ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առկա են փաստական տվյալներ հենց այս պահին քրեական հետապնդումը դադարեցնելու համար․ Միհրան Պողոսյան 06/20/2019 17:12 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Միայն այն հանգամանքը, որ իմ պաշտպանյալ Յուրի Խաչատուրովը հանդիսացել է Երեւանի կայազորի պետ, հիմք է տվել նրան մեղադրանք առաջադրել»,- ‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ` Վերաքննիչ քրեական դատարանում այս մասին քիչ առաջ հայտարարեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը․ «Եթե վերջինիս մեղքը միայն այն է, որ նա հանդիսացել է կայազորի պետ, ապա ինչո՞վ է պայմանավորված ՀՔԾ բարյացակամ վերաբերմունքը, ո՞ւր են այս գործով պայմանականորեն ասած 5 կամ 15 հազար զինվորները, ինչու՞ դատավարական կարգավիճակ չունեն, չէ՞ որ նրանք եւս կատարել են որոշակի գործողություններ»,-ասաց պաշտպանը։
Վերջինս հիշատակեց մեղադրանքի այն հատվածը, ըստ որի՝ զինվորականների ներգրավումը այդ իրադարձություններին եղել է անօրինական․«Այսինքն՝ նրանք ներգրավվել են, ուրեմն՝ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում»։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ 2018 թվականի հուլիսին տեղի ունեցած իրադարձություններից կարճ ժամանակ անց ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է ՀՔԾ-ում արդեն տասնմեկ տարի քննվող քրեական գործին․«Այս ընթացքում իմ պաշտպանյալը որպես վկա հարցաքննության է հրավիրվել եւ նույն պահին նրան որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է ներկայացվել՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, միաժամանակ թույլ տալով կիրառել այլընտրանքային խափանման միջոցը։ Ես բողոքարկել եմ թե Վերաքննիչ, թե Վճռական դատարանների որոշումները իրավական այն հիմնավորումներով, որ այս պայմաններում Յուրի Խաչատուրովի նկատմամբ չի կարող կիրառվել կալանավորումը որպես խափանման միջոց։ Ընդ որում, Գլխավոր դատախազությունը այս որոշումը երբեւէ չի բողոքարկել»։
Պաշտպանը նշեց, որ սույն գործով քննության ժամանակ բազմիցս բարձրացրել է մի շարք իրավական հարցեր, այդ թվում այն, որ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն լինել չի կարող․«Խաչատուրովին մեղսագրվում է 2008 թվականի ընթացքում ենթադրաբար արված գործողություններ, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի մարտին ուժի մեջ մտած նոր օրենքով, եւ Ընդհանուր իրավասության դատարանը իր 2018 թվականի հունիսի որոշման մեջ այս հանգամանքին ուշադրություն չի դարձրել, բայց եւ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացված նյութերը ոչ թե հաստատում են նրան ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը, այլ փաստում, որ ներկայացվել են բավարար տեղեկություններ եւ փաստեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ առկա Է մեղադրյալ Խաչատուրովի առնչությունը քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության արարքի կատարմանը»։
Միհրան Պողոսյանը պնդեց՝ առկա են փաստական տվյալներ հենց այս պահին քրեական հետապնդումը դադարեցնելու համար․ «Պնդում եմ, որ սույն գործով որոշում կայացնելիս դուք չեք հանդիսանալու օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ այս բողոքները անօրինական կարգով են միացվել եւ քննվում։ Ավելին, պնդում եմ, որ կասեցնելու դեմ բողոքները ենթակա չեն նույնիսկ վարույթ ընդունելու, քանի որ դրանց վերաբերյալ իրավական կարգավորումները թույլ են տալիս բողոքարկել միայն մեղադրողների կողմից, իսկ սույն գործով այս փուլի համար նախատեսված մեղադրող դատախազ գոյություն չունի»։
Միհրան Պողոսյանը հայտարարեց նաեւ, որ ինքն անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան․ «Հաշվի առնելով, որ վերջիվերջո պատասխան չի տրվում, թե խափանման միջոցի կիրառման ժամանակ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է սահմանադրական օրենք թե ոչ՝ ես դիմել եմ Սահմանադրական դատարան՝ մատնանշելով օրենքի որոշակիության, օրենքին հետադարձ ուժ տալու հարցրերը, որոնք պարզաբանման ենթակա են միայն ՍԴ-ի կողմից»։
Ըստ Միհրան Պողոսյանի՝ այն նվազագույն շրջանակը, որոնց վերաբերյալ դատավորը կարող է որոշում կայացնել, քրեական հետապնդումը դադարեցնելն է կամ գործը մեղադրողին վերադարձնելը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան