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման արդյունքում կհամակարգվի և կպարզեցվի դպրոց ընդունելության գործընթացը։

Գումար է հատկացվել ևս 32.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից և 3 մլրդ 284.9 միլիոն դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Գումարի 3,258 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը: 

Գործադիրը հավանություն է  տրվել  «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Այլ որոշումներ

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարման հետևանքով Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որից 33,292.0 հազ. դրամը նախատեսված է ծրագրի իրականացման նպատակով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակներում  նախատեսված է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, ծրագրի խորհրդատվական բաղադրիչի գործառույթների կազմակերպումը ևս վերապահել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին:

Գործադիրի որոշմամբ  սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Կառավարության օրակարգից հանվել են 2-րդ, 4-րդ և 31-րդ հարցերը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:10 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ
12:47 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր դատավորների աշխատավարձերը կդառնան 2,5-3 մլն դրամ. ՀՀ վարչապետ
10:31 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ներկայացրեց Արդարադատության նոր նախարարին (տեսանյութ)
10:29 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը պետք է լիարժեք տիրապետի իրավիճակին և իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից. վարչապետ
09:23 20/06/2019  |  ՄամուլՓաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին. ՔՊ հիմնադիրներին «իրենց տեղը ցույց են տվել». «Հրապարակ»
17:30 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄաքսային կայան կկառուցվի Գյումրիում և Սիսիանում. Փաշինյան
09:42 19/06/2019  |  ՄամուլՈւշագրավ նշանակում. Կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին՝ վարչապետի խորհրդական. «Ժամանակ»
18:18 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
13:18 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան
16:44 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ

Արխիվ

[]